Упражнения (10 мая — 14 мая)

В комнате на полу зашуршала бумага. Ваня глянул туда. Это был ёж. Как он сюда попал? На крик мальчика пришла мама. Ёж спрятался в уголке. На пол поставили миску с молоком. Минуты три все ждали. Выкатился серый комок — и давай пить молоко.

  • Кого увидел Ваня на полу? ёжа
  • Кто пришел на крик мальчика? мама
  • Что поставили на пол? молоко
  • Что стал делать ёж? Начал пить молоко

Упражнение.

Запишите слова в два столбика /кто? что?/

Человек-кто, дом-что, город- что , мама-кто, дерево- что , машина- что , щенок-кто, кит-кто, кузнечик-кто, доктор-доктор, стол-что , люстра- что , шкаф- что , шофёр-кто, книга-что.

Дятел

Однажды мальчики подобрали маленького дятла. Назвали его Пеструхиным. К вечеру Пеструхин доверчиво клевал с руки мятый картофель и творог. На рассвете ему дали червей. После вкусного завтрака Пеструхин стал летать по комнате и весело покрикивать.

  1. Как назвали дятла? Пеструхин.
  2. Когда дятлу дали червей?На рассвете
  3. Как вел себя дятел после завтрака?Он стал летать по комнате и весело покрикиват.

Упражнение.

Составьте словосочетания.

Дети (какие?) Веселые

Брат (какой?) Ниндзя

Сестра (какая?) Врач

Компот (какой?) Яблочный

Котлета (какая?) вкусная

Варенье (какое?) Клубничное

Придумайте 5 словосочетаний.

Ниндзя Брат, Вкусная лабша, Синий хлеб, Вкусная вода, Болшое окно

Упрожнения (2-7 Марта)

  1. Допиши окончания. Выбери три словосочетания и составь с ними предложения.

Красивое платье

Интересное книга

Высокни дом

Теплое  молоко

Лесное  озеро

Умная собака

Злой  волк

Красивая картина

Строгнй директор

Улыбчивая бабушка

  • Раскрой скобки

Ты (читать) читаешь новую книгу?

Дети  играют (играть) во дворе.

Я люблю (любить) шоколадное мороженое.

Мы хотим (хотеть) посмотреть мультик.

Мария высоко прыгает (прыгать) на батуте.

  • Выполнить задание.

Пример:

Я читаю, пригаю, плаваю, считаю, пою, пью, играю, сушу , сохраняю, проказничаю

ты читаешь, прыгаешь, плавоешь, считаешь, поешь, пьешь, играешь, сушышь, сохраняешь, проказничешь

Он, она, оно читает, пргает, плавает, считает, поет, пьет, играет, сушает, сохраняет, проказничает

Мы читаем, прыгаем, плавоем, считаем, пойом, пьйом, играем, сушем, сохраняем, проказничаем,

Вы читаете, пргаете, плавает, считает, поете, играет, сушите, сохраняет, проказничает,

Они читают, прыгают, плавают, счтают, поют, пьют, играют, сушют, сохраняют, проказничают

Прыгать, плавать, считать, петь, пить( я пью), играть, сушить, сохранять, проказничать.

  • Переведи

Կարմիր խնձոր, հետաքրքիր քաղաք, մեծ թանգարան, խիստ պապիկ, խելացի շուն, աղմկոտ աքլոր, համեղ պաղպաղակ, մեծ լիճ, կապույտ շորիկ։

Красное яблоко, интересный город, большой музей, строгий дедушка, умная собака, шумный петух, вкусное мороженое, большое озеро, синее платье

  • Переведи:

Անտառում կան շատ կենդանիներ։

Աղվեսը շատ խորամանկ կենդանի է։

Երևանը շատ գեղեցիկ քաղաք է։

Մեր դպրոցում կա Ագարակ որտեղ կան ձիեր, շներ, մեղուներ, բացիկներ և հավիկներ, անգամ սիրամարգ։

В лесу много зверей. Лиса очень хитрое животное. Ереван очень красивый город. В нашей школе есть ферма, где есть лошади, собаки, пчелы, открытки, куры и даже павлин.

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ  |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
    124:2=62 62-4=58 62+4=66 66-4=62 58+4=62
    I-66 II-58
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։ 74:2=37 37+3=40 37-3=34 34+3=37 40-3=37
    I-40 II-34
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։ 150:2=75 75-10=65 75+10=85 85-10=75 65+10=75 I-85 II-65
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։ 540:2= 270 270-20=250 270+20=290 290-20=270 250+20=270 I-290 II-250

Ստորակետ 2

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ, անառիկ Սասունը: Այդ խուլ, հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը տանձ և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում որտեղ ցրված էին աղքատ տնակները ցանում էին կորեկ, ու վաղահաս ցորեն:0

2. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: 

3. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները, և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ, քանի որ դու ամենից լավ աշխատողն ես:

Տաճարի բացումը՝ Ինքնաթելադրություն

Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր: Տրդատ ճարտարապետն ավարտել էր Անիի Մայր տաճարի կառուցումը: Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխաններն ու բոլոր հոգևորականները որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը: Հոյակերտ, վայելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով:Տաճարի գլուխը ծուլվել էր ամպերին: Լուրսարձակ ջահերի թրթռացող լույսը նման էր երաժշտական ելևեջի: Նրբահյուս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույսը մի սրբազան խորդավորություն էր ստեղծում շուրջը : Այդ պահին գմբեթն ասես լողում էր երկնքում, քանի որ շատ թեթև ու օդեղեն էր թվում:

Ելևէջի, Ելևէջի, Ելևէջի, Ելևէջի, Ելևէջի, Ելևէջի:
Ձուլվել, Ձուլվել, Ձուլվել, Ձուլվել, Ձուլվել, Ձուլվել:

Կենդանիների Բազմազանություն

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Նրանք տարբերվում են տեսքով, վարքով, ապրելու ձևով
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Քանի որ նրանց ամեն տեղ տեսնում ես:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Բոլոր կենդանիրների խումբն կոչվում «Ֆաունա»:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Այո գիտեմ: Կովը, ձին, էշը և այլ կենդանիրները տալիս են միս ու կաթ: Հավը տալիս է ձու:

Երիտասարդ Խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Լեզվական առաջադրանքներ

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ողջույն-Ցտեսություն,

Ծեր-Երիտասարդ,

Առաջ-ետ,

Կարճ-երկար,

Օտարներ-հարազատներ,

Աղմկոտ-լուռ,

Սխալ-ճիշտ,

Փոքր-Մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ: Խեցգետին

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:մասրենի

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:արթնանալ

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ մարդիկ քայլեն:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև առաջ-առաջ քայլելը իրենց համար դժվար է:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց քայլել գիտեր:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծառերը շականակագույն կամ սպիտակ:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ լույսը նոր է բացվում:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե մի բանը շատ ուզես մի օր ամպայման կունենաս կամ կկարողանաս:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:
Նա շատ ձգտումով խեցգետին էր:

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:
Նա տարբերվում էր ձգտումով

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Քանի որ նա առաջ-առաջ էր քայլում, իսկ մնացած բոլոր ետ-ետ:

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:
Նա ուներ ձգտում, որը չունեին մնացածները:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Որ երբեք չպետքե հանձնվել

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները

Բազմապատկման տեղափոխական օրենքը՝

Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

Օրինակ՝ 87‧33=33‧87=2871

Բազմապատկման զուգորդական օրենքը՝

Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

Օրինակ՝

(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810

Առաջադրանքներ

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

150‧300‧20=150*20*300=3000*300=900.000

80‧600‧500=80*500*600=40000*600=24.000.000

250‧700‧40=250*40*700=10000*700=7.000.000

400‧600‧50=400*50*600=20.000*600= 12.000.000

  • Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը

հաշվել առավել հարմար եղանակով՝

30‧40‧5=30*(40*5)=30*200=6000

38‧24‧50=38*(24*50)=45.600

15‧4‧50=15*(4*50)=15*200=3000

250‧40‧70=250*(40*70)=25*2800=700.000

20‧10‧17=20*(10*17)=20*170=400

  • Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

4‧138‧25=138*(25*4)=100*138=138.00

80‧30‧50=(80*50)*30=400*30=12.000

17‧8‧4‧50=(4*50)*(17*8)=200*80=16.000

60‧40‧5‧20=(60*40)*(5*20)=2.400*100=240.000

11‧2‧30‧50=(11*2)*(30*50)=22*1500=60.000 33.000

2‧140‧250‧5=(250*5)*(140*2)=1250*280=1.430.000

  • Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

27+27+27+27+27+27+27=27×6=162

104+104+104+104+104+104+104=104×6=624

290+290+290+290+290+290+290+290+290=290×80=23200

2388+2388+2388=7162

Գործողություններ չափման միավորներով

Հաշվիր գումարը։

  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ=10 օր 21ժ
  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ=48սմ 4 մմ
  • 30 սմ+7 սմ 2 մմ=37 սմ 2 մմ
  • 20 սմ+9 սմ 7 մմ=29 սմ 7մմ
  • 18 ժ 5 ր+10 ր =18 ժ 15 ր
  • 7 օր 13 ժ+6 օր 16 ժ =14 օր 5ժ
  • 7 մ 5 սմ+35 սմ = 7մ 40 սմ
  • 46 ր 50 վ+30 ր 60 վ = 77ր 50 վ
  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր= 1 օր 4ժ 32 ր
  • 8 մ 9 սմ+59 սմ= 8 մ 68 սմ
  • 6 մ 7 սմ+77 սմ= 6 մ 84 սմ
  • 12 ժ 20 ր+40 ր=13 ժ
  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=45 դմ 7սմ
  • 36 դմ 5 սմ+9 սմ= 37 դմ 4սմ
  • 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=4սմ=32մ 46 սմ
Читать далее «Գործողություններ չափման միավորներով»

Մայրենի Թեսթ 4


Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորցել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համփերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

      _ համփերությունն

      _ դժբախտ

Շաբաթվա

Փորցել

       __________________
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ              բախտավոր
    բ/ ատելի                   սիրելի
   գ/ հիվանդ                 Առողջ

   դ/անհետանալ        հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը: 

ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ

Ճիշտ պատասխանը տարբերակ Ա-ն է:

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

 Տարբերակ Ա-ն:

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

Սխալ պատասխանը տարբերակ Ա-ն է:

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

Ճիշտ պատասխանը տարբերակ Գ-ն է:

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական

Սխալ պատասխանը տարբերակ Դ-ն է:

9.Վերնագրի´ր տեքստը:

 Դպրոց Չեմ Ուղում


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                 մտածել
գ/ ման գալ                      զբոսնել

դ/ որոշում կայացնել    որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում:

Քանի որ երկուշաբթի օրից սկսում է մի շաբաթ տանջանքներ դպրոցում

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը:

Քանի որ մյուս օրից սկսում է մի շաբաթ տանջանքներ դպրոցում

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմը ուզում էր հիվանդանալ, որ դպրոց չգնար

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Ճիշտ տարբերակը Բ-ն է: