Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 04.10.23

59. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը-Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում-Սպիտակ գույնի քեզ շատ է սազում

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի-Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի

Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է-Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա-Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան

Այլևս առավոտներն էլ չէին երգում-Առավոտներն էլ չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողի բույրը-Գառնուկները հոտոտում էին հողը:

Գրականություն 03.10.23

Առաջադրանքներ:


1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:


սմբակները -Միասմբակ կենդանիների ոտքի մատները պատող եղջերային գոյացություն:


հավկիթաձև-ձվաձեվ


2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:


3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:


Ես շատ եմ սիրում կենդանիներին, իմ սիրած կենդանիներն կատուները,շները և գորտերը։Մեկ մեկ ես դրսի կենդանիներին ուտելիք եմ տալիս5. Ընդգծիր համեմատությունները:

Рубрика: 23/24 ուստարի, Գրականություն 7

Վահան Թոթովենց «Մարանը»

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել

արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Рубрика: 23/24 ուստարի, Երկրաչափություն 7

Երկրաչափություն 03.10.23

1.Ո՞ր երկրաչափական պատկերն է կոչվում անկյուն։
Հատվածը ունի համ սկիզբ համ վերջ։

2.Նկարագրել հատված,անկյուն,ճառագայթ երկրաչափական պատկերները։

Հատվածը ունի համ սկիզբ համ վերջ,իսկ ճառագայթը ունի սկիզբ,բայց չունի վերջ։

3.Ո՞ր անկյուններն են կոչվում հակադիր։
Հակադիր են կոչվում այն անկյունները, որոնք ունեն 4 մաս

4.Ո՞ր անկյուններն են կոչվում կից անկյուններ։
Կից անկյունը դա մի կողմի շարունակությունն է։

5.Կից անկյուններից մեկը մյուսից մեծ է 60— ով։Գտնել այդ անկյունները։

6.Երկու ուղիղների հատումից առաջացած հակադիր անկյունների գումարը 2600 է։Գտնել այդ անկյունները։

650

7.AB հատվածը C կետով բաժանված է երկու ոչ հավասար մասերի։Գտնել AC և BC հատվածների միջնակետերի հեռավորությունը,եթե AB=10:
AC=3 cm
BC-7 cm

8.ABC անկյուն 780 է ։BD ճառագայթով այդ անկյունը բաժանվում է երկու մասի,այնպես որ անկյուններից մեկը մյուսից մեծ է 240 -ով։Գտնել ABD անկյան հնարավոր արժեքները։

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 02.10.23

51. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Իմ ճամփորդությունը երկարեց և ձգվեց մինչև սեպտեմբեր։

բ) Աղքատ, խեղճ:
Ջրհեղեղը քշեց և տարավ խեղճ ու աղքատ գյուղացու ամբողջ բարիքը։
գ) Գույն, երանգ:
Նրա գալը գույն ու երանգ հաղորդեց երեխաներին։

52.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:


Իջնելթեքվել,կքվել,խոնարհվել, ճկվել, կռանալ, ծռվել:
Սահմանելկարգել, հաստատել, հակվել,որոշել,
հափշտակելխլել,կորզել, շորթել, գողանալ
շռայլելվատնել,քամուն տալ, ծախսել, մսխել
հոշոտել-բզկտել,ծվատել,պոկել, պատառոտել,գզգզել
53. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:




վտիտ-երկչոտ,անարի,նիհար
Չար-բծավոր,մեղավոր,
բարի-գթասիրտ,գթառատ,ջերմեռանդ,վճիտ
վճիտ-ականակիտ,
Հռչակավոր-ականավոր,գերազանց

Рубрика: 23/24 ուստարի, English 7

English 02.10.23

  1. When did you start school? Do you remember your first day?
    I stared my first school day at 02.09.16,but I don’t remember what I’ve done
  2. How far do you have to travel from home to school? How do you get to school?
    My home is far away from my school. It take for us about 50 minute in car.
  3. Do you enjoy school life? What did you like and dislike about it?
    I enjoy school life, because if I wouldn’t go to school I’ll just stay at home and do nothing. Only thing that I don’t like in school is homework.
  4. Who is your favorite teacher? What do you remember about him or her?
    My favorite teacher is my math teacher, because I love math.
  5. What is your favorite subject at school? Why?
    Maybe it`s Spanish, because I really like that language.
  6. Do you have to wear a uniform to school?
    No , we havn’t.
  7. How many children are there in your class? What is the best number of students for a class?
    27-30.I think best number of student is 20-25.
  8. What do you and your classmates do during your lunch break?
    We go to store and buy food or drink,after that we go to find our class.
  9. Is there bullying at your school?
    I don’t know, maybe yes.
  10. Do you get a lot of homework? Do you think it helped you learn?
    No.I don’t think so
  11. How much sport do you do at school? Is sport important for school kids?
    We do 4 hours a week sport.I think it`s important.
  12. When students behave badly, how are they punished at your school?
    I don’t know.
  13. What do you think about physical punishment? Is it effective?
    NO
  14. Did you ever skip school? What did you do instead of going to school?
    I’ve skip school only when I need to go to game or I feel bad.
Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 29.09.23

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:
Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի,
կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև:
Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:


1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։

Նա,մեծ,որ,եթե,այդ։

Պաշտ-պա-նեց,պը-տույտ,նախ-նա-կան,հը-նա-րա-վոր,լի-ո-վի։

2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։

Պաշտպանեց-հարցակվեց
հնարավոր-անհնար
մեծ-փոքր
առաջառար-վերջնատար
Մտնել-դուրս գալ

3․Վերնագրիր տեքստը։
Դոկտոր Քիփ Թոռնը և ժամանակի մեքենան

Рубрика: 23/24 ուստարի, Русский язык 7

Русский язык 29.09.23

1.     Были ли вы в цирке?
         Нет
2.     Понравилось ли вам представление?
        нет
3.     Как вы думаете нужны ли цирки?
Да
4.     Вы за существование цирков или против? Почему?
         Да почему бы и нет
 
 
Упражнение 1. Вставьте недостающие орфограммы. Объясните написание приставок.
Обманчивый лес
Однажды, охотясь в густом лесу, король Генрих напал на след прекрасной горной козы и, преследуя ее, отстал от своей охотничьей свиты на большое расстояние.
Раздраженные запахом зверя, его собаки так увлеклись погоней, что вскоре не стало слышно даже их лая. Между тем незаметно сгущался вечер, и наступила ночь. Тут король понял, что заблудился. Издали доносились призывные звуки охотничьих рогов, но чем ближе, как казалось королю, он шел к ним, тем слабее звучали рога. С досадой вспомнил Генрих о том, как обидчивы и капризны громкие звуки в горных лесах и какой предательский пересмешник – горное эхо. Но было уже поздно. Предстояло переночевать в лесу.