Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Կենսոլորտ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրեներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրեները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Կենսոլորտը այն ոլորտն է, որը իր մեջ ընդգրկում է՝ կենդանիներին և բնությունին: կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են կենդանիրենրը և բնությունը:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Մարդը դասվում է կենդանիրենրի թագավորության:
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Ծառ,սունկ,ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենսոլորտում կենդանի օրգանիզմները տալիս են մեզ թթվածին,բազմանում են,մեզ ըմպելիք են տալիս և թոռոմում են:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
    Մեր դպրոցի մոտ կան շատ բույսեր,կենդանիներ (ձիեր,շներ,կատուներ,սիրամարգեր բադեր և այլ…)
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Գլոբալ տաքացում,աղբի շատացում,օզոնային շերտի պակասում
Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Արևմտահայերեն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Իմ մօր ամենսիրելի երկու բաները


Իմ մօր համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքեն , սիրամարգերն են-Իմ մայրիկի համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքից դա սիրամարգերնն են:
Իմ մօր համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքեն, իմ դասերն են:-Իմ մայրիկի համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքից դա իմ դասերն են:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ռուսերեն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

10 цитат из сказки «Маленький принц»

1.У людей уже не хватает времени что-либо узнавать. Они покупают вещи готовыми в магазинах. Но ведь нет таких магазинов, где торговали бы друзьями, и потому люди больше не имеют друзей.

2.Мы в ответе за тех, кого приручили.

3.У каждого человека свои звезды.

4.Зорко одно лишь сердце. Самого главного глазами не увидишь.

5. Ты живешь в своих поступках, а не в теле. Ты — это твои действия, и нет другого тебя.

6. Он не ответил ни на один мой вопрос, но ведь когда краснеешь, это значит «да», не так ли?

7.Себя судить куда труднее, чем других. Если ты сумеешь правильно судить себя, значит ты поистине мудр.

8.Глупо лгать, когда тебя так легко уличить.

9.Ничего я тогда не понимал! Надо было судить не по словам, а по делам. Она дарила мне свой аромат, озаряла мою жизнь. Я не должен был бежать. За этими жалкими хитростями и уловками надо было угадать нежность. Цветы так непоследовательны! Но я был слишком молод, я еще не умел любить.

10.Цветы слабые. И простодушные. И они стараются придать себе храбрости. Они думают если у них шипы, их все боятся.

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Պատմություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

ԼՄՊԱՏԱՎԱՆՔ

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։