Рубрика: Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Մեծ գյուտարար

Ժամանակին մի երիտասարդ է լինում։ Այդ տղան երազում էր գիտնական դառնալ։ Նա շատ էր սիրում սովորել և կարդալ։ Եվ մի շատ լավ բնավորություն ուներ ՝ երբեք չէր հանձնվում, չէր հուսահատվում, երբ ինչ որ բան մոտը չէր ստցվում։ Մի մեծ երազանք ուներ՝ երազում էր հաղթել գիտնակաների մրցույթը, և ստանալ ոսկե մեդալ, որ գրքերում գրեն իր մասին։

Նա ամբողջ օրը կարդում էր, գրում էր ,փորձեր էր անում։Նա ուներ մի ընկեր որը չէր սիրում սովորել, բայց ուզում էր հայտնի դառնալ։ Ամեն անգամ նա փորձում էր խանգարել գիտնականին։ Նա ամբողջ օրը խանգարում էր գիտնականին, փորձում էր գողանալ ընկերոջ փորձերը։

Փորձերի ժամանակ գալիս էր և ասում․

—Հերի՛ք է կարդաս, ամբողջ տարի կարդում ես ու կարդում։

—Խնդրում եմ մի խանգարի,—ասաց գիտնականը—Ես պատրաստվում եմ գիտնակաների մրցույթին մասնակցել, իսկ քեզ խորհուրդ կտայի գնաս տուն և սովորես, որովհետև հիշիր, որ անուսում մարդը ոչ ոքի պետք չէ։

Ընկերը բարկացավ, որովհետև չկարողացավ խանգարել նրան ։ Եվ որոշեց վատ քայլ անել։ Երբ գիտնականը պառկեց քնելու ընկերը գաղտնի մտավ նրա տուն, արտագրեց այն ամենը ինչ գրված էր տետրերի մեջ։ Գիտնականը արթնացավ և սկսեց սովորել և նոր փորձեր անել, բայց հանկարծ նա նկատեց, որ իր ընկերն այլևս չի խանգարում իրեն և ասաց․

— Այսօր, ինչ որ տարօրինակ բան է կատարվում։ Իմ ընկերը, ինչ որ բան է մտածել։ Օ՜, ոչ, ես մոռացել եմ , ախր այսօր գիտնակաների մրցույթն է։

Գիտնականը գնաց մրցույթին։Եվ այնպես զարմացավ երբ տեսավ, որ իր ընկերն էլ է այնտեղ։ Սկզբից մտածեց, որ եկել է իրեն քաջալերելու։ Բայց հենց այդ պահին հայտարարեցին ընկերոջ անունը։ Եվ նրա անխելք և ծույլ ընեկրը դուրս եկավ որպես գյուտարար և սկսեց անել մեր գիտնականի փորձերը իբր թե դա իր մտքերն են։ Գիտնականը շատ նեղվեց ընկերոջ արածից։ Բայց վերջին փորձը անխելք ընկերոջ մոտ չստացվեց։ Բանն այն էր, որ գիտնականը կիսատ էր թողել այդ փորձը և առավոտ նոր էր հասցրել ավարտել։

Հաջորդը կանչեցին մեր գիտնականին, նա ցույց տվեց այն ինչ արեց իր ընկերը և վերջին փորձն էլ հաջողվեց, և բոլորը հասկացան, որ այդ գյուտերը նրանն են, իսկ մյուս տղան գողացել էր իրենից։

Մեծ գյուտարար: 2 комментария

Ответить на Մհեր Բարսեղյան Отменить ответ