Рубрика: Մայրենի

Իմ ոտքերը

Իմ ոտքերը օգնում են ինձ շատ խաղերում, օրինակ` ֆուտբոլում, բասկետբոլում և այլ խաղերում։

Իմ ոտքերը վազում են շատ արագ, ես կարող եմ մեկ կիլոմետր վազել։ Իմ ոտքերը շատ ուժեղ են, իմ ձեռքերի պես։ Ես իմ ոտքերը շատ եմ խաղացնում, փորձում եմ իմ ոտքերը միշտ ակտիվ պահել, վազել և էներգիաս ծախսել, քանի որ էներգիաս չծախսեմ, ապա գիշերը չեմ կարողանալու քնել։ Խորհուրդ կտամ ձեզ, որ ոտքերը միշտ մարզեք, մաքուր պահեք, խաղացրեք։ Կարճ ասած․ <<Խնամեք ձեր ոտքերը, քանի որ նրանք մարմնի կարևորագույն մասն են>>։

Рубрика: Հորինուկ, Մայրենի, Նախագիծ

Անխելքների թագավորությունը

Կար, չկար մի մեծ անխելքների թագավորություն կար։ Մի օր նրանց թագավորության գետի ջուրը սկսեց վերջանալ, քանի որ նրանք շատ էին ջուր օգտագործում։ Նրանք մտածեցին, որ Աստված այդ ձևով պատժում է նրանց։ Թագավորը կանչեց ծառաներին և ասաց․

Читать далее «Անխելքների թագավորությունը»
Рубрика: Հորինուկ

Նամակ անխելք մարդու բարեկամներին

Բարև անխելք մարդու բարեկամներ։ անխելք մարդը օգնության կարիք ունի, նրան գայլն է ուզում ուտել, վերցրեք ձեր հրացանները, թրերը, փայտերը և օգնեք անխելք մարդուն թե չէ նրա կուտի։

Рубрика: Հորինուկ, Մայրենի

Պարոն Դդում

Լինում է չի լինում մի Պարոն Դդում է լինում։

Նա ոստիկանների գլխավորն էր և ասում էր, թե ով ինչ գործով զբաղվի։ Բոլորը նրանից գոհ էին, նույնիսկ այն մարդիկ, որոնք չէին սիրում ոստիկաներին։ Նա որոշեց մեկ շաբաթով մեկնել Բրազիլիա: Իր փոխարեն նշանակեց գլխավոր՝ Պարոն Վարունգին։ Պարոն Դդումը գնաց, իսկ Պարոն Վարունգը սկսեց հրամաներ տալ, ոչ մեկին դա դուր չէր գալիս, բայց նրանք դա պահում էին իրանց մեջ։ Իսկ երրորդ օրը, Պարոն Վարունգը չգիտեր ինչ ասել, դրա համար նա սկսեց անիմաստ խոսալ և այդ ամեն ինչը շարունակվելու է ևս չորս օր։

Рубрика: Հորինուկ, Մայրենի

Մեծ Լոլիկը և նրա ընկերները

Լինում է չի լինում մի Մեծ Լոլիկ է լինում։ Մի օր նա որոշում է բարձրանալ սար։ Լոլիկը վախենում էր մենակով բարձրանալ սար, դրա համար նա կանչեց իր ընկերներին՝ Ուժեղ Լոլիկին, Բարձրահասակ Վարունգին, Փոքրիկ Լոլիկին և Թույլիկ Վարունգին։ Նրանք նստեցին Ուժեղ Լոլիկի մեծ մեքենայի մեջ և գնացին։ Նրանք հասան սարի մոտ և սկսեցին բարձրանալ։ Որոշ ժամանակ անց նրանք բարձրացան սարի կեսը։Մեծ Լոլիկը հոգնեց և ասաց․

Читать далее «Մեծ Լոլիկը և նրա ընկերները»
Рубрика: Uncategorized

My family

I`m Mher. This is my family I have a father and a mother. My father works in the Government and my mother is a housewife. I have a brother. He goes to the kinder garden. I have a grandfather and a grandmother. My grandfather is the head of the village and my grandmother is a assistant.

Рубрика: Մայրենի

Հայակական ավանդական գաթա։

Կլոր գաթան կարելի է մատուցել թխվացքի տեղ Ամանորին և այլ տոներին։

Գաթան սովորական ուտելիք չէ դրանով զարդարում են տոնական սեղաները։ Մեզանից շատերը հայկական կլոր գաթա չեն կարողանում պատրաստել մեկ պարզ պատճառով, չեն կարողանում պատրաստել։ Գաթան յուրահատուկ տեղ է զբաղացնում ժողովրդական տոներում, օրինա՛կ Ամանորին, Զատիկին, Հարսանիքներին և այլ տոներին։ Գաթան ընտանիքի ամրության խորհրդանշանն է քանի որ հայկական հարսանիքներին նվիրում են գաթա։ Գաթայի մեջ նաև դնում են կոպեկ և ով գտնում է, դառնում է այդ տարվա հաջողակը։