Երկարագուլպա Պիպին
Այս գիրքը Պիպի անունով մի աղջկա մասին է:Պիպին շատ ուժեղ աղջիկ էր: Նա որբ էր, նրա մայրիկը մահացել էր աղջկա ծնվելու ժամանակ, իսկ հայրիկը նավաստի էր: Մի անգամ Պիպիի հետ ճամփորդելուց մի ուժեղ փոթորիկ սկսվեց: Պիպիի հայրիկը նավից ընկավ և խեղդվեց: Բայց Պիպին չէր ուզում մտածեր, որ իր ծնողները մահացած են և վստահ էր, որ իր մայրիկը հրեշտակ է ,իսկ հայրիկն էլ ողջ է և լողալով հասել է մի կղզի, որտեղ միայն սևամորթեր են ապրում և նա դարձել է նրանց թագավորը: Եվ մտածում էր, որ հայրիկը մի օր իրեն կգտնի և նա կդառնա սևամորթների արքայադուստրը:
Պիպիի հայրիկը հատուկ իր համար գնել էր տուն Վիլլա Վիլեկուլայում: Պիպին այդտեղ էլ տեղափոխվեց ապրելու: Նա այնտեղ ընկերացավ Թոմի ու Անիկայի հետ, նրանք քույր ու եղբայր էին: Մի օր նրանք հյուր եկան Պիպիի տուն: Պիպին Թոմի ու Անիկայի հետ թխվածք թխեց: Հետո Պիպին ցույց տվեց նրանց իր հարստությունը՝ վզնոցները, թևնոցները, քարերը և այլն: Մի անգամ Պիպին իր ընեկրների՝ Թոմի ու Անիկայի հետ իջնում է բակ և խաղում բանփնտրիչներ: Մի ծառի փչակից Պիպին գտնում է ադամանդե վզնոց, իսկ Թոմին գտնում է ձեռնոցներ: Իրենց խաղի ընթացքում նրանք տեսնում են, թե ինչպես մի խումբ մեծ տղաներ ընկել էին մի տղայի հետևից:Այս տղաները երբ բռնում են փոքրիկ տղային սկսում են ծեծել: Պիպին վազելով գալիս և խփում է տղաներից ամենա մեծին և ուժեղին: Տղաները որպեսզի դաս տան աղջկան սկսում են նրան կարմիր գլխարկ անվանել, բայց Պիպին դրանից չէր նեղվում, և ծիծաղում էր ,տղաները բարկանում են, որ չեն կարողանում աղջկան նեղացնեն և հեռանում են այդտեղից: