Рубрика: 2021-2022 ուստարի
Մարմիներ և նյութեր
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Առաջադրանք 1
Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
| Մարմիններ | Նյութեր |
| Մարդ | Մետալ |
| Կենդանի | Արծաթ |
Առաջադրանք 2
Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
Մետալից, ապակուց, ոսկուց, պլասմաս, թղթից, կառտոնից, կավից և տերևից:
Առաջդրանք 3
Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
Մետր, քանոն, մատիտով, գրիչով և կշեռքով
Վիլյամ Սարոյան «ԵՍ»
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:
Դա միակ բառն էր աշխարհում:
Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…
Շունն ասում էր.
«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,
Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:
Կատուն ասում էր.
-Մյա՜ու-մյա՜ու,
Ես ձեր քնքուշ թագուհին եմ,
Ձեր բոլորի սիրելին եմ»:
Կովն ասում էր.
«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:
Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,
Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:
Խոզն ասում էր.
-Մի բլիթ տվեք դդումով,
Որ ես դառնամ կլոր-կլոր,
Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:
Թրթուրն ասում էր․
-Ես փափուկ եմ։
Թիթեռն ասում էր․
-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,
Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․
Տեսեք՝ ինչպես եմ թռվռում
Արևի տակ և ստվերում։
Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.
-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…
Իմ բալիկից նամակի եմ սպասում:
Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.
Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.
-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:
Լապտերասյունն ասում էր․
-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,
Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։
Գնացքն ասում էր․
Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։
Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:
Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:
Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:
Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:
Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:
Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:
Իսկապես որ դա լավ բառ էր:
«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:
Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:
Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:
Եվ եթե կա «ես»-ը,
Ինչո՞ւ չլինի «դու»-ն,
Եթե կա «ոչ»-ը,
Ինչո՞ւ չլինի «այո»-ն,
Եթե կարող է լինել «տաք»-ը,
Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,
Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,
Թացն ու չորը, բարձր ու ցածրը,
Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,
Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:
Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:
Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը:
Առաջադրանքներ
- Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:
- Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
- Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:
- Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
- Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։
- Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
- Ե՞րբ մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:
- Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։
Волшебные слова
Здравствуйте! Спасибо. Доброй ночи! Пожалуйста. Добрый день. До свидания. Простите, пожалуйста. Доброе утро. Всего хорошего! Извините, пожалуйста. Спокойной ночи Прощайте! Благодарю Вас! Будьте здоровы!
Прочитайте. Обратите внимание на вежливые слова.
1) – Здравствуйте. Меня зовут Микаел. Мне девять лет. Я очень люблю рисовать и хотел бы заниматься в вашей студии.
– Добрый день, Микаел. Меня зовут Нина Михайловна. Приятно познакомиться. Я очень рада, что ты будешь заниматься в нашей студии.
2) – Здравствуйте. Я – Света. Скажите, пожалуйста, где находится библиотека.
– Здравствуй, Света. Я, конечно, тебе помогу. Библиотека находится на втором этаже. Я провожу тебя.
3) – Добрый день. Я ученик 5 „Б” класса, меня зовут Самвел. Будьте добры, дайте мне русско-армянский словарь.
– Здравствуй, Самвел. Я – Николай Сергеевич. Очень рад. Будем знакомы. Возьми, пожалуйста, словарь.
Задания.
Составь похожие диалоги.
. -Здравствуйте, угащайтесь. У меня есть яблоки,груши, персики, бананы и абрикосы.
-Спасибo, я буду яблоко
Домашнее задание.
Прочитайте. Скажите, какие слова мы используем при встрече и расставании, какие, когда хотим поблагодарить или извиниться.
Здравствуйте! Спасибо. Доброй ночи! Пожалуйста. Добрый день. До свидания. Простите, пожалуйста. Доброе утро. Всего хорошего! Извините, пожалуйста. Спокойной ночи! Прощайте! Благодарю Вас! Будьте здоровы!
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան ծնվել է 1908 թվականին Ֆռենզոյում : Նրա ընտանիքը գաղթել էր Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Ազատ ժամանակ Սարոյանը գրում էր և կարդում :Գրել է փոքրիկ պատմվածքներ:

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թ-ին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ:
1939 թ-ին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ:Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:1942 թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946 թ.) վեպում: 1950–60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան» (1953 թ.), «Հայրիկ, դու խենթ ես» (1956 թ.), «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» (1957 թ.), «Տղաներ և աղջիկներ» (1963 թ.), «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում» (1964 թ.) և այլն:
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում։ Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը՝ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Մայրենի 10.09.2021
Մաթեմատիկա 10.09.2021
Բնության ուսումնասիրման մեթոդները․ դիտում, փորձ, չափում
Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:
Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններրը: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազդեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
Դիտում, չափում և փորձ - Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
Երբ նայում ենք տարբեր երևույթների և կարծիք ձևավորում: - Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
Դիտման ժամանակ մենք նայում ենք և կարծիք ենք կազմում, իսկ փորձի ժամանակ մենք նյութեր ենք խառնում և ինչ-որ նոր բաներ ենք հայտնաբերում:
Օրինակ ձուն դնել ջրի վրա կսկի, եթե աղ ավելացնել չի սկի: - Թվարկեք երկարության, ժամանակի, զանվածի չափման միավորները: Երկարության միավորներ՝ միլիմետր, սանտիմետր, մետր, կիլոմետր:
Զանգված՝ գրամ, կիլոգրամ, տոննա: