Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Հ.Չարենց «Բրոնզ ես, հուր ես»

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Ըստ ինձ բանաստեղծությունը նվիրված է ինչ-որ աղջկա:
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, հուր, վերք,քույր:

    Թագավորը մի օր որոշեց իր քրոջ ծննդյան կապակցությամբ իր կերպարով արձան նվիրել: Հետո որոշեց, որ այդ արձանը պետք է բրոնզե լինի: Իր մոտ կանչեց երկրի լավագույն քանդակագործների և նկարիչներին,որպիսզի ընտրեն լավագույն տարբերակը:Նրանք ընտրեցին ամենալավ տարբերակը և սկսեցին պատրաստել:Աշխատանքների ժամանակ ինչ որ մի բան սխալ գնաց և հրդեհ սկսվեց:Հուրը տարածվել էր ամբողջ արվեստանոցով:Ամեն ինչ վարվեց բացի արձանից:Տարիներ հետո այդ դեպքի մասին միայն հիշեցնում էին քանդակագործերի և նկարիչների վերքերը:

Оставить комментарий