Рубрика: Մայրենի

Վանկ

Վանկը  մեկ շնչով արտասանվող հնչյունն է կամ հնչյունների խումբը: Օրինակ՝

Դուռ, տուն, դաս, տաս, մատ…: Կան բառեր, որոնց արտասանության համար մի քնաի շունչ է հարկավոր, հետևաբար՝  դրանք բազմավանկ բառեր են, օրինակ պա-տու-հան, սե-ղան, հե-ռա-խոս….: Ըստ վանկերի քանակի՝ բառերը լինում են միավանկ և բազմավանկ։

Միավանկ են մեկ վանկից կազմված բառերը՝ քիթ, մեծ, կաթ, թաթ…

Բազմավանկ են մեկից ավելի վանկերից կազմված բառերը՝ թա-կարդ, կար-կա-չուն, հա-րա-զատ…

Հայերենում վանկ կազմելու համար անհրաժեշտ է ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար հնչյուն, օրինակ՝ գիրք բառի մեջ վանկարար հնչյուն է Ի-ն, իսկ պա-տու-հան բառում կան 3 վանկարար հնչյուններ՝ առաջին վանկում Ա-ն, երկրորդ վանկում ոՈւ-ն և երրորդում՝ նորից Ա-ն:

Կան վանկեր, որոնց ձայնավոր հնչյունը Ը-ն է, որը լսվում է, բայց չի գրվում, օրինակ՝ մ(ը)կրատ, զ(ը)վարթ, ն(ը)կար։ Լսվող բայց չգրվող ը ձայնավոր ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ։ Գաղտնավանկի ը-ն գրվում է միայն վանկատման և տողադարձի ժամանակ:

Оставьте комментарий