Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Թումանյանական խնդիրներ

  • Թումանյանական խնդիրներ
  1. «Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

    90:9=10*5=50

2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
5լիտրանոցից այնքան ենք լցնում չորս լիտրանոցը մինչև չստանանք 2:Այո

3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:
40:4*3*2=60

4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
4

5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։
75 կգ

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր։
«Պոչատ աղվես» հեքիաթում երբ, որ աղվեսը խմում է կաթը նա խմեց այդ կաթի 4/5 մասը: Որքա՞ն կաթ խմեց աղվեսը եթե այդ ամանի մեջ լցրած էր 1 լ կաթ:
1000:5*4=800

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Հ.Չարենց «Բրոնզ ես, հուր ես»

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Ըստ ինձ բանաստեղծությունը նվիրված է ինչ-որ աղջկա:
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, հուր, վերք,քույր:

    Թագավորը մի օր որոշեց իր քրոջ ծննդյան կապակցությամբ իր կերպարով արձան նվիրել: Հետո որոշեց, որ այդ արձանը պետք է բրոնզե լինի: Իր մոտ կանչեց երկրի լավագույն քանդակագործների և նկարիչներին,որպիսզի ընտրեն լավագույն տարբերակը:Նրանք ընտրեցին ամենալավ տարբերակը և սկսեցին պատրաստել:Աշխատանքների ժամանակ ինչ որ մի բան սխալ գնաց և հրդեհ սկսվեց:Հուրը տարածվել էր ամբողջ արվեստանոցով:Ամեն ինչ վարվեց բացի արձանից:Տարիներ հետո այդ դեպքի մասին միայն հիշեցնում էին քանդակագործերի և նկարիչների վերքերը:
Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն, Իմ գրադարանը

Քամի

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Քամին սառը ու տաք օդերի խարնուրդն է:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:Հայաստանում շատ կան լեռնահովտային քամիներ

  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Բրիզները

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։


Իսկ մուսսոները ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը, քանի որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մայրենի լեզվական առաջադրանք 02.03.22

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է:-Ձկների բնակարանը ծովը չէ:
            Հատուկնշված տեղով անցավ փողոցը-Հատուկնշված տեղով չանցավ փողոցը
            Առանց ջրի կյանք կա-Առանց ջրի կյանք չկա
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան-Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգիհանրային գրադարանում-Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգիհանրային գրադարանում

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: — Մարդը չի թափահարումդրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը-Խաչմերուկում շարժումը չիկառավարում է լուսակիրը: Կառավարվում բառին ավելացրեցի չի
            Այդ լճի ջրերը սառչում են: — Այդ լչի ջրերը չեն սառչում:Են-ը ու սառչում-ը իրար հետ տեղերով փոխեցի և են-ին չ-ը ավելացրեցի
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: — Նա իր երգը չիհորինել ժողովրդի համար:Է տառը հանեցի, իսկ հորինել բառին չի ավելացրեցի
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ-Շունչը պահած մարդը չիկարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:Է տառը հանեցի և կարողանում բառին ավելացրեցի չի
            Նա հետաքրքրվում է ամեն ինչով-Նա չիհետաքրքրվում ամեն ինչով:Է տառը հանեցի և հետաքրքրվում բառին ավելացրեցի չի:
            Նրա հարցերիթիվը հիմա մեծացել է- Նրա հարցերիթիվը հիմա չիմեծացել:Է տառը հանել եմ և մեծացել բառին չի եմ ավելացրել
            Երկու գրքերն իրարիցտարբերվում են-Երկու գրքերն իրարիցտարբերվում չեն:Են-ին ավելացրեցի չ:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Հ.Թումանյան խաչբառ

Խաչբառ 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ 
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ 
10 20 30 40 50 60 70 80 90 
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ 
100 200 300 400 500 600 700 800 900 
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք 
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000 

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը 

Ուղղահայաց 

  • Գտիր  69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    70 
  • Գտիր  600  և 3000  թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    600 
  • Գտիր  27000  և  1/9 մասը։ 

    3000 
  • Գտիր  245  թվի  2/7 մասը։ 

    70 
  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։ 

  • Ո՞ր  թվի  5/8  մասն է  հավասար 250-ի։  

    400 
  • Նարեն ու Նարեկը միասին ունեն  1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։ 

    400 
  • Քանի՞  բաժանարար  ունի 16 թիվը։ 

  • Գտիր  2000  և 24000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ 

2000 

Հորիզոնական 

  • Ո՞ր   թվի  2/3 մասն է հավասար  6-ի։ 

  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։ 

    600 
  • Գտիր 7 և 1000  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ 

    7000 
  • Գտիր 200 և 5  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ 

    200 
  •  Ո՞ր թիվն է   հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։ 

  • Ն 
  •   Գտիր 3 և 100  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ 

    300 
  • Գտիր  24  թվի ամենափոքր  բաժանարարը։ 

  • Տուփում կա 100  կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։ 

400 

     Թ    
     Ո    
     Ւ    
     Մ    
     Ա    
Հ Ո Վ Հ Ա Ն Ն Ե Ս 
     Յ    
     Ա    
    Ն    

Elizabeth I

Elizabeth was born nearly 500 years ago, in 1533. Her father, King
Henry VIII, had six wives. When Elizabeth was two, her father ordered
her mother’s execution.
‘Off with her head!’
Elizabeth was very clever, but she had a difficult childhood with her
bad-tempered father and so many stepmothers. She was put in
prison in the Tower of London for two months when she was twenty. Elizabeth became queen in 1558.
‘Your sister is dead. You are the new queen.’
The English people liked Elizabeth and called her ‘Good Queen Bess’. But Elizabeth was often badtempered and bossy.
‘I said give me my wig!’
Elizabeth sent explorers sailing around the world. In 1577, Sir Francis Drake set sail in his ship, the
Pelican.
‘Goodbye, Francis. Discover some new countries and bring me back some Spanish treasure!’
In 1588, the Spanish king sent a huge fleet of ships to attack England. It was called ‘the Spanish
Armada’. Elizabeth gave a famous speech to inspire her army.
‘My loving people! I know I have the body of a weak woman, but I have the heart and stomach of a
king. I will live or die amongst you all, but I know we shall have a famous victory!’
Spain lost the battle.
Elizabeth’s cousin, Mary, was Queen of Scotland. Mary had to run away from Scotland and she asked
Elizabeth to protect her.
‘Please protect me, Elizabeth!’
Elizabeth was afraid that Mary wanted to become Queen of England. She locked Mary up. Nineteen
years later she ordered Mary’s execution.
‘Off with her head!’
Elizabeth was queen for 45 years. It was a golden age for England. She died in 1603, aged 70, and
James I, Mary’s son, became king.
‘Queen Elizabeth is dead. Long live King James!’

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Արևմտահայերեն, Իմ գրադարանը

Անխելք մարդը արևմտահայերենով

Անխելք Մարդը
Ժամանակին աղքատ մարդ մը կար. որքան կ’աշխատէր, որքան կը չարչարուէր,
նորէն ալ նոյն աղքատը կը մնար: Յուսահատ, օր մը որոշեց երթալ Աստուծոյ մօտ եւ
հասկնալ, թէ ե՞րբ այս աղքատութենէն պիտի ազատէր, եւ ինքն իրեն համար բան մը
խնդրէր:
Ճամբան գայլի մը կը հանդիպի.Ճամբադ բարի, մարդ-եղբայր, ո՞ւր կ’երթաս,- կը հարցնէ գայլը:

Աստուծոյ մօտ,- կը պատասխանէ աղքատը,- տարտ ունիմ պատﬔլիք:

Երբ որ հասնիս Աստուծոյ մօտ,- կը խնդրէ գայլը,- ըսէ որ շատ անօթի գայլ մը կայ,
գիշեր-ցերեկ սար ու ձոր կը պտըտի, ուտելու բան չի գտներ, հարցո՛ւր՝ ﬕնչեւ ե՞րբ
անօթի պիտի մնայ. ըսէ՛ եթէ զինք ստեղծեր ես, ինչո՞ւ ուտելիք չես հասցներ իրեն:

Լա՛ւ,- կ’ըսէ մարդը եւ կը շարունակէ ճամբան: Շատ կ’երթայ թէ քիչ, կը հանդիպի
սիրուն աղջկայ մը:

Ո՞ւր կ’երթաս, եղբայր,- կը հարցնէ աղջիկը: — Աստծոյ մօտ:

Երբ որ տեսնես Աստծուն,- կ’աղաչէ սիրուն աղջիկը,- ըսէ որ երիտասարդ, առողջ,
հարուստ աղջիկ մը կայ, բայց չի կրնար ուրախ ըլլալ, բախտաւոր զգալ ինքզինք. Ի՞նչ
պիտի ըլլայ անոր վիճակը:

Կ’ըսեմ,- կը խոստանայ ճամբորդը եւ կ’երթայ ու կը հանդիպի ծառի մը, որ թէեւ
ջրափին կանգնած էր, բայց չոր էր:

Ո՞ւր կ’երթաս, ով ճամբորդ,- կը հարցնէ չոր ծառը: — Աստծոյ մօտ կ’երթամ: — Կեցի՛ր, ես
ալ ըսելիք մը ունիմ,- կը խնդրէ չոր ծառը,- Աստծուն կ’ըսես՝ այս ի՞նչ բան է, բուսեր եմ
զուլալ ջուրի ափին, բայց ամառ-ձﬔռ չոր կը մնամ, ե՞րբ պիտի կանաչիմ: Աղքատը այս
խնդրանքն ալ լսեց եւ շարունակեց ճամբան: Այնքան գնաց, ﬕնչեւ գտաւ Աստծուն:
Բարձր ժայռի մը տակ, ժայռին կռթնած, ծեր մարդու կերպարանքով նստած էր
Աստուած:

Բարի օր,- ըսաւ աղքատը եւ կեցաւ Աստուծոյ առջեւ:

Բարով եկար- պատասխանեց Աստուած,- ի՞նչ կ’ուզես:

Այն կ’ուզեմ, որ բոլորին հաւասար նայիս, մէկուն աւար չտաս, մէկուն՝ խաւար, ես
այնքան կը տանջուիմ, այնքան կ’աշխատիմ, նորէն ալ չեմ կրնար կուշտ փորով հաց
գտնել. իսկ շատերը, որ իմ կէսիս չափ ալ չեն աշխատիր, հարուստ ու հանգիստ
կ’ապրին:
Գնա,- Աստուած ըսաւ,- բախտ տուի քեզի, գնա՛ վայելէ՛…

Բարեկանդան արևմտահայերենով

Բարեկենդանը
Ժամանակին այր ու կին մը կային: Այս այրն ու կինը զիրար բնաւ չէին հաւներ:
Մարդը կնոջը կ’ըսէ յիմար, կինը՝ մարդուն, եւ ﬕշտ կը կռուէին: Օր մըն ալ մարդը իւղ
ու բրինձ կ’առնէ, մշակի մը շալակը կու տայ եւ տուն կը տանի:
Կինը կը բարկանայ.
Երբ որ կ’ըսեմ յիմար ես, չես հաւատար. այդքան իւղ եւ բրինձ ինչո՞ւ համար
առեր բերեր ես. հօրդ տարելի՞ցը կ’ընես, թէ՞ տղուդ հարսանիքը:
-Ի՞նչ տարելից, ի՞նչ հարսանիք, կնի՛կ, ի՞նչ կը խօսիս, տար պահէ,
բարեկենդանի համար է:
Կինը կը հանգստանայ եւ կը տանի կը պահէ մարդուն բերածները:
Ժամանակ կ’անցնի. կինը կը սպասէ ու կը սպասէ, բարեկենդանը չի գար: Օր
մըն ալ սեﬕ ն նստած կ’ըլլայ, կը տեսնէ մարդ մը, որ արագ-արագ փողոցէն կ’անցնի:
Ձեռքը ճակտին կը դնէ ու կը կանչէ.

Ախպէ՜ր, ախպէ՜ր, կեցիր:
Մարդը կը կենայ:

Ախպէ՜ր, բարեկենդանը դո՞ւն ես:
Անցորդը կը տեսնէ, որ այս կնկան ծալը պակաս է, կը մտածէ հա ըսեմ, նայիմ
ի՞նչ կ’ըլլայ:

Հա, ես եմ բարեկենդանը, քոյրիկ ջան, ի՞նչ կայ:

Ի՞նչ պիտի ըլլայ. ﬔնք քու ծառա՞դ ենք, որ քու իւղդ եւ բրինձդ պահենք. ինչքան
որ պահեցինք, չի՞բաւեր… չե՞ս ամչնար. .. ինչո՞ւ չես գար ապրանքդ տանելու…

Ինչո՞ւ կը բարկանաս, քոյրիկ ջան, ես ճիշդ ատոր համար եկեր եմ, ձեր տունը
կը փնտռէի, չէի գտներ:

Դէ եկուր տար:
Մարդը ներս կը մտնէ, իւղն ու բրինձը կը շալկէ, եւ կրցածին չափ արագ կը սկսի
վազել դէպի իրենց գիւղը:
Մարդը տուն կու գայ. կինը կ’ըսէ.

Հա, էդ բարեկենդանը եկաւ, իր բաները շալակը տու ի գնաց:

Ի՞նչ բարեկենդան … ի՞նչ բաներ …

Էդ իւղն ու բրինձը … մէկ ալ տեսայ վերէն կու գայ, ﬔր տունը կը փնտռէր, լաւ
մը խայտառակ ըրի, շալակը տուի տարաւ:

Վայ քու անխելք տունը քանդուի. երբ կ’ըսեմ յիմար ես, յիմար ես… ո՞ր կողմ
գնաց:

Էդ կողմ: Մարդը ձին կը նստի եւ բարեկենդանի ետեւէն կ’իյնայ: Ճամբուն վրայ
բարեկենդանը ետեւ կը նայի, կը տեսնէ որ ձիաւոր մը կու գայ. կը գիտնայ որ այդ կնոջ
ամուսինը ըլլալու է:
Կու գայ կը հասնի իրեն.

Բարի օր, ախպէրացու:

Աստծու բարին:

Այս ճամբայէն մէկը չանցա՞ւ:

Անցաւ:

Ի՞նչ կար շալակին:

Իւղ ու բրինձ:

Հա, ճիշդ այդ կ’ըսէի, որքա՞ն ժամանակ եղաւ անցնելուն:

Բաւական եղաւ:

Եթէ ձին քշեմ, կը հասնի՞մ:

Ինչպէ՞ս պիտի հասնիս, դուն ձիով, ինքը՝ ոտքով. ﬕնչեւ ձիդ չորս ոտքերը
փոխէ՝ մէկ, երկու , երեք, չո՜րս, ան երկու ոտքով՝ մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ,
շու տ-շու տ կ’երթայ կ’անցնի:

Հապա ի՞նչ ընեմ:

Ի՞նչ պիտի ընես. կ’ու զես ձիդ քովս ձգէ, դուն ալ իրեն պէս ոտքով վազէ, թերեւս
հասնիս:

Հա՜, ճիշդ կ’ըսես:
Վար կ’իջնէ ձիէն, ձին կը ձգէ ասոր քով, եւ ոտքով ճամբայ կ’իյնայ: Կը հեռանայ
թէ չէ, բարեկենդանը շալակը կը բարձէ ձիուն, ճամբան կը շեղէ, կը քշէ: Մարդը ոտքով
կ’երթայ, կ’երթայ, կը տեսնէ չի հասնիր, ետ կը դառնայ: Ետ կը դառնայ, կը տեսնէ ձին
ալ չկայ: Տուն կու գայ եւ կրկին կը սկսին կռուիլ, մարդը՝ իւղ ու բրինձին համար, կինը՝
ձիու ն … Մինչեւ այսօր ալ այս այր ու կինը դեռ կը կռուին: Մարդը կնոջ կ’ըսէ յիմար,
կինը մարդուն կ’ըսէ յիմար, իսկ բարեկենդանը կը լսէ ու կը ծիծաղի:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ռուսերեն

Об моей маме

Дорагая мама поздравлаю тебя с 8 мартом. Желаю тебе много бональных вещей.Таких как много счастья,радостьи,много роз,очень много денег новою краснаю машину,Болшой дом в Испании и долгою радостную жизнь.

Об моей маме
Она добрая,красивая,милая,иногда злая,иногда очень злая,строгая,любит чистоту,и она очень заботливая.Короче класная у меня мама:)