Թվի բաժանարար

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 8
  • Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 3, 5, 15
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 5, 10,20
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 7, 14
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1, 2, 6, 9, 18,
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։64
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։։1, 25
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 5, 10, 15, 30,
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+26=27
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    1+48=49

Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիր՝

  • Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:
  • Պատասխան 55-9=46 46:2=23 23+9=32

Բառակազմություն

Բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակի՝ պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր:

Այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից , կոչվում են պարզ, օրինակ սեղան, կատու, մարդ, առավոտ…:

Մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցներից կազմված բառերը կոչվում են ածանցավոր, օրինակ մայրություն, անգլուխ, մսեղեն, չտես…

Երկու և ավելի արմատներից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ՝ մարդակեր, հացթուխ, հորեղբայր, լավատես…

Բարդ բառերի կազմի արմատները հաճախ միանում են ա տառով, որը կոչվում է հոդակապ, օրինակ՝ գր+ա+տախտակ, դաս+ա+գիրք…

Բարդ ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և մեկ կամ մի քանի ածանցներից, օրինակ՝ գրապահարան, անմարդաբնակ, լավատեսություն..

Հայերենում ածանցները դրվում են կամ բառի սկզբում կամ բառի վերջում:

Բառի սկզբում դրվող ածանցները կոչվում են նախածանցներ, օրինակ՝ ան, չ, տ, դժ, վեր, արտ, ներ..: Անհամ, չկամ, դժգոհ, վերելակ, արտահանել, ներկրել…

Բառի վերջում դրվող ածանցները կոչվում են վերջածանցներ, օրինակ, ություն, եղեն, ուհի, ստան, արան, իչ…: Լավություն, գրիչ, հացեղեն, Հայաստան, պահարան…

Բառակազմություն17.11.2020թ

Բառակազմություն 17.11.2020թ

  • Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր: Ժամացույց, Մարդասպան, դասացուցակ, Օրագիր, դասագիրք, գրչատուփ, օդաչու, Կոշկակար,սուտասան, հեծանիվ: Մարդ, մայր, հայր, ժամ, երգ, տուն, վարդ, վանկ, Հայ, Ռուս: Բժշկուհի, Նկարչուհի, երգչուհի,վաճարողուհի, երգիչ, նկարիչ, գրիչ, տատիկ, պապիկ, գլխիկ,
  • Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք

Դասարան, մարդկություն, հողամաս, մսամթերք, գլխավոր, ծաղկաման:

  • Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
    Երգչուհի, նկարչուհի, բժշկուհի: Ընկերություն, մարդասպանություն, բարեգործություն: մսեղեն, ջրեղեն: գրիչ, երգիչ: անկարգ, անհասկացուղ, անուղեղ: Դժբախտ, դժգոհ: Ամառային, գարնանային:  
  • Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:

Քաղաքամայր, կռվադաշտ, հացատուն, ժամացույց, գունավոր:

Գառնի

download

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվանդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է բարձր ժայռերով, որոնք միանում են պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Գեղարդ

Պատմություն

Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, ոըը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ըստ ավանդության 4-րդ դարի սկզբին, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հիմվնել է մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին և Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Ենթադրվում է, որ այս անձավներից մեկում ապրել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Պատմական աղբյուրները վկայում են, որ նախնական համալիրը, ճգնավոր այրերի խցերից բացի, բաղկացած է եղել մի քանի եկեղեցիներից, բնակելի և օժանդակ այլ շինություններից։ Վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։

Բագրատունիների թագավորության շրջանում Հայաստան ներխուժած արաբական զորքերի կողմից, զորավար Նասրի հրամանով վանքը կողոպտվում և թալանվում է /920-ական թթ./։ Թեև հետագայում վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով, բայց այստեղ ստեղծված շատ ձեռագրեր այդպես էլ դատապարտվում են անվերադարձ կորստյան։

Չնայած վանքի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ականներին, Այրիվանքի ներկա համալիրը համարվում է 13-րդ դարի կառույց։ Վանքի պատմության ծաղկուն շրջանը սկսվում է Զաքարյանների կողմից Հայաստանը սելջուկյան լծից ազատագրելուց հետո միայն։

13-րդ դարի վերջին Գեղարդավանքը մեծապես գտնվում էր իշխանական ընտանիքների ուշադրության կենտրոնում և մեկն էր գլխավոր ուխտատեղիներից։ Կարևոր հանգամանքներից էր նաև այն, որ այստեղ էր պահվում Սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը ( Նոր Կտակարան)։ Այդ պատճառով է Այրիվանքը անվանվել է նաև Գեղարդավանք։ Ըստ ավանդության Գեղարդի վանքում էր պահվում մեկ այլ մասունք ևս` մի բեկոր Նոյան տապանից։

Պատմության ընթացքում վանքը ենթարկվել է նաև մոնղոլների, իսկ ավելի ուշ` Լենկ Թեմուրի արշավանքներին։ Այն մասնակիորեն ավերվել է 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերից, ապա վերակառուցվել ու վերականգնվել հետագա դարերի ընթացքում` ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր)։

Տեքստի բնօրինակի խմբագրումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Զույգ և կենտ թվեր։ Համեմատում։

Զույգ և կենտ թվեր։ Համեմատում։

0,2,4,6,8 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է զույգ թիվ։

Օրինակ՝   18-ը զույգ  թիվ է, քանի որ վերջանում է 8-ով։

Ցանկացած թիվ առանց մնացորդի բաժանվում է 2-ի, եթե այն զույգ թիվ է։                    

 Այսինքն՝ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

Օրինակ՝ 18-ը զույգ  թիվ է, այն  առանց մնացորդի բաժանվում է 2-ի՝  18։2=9։

1,3,5,7,9 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է կենտ թիվ։

Օրինակ՝ 15-ը  կենտ թիվ է։

Առաջադրանքներ

  • 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։12, 36, 52, 18, 20,2, 100, 92, 14, 40, 4, 48, 84:

բ) կենտ թվերը։21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 1, 29, 41,35, 53:

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։12

Թեմա՝ Համեմատում

2  թվերից մեծ է այն թիվը  որի նիշերի քանակը  ավելի շատ է։  Օրինակ՝ 6426>652։

Օրինակ՝   Եթե  համեմատվող  թվերի նիշերի քանակը  հավասար են, ապա մեծ է այն թիվը որի ամենաբարձր կարգում գրված թիվն ավելի մեծ է:

Օրինակ՝ 654>354։

                654<658։

                654>651։

Թվերը դասավորել աճման կարգով, նշանակում է թվերը դասավորել փոքրից մեծ հերթականությամբ։

Օրինակ՝  1,5,6,10,25,28  թվերը դասավորել ենք  աճման կարգով։

Թվերը դասավորել նվազման կարգով նշանակում է թվերը դասավորել մեծից փոքր հերթականությամբ։

Օրինակ՝  28,25,10,6,5,1 թվերը դասավորել ենք  նվազման կարգով։

       Առաջադրանքներ

1. Համեմատի՛ր.

3405 < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

 456717 > 234597

32569 = 32569

 2. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

 8734>8345

356589>356049

306784<306984

475556<475759

18991>18985

3․Թվերը դասավորել   աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 3։

3, 45, 456, 4567, 323890, 890584:

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝ 3689, 452, 3698, 12, 156, 569993։

569993, 3698, 3689, 452, 156 12

5․  8455 > 8415 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

Պատիկ

Գտիր  7-ի  կրկնապատիկը։
7×2=14
Գտիր  6-ի  եռապատիկը։ 
6×3=18
Գտիր   8-ի  քառապատիկը։
8×4=32
Գտիր  10-ի  հնգապատիկը։    
10×5=50
Գտիր  4-ի  տասնապատիկը։    
4×10=40


Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
4, 6, 8, 10, 12, 14, 16, 18
Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
6, 9, 12 . . .
Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
12, 18, 24, 30, 36. . . .
Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
16, 24, 32, 40, 48 . . . .
Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
35, 42, 49, 56. . . .
Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
18, 27, 36, 45. . . .
Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
10, 20, 30, 40, 50, 60
Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
36, 48, 60 . . . .
Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
26, 39, 52, 65. . . .
Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
10×6=60
Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
9×2=18
Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
100×10=1000
Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
1000×4=4000