Рубрика: Մայրենի

Իմ դիմակը

Իմ դիմակի երեսը կապույտ է, աչքերի գույնը՝ կարմիր, բերանը՝ նույնպես։ Քիթը սև ու կարմիր է, իմ դիմակը շատ սիրուն է և միշտ ժպտում է։ Դիմակս իմ դեմքին է նման։ Ես շատ երկար էի մտածել, թե ոնց նրան պատրաստեմ, որպեսզի նա գեղեցիկ լինի։

Рубрика: Մայրենի

Իմ ոտքերը

Իմ ոտքերը օգնում են ինձ շատ խաղերում, օրինակ` ֆուտբոլում, բասկետբոլում և այլ խաղերում։

Իմ ոտքերը վազում են շատ արագ, ես կարող եմ մեկ կիլոմետր վազել։ Իմ ոտքերը շատ ուժեղ են, իմ ձեռքերի պես։ Ես իմ ոտքերը շատ եմ խաղացնում, փորձում եմ իմ ոտքերը միշտ ակտիվ պահել, վազել և էներգիաս ծախսել, քանի որ էներգիաս չծախսեմ, ապա գիշերը չեմ կարողանալու քնել։ Խորհուրդ կտամ ձեզ, որ ոտքերը միշտ մարզեք, մաքուր պահեք, խաղացրեք։ Կարճ ասած․ <<Խնամեք ձեր ոտքերը, քանի որ նրանք մարմնի կարևորագույն մասն են>>։

Рубрика: Հորինուկ, Մայրենի, Նախագիծ

Անխելքների թագավորությունը

Կար, չկար մի մեծ անխելքների թագավորություն կար։ Մի օր նրանց թագավորության գետի ջուրը սկսեց վերջանալ, քանի որ նրանք շատ էին ջուր օգտագործում։ Նրանք մտածեցին, որ Աստված այդ ձևով պատժում է նրանց։ Թագավորը կանչեց ծառաներին և ասաց․

Читать далее «Անխելքների թագավորությունը»
Рубрика: Հորինուկ

Նամակ անխելք մարդու բարեկամներին

Բարև անխելք մարդու բարեկամներ։ անխելք մարդը օգնության կարիք ունի, նրան գայլն է ուզում ուտել, վերցրեք ձեր հրացանները, թրերը, փայտերը և օգնեք անխելք մարդուն թե չէ նրա կուտի։