Рубрика: Հորինուկ, Մայրենի, Նախագիծ

Անխելքների թագավորությունը

Կար, չկար մի մեծ անխելքների թագավորություն կար։ Մի օր նրանց թագավորության գետի ջուրը սկսեց վերջանալ, քանի որ նրանք շատ էին ջուր օգտագործում։ Նրանք մտածեցին, որ Աստված այդ ձևով պատժում է նրանց։ Թագավորը կանչեց ծառաներին և ասաց․

— Աստված մեզ պատժում, գնացեք և պարզեք, թե որն է մեր մեղքը։

Արքայի ծառաները գնացին-գնացին և չգտան Աստծուն։ Երկրորդ օրը նրանք հանդիպեցին մի տղայի և հարցրեցին․

—Ախպեր, կարող է դու ես Աստվածը։

Տղան հասկանում է, որ ծառաները խելքից պակաս են և որոշում է ստել։

—Հա, ախպեր, ես եմ Աստվածը։

—Աստված ջան, ինչո՞ւ ես մեզ պատժում, ի՞նչ անենք, որ մեր ջուրը ետ տաս, ի՞նչ ես ուզում,-ասացին ծառաները։

—Գիտե՞ք ինչ եմ ուզում, որ դուք ինձ ծառայեք,-ասաց տղան, որ ներկայանում էր իբրև Աստված։

—Իհարկ է, Աստված ջան, ինչ որ ուզես, թող այդպես էլ լինի։

Եվ այդպես անխելքների թագավորության ջուրը վերջացավ, իսկ խորամանկ տղան խաբեց ծառաներին և ունեցավ սեփական թագավորությունը, սակայն անջուր թագավորություն։

Оставьте комментарий