Հովաննես Այվազովսկի

Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն — ապրիլի 19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։

Իններորդ ալիք

Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

Рубрика: Նկարիչներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Սալվադոր Դալի

լրիվ անունը՝ Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ։ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից։ Նա շատ էր նկարում հալված ժամացույցներ,

Անհնար է նրա նկարները խառնել ուրիշի նկարի հետ։ Սալվադոր Դալիի բոլոր նկարները շատ են իրար նման։

Рубрика: Նկարիչներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Պաբլո Պիկասո

Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։

Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը։