Рубрика: Մայրենի, Ընթերցանություն

Աստրիդ Լինդգրեն

Երկարագուլպա Պիպին

Այս գիրքը Պիպի անունով մի աղջկա մասին է:Պիպին շատ ուժեղ աղջիկ էր: Նա որբ էր, նրա մայրիկը մահացել էր աղջկա ծնվելու ժամանակ, իսկ հայրիկը նավաստի էր: Մի անգամ Պիպիի հետ ճամփորդելուց մի ուժեղ փոթորիկ սկսվեց: Պիպիի հայրիկը նավից ընկավ և խեղդվեց: Բայց Պիպին չէր ուզում մտածեր, որ իր ծնողները մահացած են և վստահ էր, որ իր մայրիկը հրեշտակ է ,իսկ հայրիկն էլ ողջ է և լողալով հասել է մի կղզի, որտեղ միայն սևամորթեր են ապրում և նա դարձել է նրանց թագավորը: Եվ մտածում էր, որ հայրիկը մի օր իրեն կգտնի և նա կդառնա սևամորթների արքայադուստրը:

Պիպիի հայրիկը հատուկ իր համար գնել էր տուն Վիլլա Վիլեկուլայում: Պիպին այդտեղ էլ տեղափոխվեց ապրելու: Նա այնտեղ ընկերացավ Թոմի ու Անիկայի հետ, նրանք քույր ու եղբայր էին: Մի օր նրանք հյուր եկան Պիպիի տուն: Պիպին Թոմի ու Անիկայի հետ թխվածք թխեց: Հետո Պիպին ցույց տվեց նրանց իր հարստությունը՝ վզնոցները, թևնոցները, քարերը և այլն: Մի անգամ Պիպին իր ընեկրների՝ Թոմի ու Անիկայի հետ իջնում է բակ և խաղում բանփնտրիչներ: Մի ծառի փչակից Պիպին գտնում է ադամանդե վզնոց, իսկ Թոմին գտնում է ձեռնոցներ: Իրենց խաղի ընթացքում նրանք տեսնում են, թե ինչպես մի խումբ մեծ տղաներ ընկել էին մի տղայի հետևից:Այս տղաները երբ բռնում են փոքրիկ տղային սկսում են ծեծել: Պիպին վազելով գալիս և խփում է տղաներից ամենա մեծին և ուժեղին: Տղաները որպեսզի դաս տան աղջկան սկսում են նրան կարմիր գլխարկ անվանել, բայց Պիպին դրանից չէր նեղվում, և ծիծաղում էր ,տղաները բարկանում են, որ չեն կարողանում աղջկան նեղացնեն և հեռանում են այդտեղից:

Վ.Սարոյան Ծիրանի Ծառը

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

կարդալ ավելին
Рубрика: Մաթեմատիկա

Միանիշ և բազմանիշ թվեր

Գոյություն ունեն 10 թվանշաններ՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս

քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը

հաշվելու կամ համարակալելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Մայրենի

Նախադասությունն ընդարձակի՛ր.

Արջը մրթմրթաց:

Սոված արջը անտառում մրմրթաց գայլի վրա:

բարձրաձայն կարդացե՛ք: Ո՞ւմ նախադասությունն է ամենաընդարձակը: Քանի՞ բառից է կազմված:

Նկարագրի՛ր քեզ:

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Կարդալ ավելին

Ես

Ողջույն ես Մհեր Բարսեղյանն եմ: Ես ինը տարեկան տղա եմ, 142 սանտիմետր եմ, իմ աչքերը շականակագույն են: Ես սիրում եմ ֆուտբոլ, բասկետբոլ, հոքեյ,հեծանիվ վարել, բակային խաղեր և սկեյտբորդ քշել:Շատ եմ սիրում տարբեր տեղեր ճամփորդել: Նոր տեղեր իմ համար բացահայտել: Ազատ ժամանակ ես սիրում եմ երգ լսել կամ իջնել բակ ընկերներիս հետ խաղամ: Երգիչներից սիրում եմ Eminem, Neffex, Miyagi, Twenty one pilots, alan walker, Mia Boyka և այլ երգիչներ:Նաև ես կարողանում եմ մոնտաժ անել և ֆոտոշոպ անել նայեք

Լավ եմ արել

Ստեղծագործ մաթեմատիկներ

1. Ես  իմ   ընտանիքի հետ ուղևորվեցի դեպի Ջերմուկ: Տանից դուրս եկանք ժամը 9:00-ին ու տեղ հասանք  ժամը 12:30-ին:  Ճանապարհին 30 րոպե  կանգ առանք ընդմիջելու: Որքա՞ն ժամանակում  առանց ընդմիջման  կհասնեինք  Երևանից  Ջերմուկ։

Լուծում. 

12 ժ 30 ր-9 ժ=3 ժ 30 ր։

 3 ժ 30 ր-30 ր=3 ժ

Կարդալ ավլեին

Առաջին օրը դպրոցում

Վ.Սարոյան

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

կԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ