Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.03.23

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.

ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։

բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։

գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։

դ) Ծառերը ծաղկում են գարնանը։ 

ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։

2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.

ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։

բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։

գ) Ապրիլին ձյուն է եկել։

դ) Լիճը թռել է տիեզերք։

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։

3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։

B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։

Զբոսաշրջիկ ճանապրհ է ընկնում կամ հեծանիվով կամ ավտոմեքենայով

բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։

B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։

Խաղոսկրը նետելիս բացվել է կամ 3 թիվ կամ 5 թիվ

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։

B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը կամ ուշացել է դասից կամ եկել է ժամը 9-ը

դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։

B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։

Կիրակի օրը կամ մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ է լինելու

4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.

ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան չի ժամանել ուշացթումով

բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետաքրքիր չէր

գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդը չի սահմանել

դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը

Լրացուցիչ(տանը)

5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.

ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։

բ) Քարը փետուրից թեթև է։

գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։

դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։

ե) Նարդի խաղում են չորսով։

զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։

6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

ա) A. Խնձորը մեծ է։

Միջին

B. Խնձորը կանաչ է։

Այո

բ) A. Շենքը բազմահարկ է։

Այո

B. Շենքը շքեղ է։

Ոչ

գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։

Ոչ

B. Հայրիկը թատրոն է գնացել։

Այո

դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։

Այո

B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։

Այո

7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։

1/3

Оставьте комментарий