Месяц: Октябрь 2021
Մայրենի 12.10.21
Մոզորովի քարանձավ
Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:
Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:Քարանձավի խորությունը ավել է քան 300մ:Մեծ սենյակներում ամեն տեղ վերևից և ներքևից կախված են մեծ կամ փոքր շթաքարեր:

Մաթեմատիկա 12.10.21
Մաթեմատիկա 11.10.21
Սյունիքի մարզ
Սյունքի մարզկենտրոնը Կապարն է:Սյունիքը ամենաշատ քաղաք ունեցող մարզն է: Յոթ քաղաք ունի՝Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ:Սյունիքը Հայաստանի ամենա լեռնոտ մարզն է:Սյունիքը հմնադրվել է 1995 թվականին ապրիլի 12-ին: Սյունիքի մարզը սահմանակից է Իրանի հետ:Սյունիքի ընդանուր տարածքը 4.500 Կմ է:
Տաթևի Ճոպանողի
Սյունիքում Տաթև գյուղից արևելք կա այսպիսի մի կամուրջ «Սատանաի կամուրջ»:
ՏաԹևեր Ճոպանուղի
«ՏաԹևեր»-ը Հալիձորն ու Տաթևի վանքն իրար կապող անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի է: Այն կառուցվել է ավստրո-շվեյցարական կազմակերպության կողմից «Տաթևի վերածնունդ» ծրագրի ընթացքում: Այսօր ճոպանուղին ամենահայտնի և սիրված տուրիստական վայրերից մեկն է: Թռիչքը տևում է մոտ 15 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ: Ուղևորների աչքի առաջ բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան, հին քարանձավային բնակավայրեր, ջինջ աղբյուրներ և հայտնի «Սատանայի կամուրջը»: Ոչ շատ երկար, բայց հագեցած և տպավորիչ ուղևորությունը եզրափակվում է ոչ պակաս հրաշագեղ Տաթևի վանքով։



ՍԱՏԱՆԱԻ ԿԱՄՈՒՐՋ
Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:
Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:
Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:
Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:
Մ. Գալոշյան. Ծիրանի ծառ (հատված)
Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։
Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։
Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․
Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և պատասխանեց՝ Գնալու եմ։
-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․
Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։
Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:
Լուսաբացին կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
Սահատիկ-Քարեհատակ
Գավիթ-Ցանկապատած կամ պարսպապատած տեղ
Կոպ-Ակնախնձորի շարժական մաշկի ծածկույթ, աչքի մաշկային կափարիչ:
Կաշկանդվել-ամաչել
Ամենաձայնեղին-ամենաբարձր ձայն ունեցող
Մանչի-Մանուկ կամ Երեխա
Արտակարգ-Բացառիկ
Մաղապարտ-մեղավոր - Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:
Անլաց տխրություն էր-Տախիծ է:
Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-Նրա աչքերի մեջ երեվում է հաճելի և տխուր հիշողություներ:
Այրեցին ականջները-Ականջները ցավացին
Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-Լսում և վայելում էր զանգակների ձայները
Տղաների արանքում տխրել էր լռությունը-Անգամ լռությունը տխուր էր, որովհետև բոլորի հոգիները շատ տխուր էին
Աստղագիտությունը Հայաստանում


Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումների համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):
Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:
Отчего опадают листья? /4 октября/
Быстро пролетело лето. Оно всегда проходит быстро. Солнце спряталось в тучах. Да и светило оно уже не так сильно. И вот тогда на дереве проснулся самый нижний лист и почувствовал, что ему мало света. Пошевелился он на ветке и сказал тому листу, что над ним: „Подвинься немного, а то мне света не хватает”. А тот ему отвечает: „Ты что, не видишь, что у меня его тоже мало?” Тут вмешались соседние листья и закричали верхним: „Эй, вы, верхние, до нас свет не доходит!” А те им в ответ:„Успокойтесь! Вы там внизу ничего не видите, а нам сверху видно, что осень пришла!Теперь света всем мало будет”. Не поверили этому нижние листья и стали кричать ещё сильнее. Верхние листья от них не отставали. И так раскричались, что поссорились и полетели на землю – подальше от соседей. А как же, спросите вы, последний лист? Тот почему на дереве не остался? Ведь ему не с кем уже было ссориться. Конечно, не с кем, но вы попробуйте в одиночестве пожить. Тоже, наверное, на месте не усидите…
подвинуться – տեղ տալ вмешиваться (вмешаться) – վեճին խառնվել
не усидеть на месте – տեղում տիտիկ չանել одиночество – մենություն
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Когда и почему проснулся на дереве самый нижний листок? Он проснулся, потому-что было мало света.
2. Какой разговор произошёл между ним и тем листом, который был над ним?
Верхний лист сказал, что весна пришла
3. Как повели себя другие листья?
Они начали кричать, ссорится и т.д.
4. Почему листья полетели на землю?
Потому-что они хотели расстатся с соседями
5. Почему последний лист не остался на дереве?
Последний лист не остался, потому-что ему было бы скучно одному.
Найдите в тексте антонимы к данным словам. Составьте и напишите с
ними предложения.
Медленно-быстро, слабо-сильно, верхний-нижний, много-мало, снизу-сверху, ушла-пришла, помириться-поссориться, первый-последний.
Вы прочитали сказку „Отчего опадают листья”, но на самом деле листья
опадают, конечно же, не потому, что ссорятся между собой. Прочитайте
самостоятельно следующий текст и скажите, почему осенью опадают
листья.
Зимой корни растений не могут получать воду из земли, а из листьев вода испаряется. Если бы деревья не сбрасывали листья, они бы умерли от недостатка воды. Но у некоторых растений листья сохраняются всю зиму, потому что они слабо испаряют воду.
Листья опадают из-за того, что дереву не хватает воды, а в листяах есть вода.
Листопадные деревья позволяют своим листьям опадать, чтобы избежать затрат на подготовку их к зиме. Но смена листвы была бы слишком дорогостоящей, если бы деревья теряли все свои ценные питательные вещества, которые с большим трудом добывали из почвы. В начале деревья перерабатывают листья, разбирая изнутри клетки и аппарат фотосинтеза, чтобы вернуть себе затраченный азот и фосфор, сохранив его в ветках до следующей весны. Это очень сложно сделать, так как во время переработки молекулы хлорофилла продолжают поглощать солнечную энергию. Но фотосинтез уже не происходит и они начинают передавать энергию молекулам кислорода, которая в данный момент не использована. Эти молекулы сеют хаос, повреждая части листа, собирающие и переносящие питательные вещества обратно к дереву. Чтобы минимизировать этот разрушительный эффект, листья разделяют свой хлорофилл в менее опасные молекулы, которые чаще всего прозрачные или иногда желтые.