Մարդն ապրում է երազանքներով, որոնք նրան ստիպում են զարգանալ,աճել։
Դարեր շարունակ մարդիկ իրենց սրտերում ունեցել են ինչ որ ցանկություններ,իղձեր, որոնց իրագործելու համար իրենցից պահանջվել են աշխատասիրություն,կամք,ուժ և խելք։Եթե մեր նախնիները չունենային երազանքներ,միգուցե մենք մինչև հիմա ապրեինք քարե դարում։
Հիմա կյանք ավելի արագ է զարգանում, մեր երազանքները շատ ավելի տարբեր են քան օրինակ մեր ծնողներինը , բայց բոլորս մեր նպատակներին հասնելու համար պետք է ինչ որ ճանապարհ հաղթահարենք։Ոմանց մոտ դժվար է լինում,ոմանց մոտ հեշտ,բայց ամեն դեպքում բոլորս ունենք երազանքներ և միշտ պետք է պատրաստ լինենք սովորել նոր բաներ,ձգտել ավելիին,փորցել ինքնակատարելագործվել և դժվարություների դեպքում չհիասթափվել,չվախենալ սխալվելուց,չլսել քեզ խանգարող մարդկանց։
Չէ, որ երազանքներն ավելի քաղցր են, երբ հասնում ես նրանց դժվարությամբ։
День: 2 марта 2023
Մայրիկս
Մեր մայրիկները ամեն ինչը սիրունացնելու ունակություն ունեն։Երբ մայրիկս տանը չի լինում ամեն ինչ խառնվում է։ Գարնանը տարվա ամենագեղեցիկ եղանակին մեր սիրելի մայրիկների տոնն է, ես շատ կցանկանամ նրան լավ նվեր նվիրել, որ նրան շատ ուրախացնեմ, քանի որ նա միշտ ուրախացնում է մեզ և ես նույնպես ուզում եմ նրան ուրախացնել,ես հասկանում եմ, որ մայրիկ լինելը շատ բարդ է։ Ես իմ մայրիկին նմանեցնում եմ ամենագեղեցիկ ծաղկին, ես շատ եմ սիրում իմ, գիտեմ նաև, որ մայրիկս սիրում է կանաչ գույնը, ինձ համար կանաչը կյանքի գույն է և քանի որ գիտեմ, որ այդ գույնը մայրիկս սիրում է, նրան անպայման այդ գույնի ծաղիկներ եմ նվիրելու: