Գտիր թիվը եթե հայտնի է նրա մասը

1․Գտիր այն թիվը, որի

 1/6 մասը 20 է: 20×6=120

1/25 մասը 4 է: 25×4=100

 1/100 մասը 6 է:100×6=600

 1/9 մասը 1 է: 1×9=9

 1/15 մասը 30  է: 30×15=450

 1/3 մասը 164 է: 164×3=492

1/8  մասը  3000  է: 3000×8=24000

2․Գտիր այն թիվը, որի

2/7  մասը 20 է:20×7=140 140:2=70

3/8  մասը 12 է: 12×8=96 96:3=32

 4/9 մասը 24 է: 24×9=216 216:4=54

3/12  մասը 1 է:12×1=12 12:3=4

 2/3 մասը 30  է: 30×3=60 60:2=30

 4/25 մասը 16 է: 16×25=400 400:4=100

 3/10 մասը  6000  է: 6000×10=60000 60000:3=20000

Any / Some

He has some books.
Do you have any brothers?
There are some flowers here.
He hasn’t got any friends.
Did you see any birds?
Please give me some water.
We ate some cakes.
Are there any boys in the park?
We don’t have any sugar.
There is some snow on the roof.

Մաս և ամբողջ

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։ 120։6=20 20:4=80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։ 180:3=60 60×5=300
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։ 240:40=6 6×6=36
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։ 250:5=50 50×4=200
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։ 100:10=10 10×2=20
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։100:4=25 25×3=75
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։100:5=20 20×3=60
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։ 60:6=10 10×4=40
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։24:6=4 4×5=20
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։1000:10=100 100×3=300
  11. Գտիր մետրի  3/5 մասը։ 100:5=20 20×3=60
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։60:3=20 20:2=40

13․Գտիր թվի նշված մասը։
450-ի   2/9-րդ մասը 450:9=50 50×2=100
280-ի  5/7-րդ մասը 280:7=40 40×5=200
300-ի  7/10-րդ մասը 300:10=30 30×7=210
480-ի  5/6-րդ մասը: 480:6=80 80×5=40

14.Արտահայտիր նշված միավորներով։

1/6 ժ= 10ր
1/4 կմ = 25մ
1/6 օր = 10ժ
1/4 տարի = 3 ամիս
1/25 ց = 4 կգ
1/5  մ = 20սմ:

15.Արտահայտիր նշված միավորներով։
3/4  ժ=45ր
3/10  կմ = 30մ
5/6  օր = 20 ժ
5/6  տարի = 10 ամիս
3/4 ց = 75 կգ
7/10  մ = 70 սմ:

16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։ 20:5=4 4×3=12 20-12=8

Պատասխան՝8 մատիտ

Չափման միավորներ #2

Չափման միավորներ

  • 9 ր 20 վ արտահայտիր վայրկյաններով։ 9×60+20=560 վ
  • 5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։5×1000+25=5025 մ
  • 9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։ 9×60+45=495 ր
  • 8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։ 8×60+40=520 ր
  • 5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։5×1000+7×100+30=50073 դմ
  • 6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։6×1000+400=6400 գր․
  • 240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով:240000:1000=24 կմ
  • 3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով:3×60+45=225 ր
  • 4000  կգ-ը արտահայտիր ցենտներներով: 4000:100=40 ց
  • 8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։ 8×1000+4×100+60=8460 կգ
  • 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:6×1000+4×100+5= 6405 կգ
  • 9  կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։9×1000+705=9705 գ․
  • 6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։ 6×1000+75=6075 մ․
  • 360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։ 360:60=6 ր․
  • 6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով․ 6×60+35=395 ր․
  • 5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով․5×10+20= 520 սմ
  • 8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։8×1000+200=8200 գ
  • 5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով․ 5×60+25=325 ր
  • 8 կմ 6 մ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։8×1000+6×100+5×10=865 դ

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

  • 10 ց 740 կգ < 10ց 940կգ։
  • 6 տ 20 ց < 6 տ 500 կգ
  • 8 տ 850 կգ > 8 տ 7 ց
  • 20 դմ 320 սմ > 20 դմ 250 սմ։
  •  8 կմ 30 դմ > 8 կմ 2մ
  • 8 տ 640 կգ > 8 տ  450 կգ։
  • 8 ց 840 կգ < 8 ց 940 կգ։
  • 10 կմ 220 մ > 10 կմ  150 մ։

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Երկու սև ամպ ՀՈՎԱՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Չորեքշաբթի՝ հունվարի քսանյոթին, մենք գնացինք ճամփորդության դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքից 14,6 կմ դեպի արևելք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Երբ որ կանգնեցինք ու շարնակեցինք ճանապերը ոտքով։ Մենք բարձրացանք սար բոլորս հոգնել էինք։ Մենք բարձրացանք ու սկսեցինք սահել։ Բոլորս մի լավ սղացինք, բայց բոլորս ոտից գլուխ ջուր էինք։ Մենք իչանք սարից բոլորս այնպես էինք հոգնել։ Մենք փոխվեցինք ու գնացինք տուն։

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Դեկտեմբերիմ 11-ին մենք ուղևորվեցինք դեպի Էրեբունի թանգարան: Երբ հասանք թանգարան մենք տեսանք շատ հետաքրքիր նկարներ, կուժեր և Էրեբունի ամրոցի փոքր տեսակը(մակետը), ահա վերևի նկարում երևում է այն: Թանգարանում ես շատ նոր բան իմացա Հայաստանի մասին:Թանգարանում շատ հետաքրքիր էր:

Ես պեղումներ եմ անում

Թանգարանի կողքը կար առանձին տեղ, որտեղ կարելի է պեղումներ կատարել և հին կուժեր, կավից սարքած մարդ և կավի վրա գրված արձանագրություններ գտնել: Մարկը և Անրին գտան մեծ կուժ: Հնարավոր է, որ այդ կուժը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ:

Մարկի և Անրիի գտած կուժը

Թանգարանում կային Վահաններ և աղեղներ: Կային շատ ռազմական իրեր:

Արքա Արգիշտի ամրոցը

Մենք բարձրացանք թագավոր Արգիշտի ամրոցը:Մենք բարձրացանք մոտ 220 աստիճան: Բարձրանալուց հետո մենք տասը րոպե ընդմիջում արեցինք: Ընդմիջումից հետո մենք իջանք ամրոցից և ուղևորվեցինք դեպի տուն:

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեխճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կսկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Դուրս հանիր անցանոթ բառերը

Զմրուխտ-վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:

Զարթոնք-Զարթնելը

Փարթանալ-Լավ աճած՝ զարգացած, առատ ճյուղերով՝ ոստերով ու սաղարթախիտ (բույսերի մասին):