Վ.Սարոյան Ծիրանի Ծառը

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

կարդալ ավելին
Рубрика: Մաթեմատիկա

Միանիշ և բազմանիշ թվեր

Գոյություն ունեն 10 թվանշաններ՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս

քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը

հաշվելու կամ համարակալելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ