Рубрика: Մաթեմատիկա

Թվի բնութագրում

Ինչպես մեզ շրջապատող առարկաներն ու իրերը  թվերը ևս կարող ենք բնութագրել։ Այսինքն  կարող ենք  պատմել   թվերի մասին։

Թիվը բնութագրելու համար  պետք  պատասխանել   հետևյալ   հարցերին՝

  • Քանի՞   նիշ   ունի։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։
  • Զույգ է, թե՞ կենտ։
  • Քանի՞ կարգ ունի թիվը։
  • Եթե թիվը միանիշ է, ապա 1 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)։ Պետք է պարզել
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

Եթե թիվը երկնիշ է, ապա 2 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնյակների  կարգ(2-րդ կարգ)։

  • Պետք է պարզել
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Եթե թիվը եռանիշ է,  ապա 3 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնյակների կարգ(2-րդ կարգ)  ու հարյուրյակների կարգ(3-րդ կարգ)։                            

Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Եթե թիվը քառանիշ է, ապա 4 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ) ու     հազարյակների կարգ(4-րդ կարգ)։

  Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Եթե թիվը հնգանիշ է, ապա 5 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ),   հազարյակների կարգ(4-րդ կարգ)  ու տասհազարյակների կարգ (5-րդ կարգ)։

  Պետք է պարզել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։
  • Եթե թիվը վեցանիշ է, ապա 6 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնյակների կարգ(2-րդ կարգ), հարյուրյակների կարգ(3-րդ կարգ),     հազարյակների կարգ(4-րդ կարգ)  ,  տասհազարյակների կարգ (5-րդ կարգ) ու հարյուրհազարյակների կարգ(6-րդ կարգ)։

Պետք է պազել

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։
  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում։

Օրինակ՝  բնութագրենք  789658  թիվը։

789658
հարյուրհազարավորտասհազարավորՀազարավորհարյուրավորտասնավորմիավոր
  • Քանի՞   նիշ   ունի։   Վեցանիշ   է։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։  Այո, թվի գրության մեջ 8 թվանշանը  կրկնվող  է։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։  Այդ թվի գրության մեջ   կան   5 հատ   տարբեր  թվանշաններ։
  • Զույգ է, թե՞ կենտ։  Զույգ է։
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 8 միավոր։
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում։ Տասնյակների կարգում կա  5 տասնյակ։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ Հարյուրյակների կարգում կա 6 հարյուրյակ։
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։  Հազարյակների կարգում  կա 9 հազարյակ։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարյակների կարգում։ Տասհազարյակների կարգում կա 8 տասհազարյակ։
  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։ Հարյուրհազարյակների կարգում կա 7 հարյուրհազարյակ։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։  Թիվը  պարունակում է 789658 միավոր։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։ Թիվը  պարունակում է  78965 տասնյակ։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։ Թիվը  պարունակում է 7896 հարյուրյակ։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում Թիվը  պարունակում է 789  հազարյակ։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում Թիվը  պարունակում է 78 տասհազարյակ։ 
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում: Թիվը  պարունակում է  7 հարյուրհազարյակ։  

Առաջադրանքներ

  • Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25- 2 նիշ, չունի կրկնվող թիվ , այդ թիվը գրելուց օգտագործում են 2 թիվ, կենտ է և Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 5 միավոր

462-3 նիշ, չունի կրկնվող թիվ,այդ թիվը գրելուց օգտագործում են 3 թիվ, զույգ է ևՔանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 2 միավոր

401-3 նիշ, չունի կրկնվող թիվ,այդ թիվը գրելուց օգտագործում են 3 թիվ, կենտ է ևՔանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 1 միավոր

; 3245-4 նիշ, չունի կրկնվող թիվ,այդ թիվը գրելուց օգտագործում են 4 թիվ, կենտ է ևՔանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 5 միավոր

2085 -4 նիշ, չունի կրկնվող թիվ,այդ թիվը գրելուց օգտագործում են 4 թիվ, կենտ է և Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ Միավորների կարգում  կա 5 միավոր

  • Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 42056
  • Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։ 773049
Рубрика: Բնագիտություն, Իմ գրադարանը

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից: