Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:Վան

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։ Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։
Կարդալ Ավելին-Read More