Մի օր երեխաները խաղում էին բակում,երբ հանկարծ անձրև եկավ, երեխաները բարկացան և սկսեցին վիճել անձրևի հետ.
-Կորի՜ անձրև , դու միայն խանգարել գիտես, մեզ պետք չես, այլևս մի վերադարձի,- ասացին երեխաները:
Անձրևը նեղվեց և գնաց:
Մի օր երեխաները որոշեցին գնալ պաղպաղակ գնելու: Նրանք հասան խանութ և տեսան, որ պաղպաղակ չկա: Նրանք հարցրեցին վաճառողուհուն.
-Ինչո՞ւ պաղպաղակ չկա:
Վաճառողուհին ասաց.
-Անձրև չի գալիս ու խոտերը չորանում են, կովերը ուտելու բան չեն ունենում ու կաթ չեն տալիս: Դե պաղպաղակն էլ չենք կարող առանց կաթի պատրաստել:
Բայց իրոք, բոլոր ծաղիկները թոռոմել Էին, խոտերը չորացել, ծառերն էլ նույնպես :
Դրսից վատ հոտ էր գալիս ու մահացու շոգ էր: Երեխաները հասկացան ինչքան լավ էր, երբ որ անձրև էր գալիս: Երեխաները սկսեցին կանչել անձրևին.
-Անձրև՜ , խնդրում ենք ներիր մեզ, մենք բոլորս քո կարիքն ունենք:
Անձրևը լսում է երեխաներին և գալիս ջրելու աբողջ աշխարհը: Անձրևից հետո բոլոր խոտերն ու ծառերը կանաչում են, կովերն արդեն սոված չէին: բնությունը նորից սկսեց շնչել , բոլորը գոհ էին ու երջանիկ : Իսկ երեխաներն արդեին գիտեին, որ բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում: