1․Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է 2017 թվի միավորը փոխարինենք նրա հազարավորի եռապատիկի և տասնավորի կրկնապատիկի գումարով։
Պատ.՝26
2․Սոնայի մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
Պատ.՝56
3․Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
Պատ.՝8 մ
4․Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:
Պատ.՝25
5․Եթե Դավիթը 3 տետր գնի, նրա մոտ 110 դրամ կմնա, իսկ եթե 9 այդպիսի տետր ուզենա գնել, 70 դրամ կպակասի։ Դավիթը քանի՞ դրամ ունի։
Պատ.՝200
6․Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:
Պատ.՝94
7․Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։
Պատ.՝16
8․Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։
Պատ.՝5