Рубрика: 2021-2022 ուստարի
Весенний дневник
Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.
– Мама, когда весна придёт? – спросил Вовка.
– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.
– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова.
Սոխը մանրադիտակի տակ
Բարև ձեզ:Ուզում եմ պատմեմ ձեզ, թե ինչ եմ ես տեսել սոխին մանրադիտակով նայելուց:Երբ, որ ես նայում էի սոխին մանրադիտակի տակ ես տեսնում էի տարբեր պատեր սպիտակ տուֆից պատրաստած որոնցից ներկ է թափվում:

Մոտավորապես այսպես:
Ինքնաստուգում 16.03.22
Չարենցյան մեդիա փաթետ
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ. —
Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՜չ մի հուր թող չմնա`
Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլորը քեզ …
Հարցեր:
1.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ
բացատրի՛ր:
Անծանոթ բառ չունեմ:)
Չարենցյան մեդիա փաթետ
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:
Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Իմ ամենասիրելի եղանակն տաքն է:
2.Դուրս գրիր մակդիրները:
շրթերը վարդե,սրտերը կրակ են ու բոց:
3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերըկրակ են ու բոց:
Այսինքն բոլորը ուրախ և երջանիկ են, որ Գարուն է եկել:
Չարենցյան մեդիա փաթետ
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Հարցեր
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:
Իմ կարծիքով Չարենցը ուզում է ասել, որ կյանքն նրա համար է ով աշխատում է և բարի գործեր է անում ոչ,թե նրանց համար ովքեր նստած սպասում են մինչև կյանքը իրենց անակնկալ կբերի:
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Այսինքն մարդը, որը ապրում է և բարի գործեր է անում նրա համար կյանքը կա և որյակալ է, իսկ նրանց համար ովքեր նստած սպասում են, որ կյանքը իրենց նվերներ բերի նրանց կյանքը այսպես ասած չկա և անիմաստ է:
3.Նոր վերնագիր մտածիր:
«Կյանքը – երգի, երկնքի պես անհուն, անհուն»
Մթնոլորոտի խոնավությունը մառախուղ և ամպեր
Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ:
Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հագենալուց հետո առաջանում են տեղումներ:
կԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆՄաթ.15.03.22
«Ագարակ» պատմամշական արգելոց
«Ագարակ» պատմամշակութային արգելոց»-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.4.1/ հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ: Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ: Բոլոր այդ կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև զոհարանների շնորհիվ բնական լանդշաֆթը վերածվել է հսկա կոթողի:
200 հա տարածք զբաղեցնող ծիսական լանդշաֆտի նմանատիպ օրինակ, մինչև Ագարակի պեղումները հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր: Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են: Ընդ որում դրանց մի մասը համարվում է խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգական` շաղկապվելով հատկապես աստվածների մեծ մայր, լեռների, անտառների և կենդանիների կառավարիչ և պտղաբերությունը հովանավորող Կիբելա աստվածուհու պաշտամունքի հետ:
Նկատի ունենալով «Ագարակ» բնակատեղի-հնավայրի հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Պատմական ակնարկ
Պեղումներից հայտնաբերված մեծաքանակ խեցեղենը, թրծակավե արձանիկները, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդները թույլ են տալիս հնավայրի բնակեցման այս շրջանը վերագրել շենգավիթյան կամ քուր-արաքսյան հնագիտական մշակույթի միջին փուլին, որը ժամանակագրվում է Ք.ա. 29-27-րդ դդ. սահմաններում: Հարթակի հարավային կողմում բացված ուրարտական ժայռափոր դամբարանի, ուրարտական կնիքով կարասային թաղման և խեցեղենի առկայությունը թույլ է տալիս ասել, որ Ագարակի հնավայրը բնակեցվել է նաև Ք.ա. 8-6-րդ դարերում: Վանի թագավորության կազմալուծումից հետո Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր էր:
Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել: Լինելով Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ.: Այդ են վկայում հելլենիստական և ուշ անտիկ շրջանի քաղաքային մշակույթին բնորոշ գունազարդ խեցեղեն պարունակող շերտերից հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախման և Օգոստոս Օկտավիանոսի արծաթե դենարը, ուշ հելլենիստական շրջանի ժայռափոր թաղումներից հայտնաբերված մի քանի կնքադրոշմ մատանիները:
Ագարակի հնավայրի բնակեցման վերջին փուլը ներկայացված է 17-18-րդ դդ. բնորոշ նյութերով (խեցեղեն, օջախների հիմքեր, Երևանի խանության կողմից թողարկված պղնձե դրամներ):