Месяц: Март 2022
«Ագարակ» պատմամշական արգելոց
«Ագարակ» պատմամշակութային արգելոց»-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.4.1/ հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ: Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ: Բոլոր այդ կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև զոհարանների շնորհիվ բնական լանդշաֆթը վերածվել է հսկա կոթողի:
200 հա տարածք զբաղեցնող ծիսական լանդշաֆտի նմանատիպ օրինակ, մինչև Ագարակի պեղումները հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր: Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են: Ընդ որում դրանց մի մասը համարվում է խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգական` շաղկապվելով հատկապես աստվածների մեծ մայր, լեռների, անտառների և կենդանիների կառավարիչ և պտղաբերությունը հովանավորող Կիբելա աստվածուհու պաշտամունքի հետ:
Նկատի ունենալով «Ագարակ» բնակատեղի-հնավայրի հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Պատմական ակնարկ
Պեղումներից հայտնաբերված մեծաքանակ խեցեղենը, թրծակավե արձանիկները, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդները թույլ են տալիս հնավայրի բնակեցման այս շրջանը վերագրել շենգավիթյան կամ քուր-արաքսյան հնագիտական մշակույթի միջին փուլին, որը ժամանակագրվում է Ք.ա. 29-27-րդ դդ. սահմաններում: Հարթակի հարավային կողմում բացված ուրարտական ժայռափոր դամբարանի, ուրարտական կնիքով կարասային թաղման և խեցեղենի առկայությունը թույլ է տալիս ասել, որ Ագարակի հնավայրը բնակեցվել է նաև Ք.ա. 8-6-րդ դարերում: Վանի թագավորության կազմալուծումից հետո Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր էր:
Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել: Լինելով Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ.: Այդ են վկայում հելլենիստական և ուշ անտիկ շրջանի քաղաքային մշակույթին բնորոշ գունազարդ խեցեղեն պարունակող շերտերից հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախման և Օգոստոս Օկտավիանոսի արծաթե դենարը, ուշ հելլենիստական շրջանի ժայռափոր թաղումներից հայտնաբերված մի քանի կնքադրոշմ մատանիները:
Ագարակի հնավայրի բնակեցման վերջին փուլը ներկայացված է 17-18-րդ դդ. բնորոշ նյութերով (խեցեղեն, օջախների հիմքեր, Երևանի խանության կողմից թողարկված պղնձե դրամներ):
Արուճի տաճար
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ունի 16,95 x 34,6 մ չափերի աղոթասրահ, առագաստային անցումով գմբեթ (այժմ՝ քանդված), արևելյան խորանի երկու կողմերում, երկուական պատուհաններով ավանդատներ՝ իրենց վերին թաքստոցներով: Թեև գմբեթը բացակայում է, տաճարն իր վեհությամբ գերիշխում է շրջակա ընդարձակ համայնապատկերի վրա: Ս. Գրիգոր եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Տաճարն ուշագրավ է նաև իր արտաքին և ներքին ճարտարապետական ու ոճական լուծումների միասնությամբ: Արտաքին հարդարանքը լուծված է վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներով՝ բազմաթիվ մեծաչափ լուսամուտներ, արևելյան ճակատի «հայկական խորշեր», քանդակազարդ կամարապսակներ, հյուսկեն քիվեր: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Հսկայածավալ, չափազանց լուսավոր ներքին տարածությունը որմնանկարներին հաղորդել է հանդիսավորություն և վեհություն: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:
Ս. Գրիգոր եկեղեցին, իր երկարամյա պատմության ընթացքում բազմիցս նորոգվելով, անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը: Առաջին անգամ նորոգել է Խաչատուր վարդապետը XV դ.: Հետագայում՝ 1946 թ., 1958-1959 թթ. և 1964 թ., վերանորոգվել են առանձին հատվածներ, և բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:
Արուճի տաճարի հարավային կողմում, ¬1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:
Մաթ.14.03.22
Aйя
Весна – это время, когда из тёплых краёв возвращаются птицы. Время, когда они строят гнёзда и высиживают птенцов (ձագեր են հանում). Много интересного можно увидеть и узнать, если в это время наблюдать за птицами. Но делать это нужно очень осторожно. Как вы думаете, почему?
Aйя.
На весенние каникулы я поехал в деревню к дедушке. Я ещё никогда не видел аистов, не знал, как они строят гнёзда и высиживают птенцов. Каждый день с утра до вечера я смотрел в небо и ждал, когда покажутся аисты. И вот однажды утром я увидел двух аистов. Они поселились на дереве в нашем дворе. Вместе с моим товарищем я каждый день наблюдал за ними и приносил им червяков. Как-то Федя задержался дома, а я зашёл в сарай и чуть было не наступил на индюшку. Она отошла, и я увидел на том месте, где она сидела, три желтоватых яйца с красными крапинками. Скоро пришёл Федя, и я рассказал ему об индюшиных яйцах.
– А хочешь иметь своего аиста? – спросил Федя.
– Как это? – удивился я.
– Надо поменять яйца. Аистиное яйцо ваша индюшка высидит, и будет у тебя домашний аист.
Так мы и решили сделать. И вот аисты улетели. Я залез на дерево и взял аистиное яйцо, а вместо него положил индюшачье. Когда я спускался с дерева, яйцо выпало из моих рук и разбилось. Вскоре вернулись аисты. Аистиха – мы её звали Айя – высиживала яйца. Прошло ещё несколько дней, и вот появились птенцы. Только один из них был тёмного цвета. Ножки у него были короткие, и он не был похож на других птенцов. Аист долго рассматривал некрасивого птенца, а потом куда-то улетел. На следующий день к нашему дому прилетели аисты. Их было много. Они спустились и стали рассматривать странного птенца. Сначала они громко шумели, а потом успокоились и улетели. Аист ещё постоял на земле, потом поднялся к гнезду и заговорил с грустной Айей. Он как будто объяснял ей решение стаи: „Такой птенец не станет птицей, не долетит осенью до тёплых стран. Зачем его кормить!”
Аист поднял голову и ударил птенца клювом. Но Айя прикрыла птенца от смертельного удара своим телом. Потом она подняла голову, оторвалась от птенцов и прощально раскрыла клюв. И вдруг широко раскрыла крылья и взлетела в небо. Её уже не было
видно. Первым её увидел аист. Увидел, понял всё, но уже никто и ничего не мог изменить. С неба, быстро набирая скорость, падала чёрная точка. Она увеличивалась, росла, но оставалась круглой. Айя не раскрывала крыльев. Она упала в самый центр двора. Аист бросился к ней, но она уже была мертва.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Где проводил весенние каникулы герой рассказа?В деревне у дедушки
2. Почему каждый день с утра до вечера он смотрел на небо?Чтобы найти аистов
3. Какие птицы поселились во дворе? Аисты
4. Что увидел в сарае мальчик?Индуюшку
5. Какой разговор произошёл между мальчиком и его товарищем? Они хотели взять яйцо аиста
6. Какой птенец появился у аистов? Индюшонок
7. Какое решение приняла стая?Убит индюшонка
8. Что случилось с Айей? Она умерла
Согласны ли вы с тем, что…
Аистов мальчик видел много раз, и они его не интересовали.Нет
Ребятам удалось вырастить домашнего аиста.Нет
В сарае у индюшки вылупился аистёнок.Нет
Стая решила, что некрасивого птенца нужно убить.Да
В смерти Айи был виноват аист.Да
Обсудите с вашими одноклассниками следующие вопросы:
1. Почему Айя не раскрыла крылья?
2. Что бы вы сказали мальчикам, если бы услышали их разговор о том, как можно вырастить домашнего аиста? Возможно ли это? 3. Как выглядят аисты? Приходилось ли вам их видеть?
Մաթեմատիկա 13.03.2022
Մաս և ամբողջԹվի մաս գտնելը
Կոտորակի կրճատում
Մայրենի լեզվական աշխատանք 296-299
296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են:Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ»: Արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա-խմբի նախադասությունում իշխանի ձին է մոտենում դռանը սմբակով հարվածում:
Բ-խմբի նախադասությունում ձին մոտենում է իշխանի դռանը և սմբակով հարվածում:
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ ժամանակը ոչ մի հզոր շինություն չի պահել, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ հզոր ժամանակը ոչ մի շինություն չի պահպանել:
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ երգչուհին է հոգնած, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ աղջիկն է հոգնած:
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:
Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել
Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց բահով խաղալու ժամանակ:
Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող:
299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտած հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տաս տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Ե.Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։
Բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին: - Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
Ինձ ամենից շատ հոգեհարազատ է Հայաստանը,քանի որ ես ծնվել եմ Հայաստանում և իմ ամբողջ կյանքը կապված է Հայաստանին հետ - Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում: - Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
Խրճիթ-փայտե պուճուրիկ տուն:
Երկաթագիր-Երկաթով գրված:
Մեր գյուղում կան խրճիթներ որոնց մեջ կա երկաթագիր: - Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
Լարը լացակում է, քանի որ այդ լարի ձայնը ոնց, որ լացի ձայն լինի: - Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
Արնանման-արնաքամ,վիշապաձայն-քաղցրաձայն,լացակումած-լացուկոց,ողբանվագ-ողբաձայն,ողբաձայն-ողբանվագ,հնամյա-հազարամյա,հազարամյա-հնամյա,լուսապսակ-լուսավոր: - Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
ճերմակ-սպիտակ,ձյունամրրիկ-բուք,մաքուր-ջինջ,նազելի-հեզաճկուն,հոտ-բույր,քամանչա-սազ - Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
մուգ-մուգ գույն,ջինջ-ջինջ երկինք, արնանման-արնանման ծաղիկներ,վիշապաձայն-վիշապաձայն քամի, լուսե-լուսե լիճ, ողբանվագ-ողբանվագ երաժշտություն,ողբաձայն-ողբաձայն երգ,ճերմակ-ճերմակ շոր, լացակումած-լացակումած աչքեր,լուսապսակ-լուսապսակ ճակատ: