Рубрика: 2020-2021 ուստարի, Բնագիտություն

Բակտերիաներ

 Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Рубрика: 2020-2021 ուստարի, Մայրենի

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն» Ե.Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ Գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:

    Սիրտ, Կրակ, վարդ, շուրթ, փողոց, բոց, Գարուն:
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական

    Մաքուր սիրտ, տաք կրակ, Շքեղ վարդ, Փափուկ շուրթ, Անհարթ փողոց, Փայլուն բոց, Կանաչ Գարուն
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»

    Բոլորը դուրս են եկել: Բոլորի սիրտ լցվել են ուրախությունով:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:

    Ես գարնան շունչը զգացի ուզեցի իջնեմ բակ ու խաղամ:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:

    Ինձ հոգեհարազատ է Ամառը, քանի որ ես շատ եմ սիրում արև, տաք եղանակներ: Ամառը ամեն օր իջնում եմ բակ ու խաղում ընկերներիս հետ:

Չափման միավորներ #2

Չափման միավորներ

  • 9 ր 20 վ արտահայտիր վայրկյաններով։ 9×60+20=560 վ
  • 5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։5×1000+25=5025 մ
  • 9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։ 9×60+45=495 ր
  • 8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։ 8×60+40=520 ր
  • 5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։5×1000+7×100+30=50073 դմ
  • 6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։6×1000+400=6400 գր․
  • 240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով:240000:1000=24 կմ
  • 3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով:3×60+45=225 ր
  • 4000  կգ-ը արտահայտիր ցենտներներով: 4000:100=40 ց
  • 8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։ 8×1000+4×100+60=8460 կգ
  • 6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:6×1000+4×100+5= 6405 կգ
  • 9  կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։9×1000+705=9705 գ․
  • 6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։ 6×1000+75=6075 մ․
  • 360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։ 360:60=6 ր․
  • 6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով․ 6×60+35=395 ր․
  • 5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով․5×10+20= 520 սմ
  • 8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։8×1000+200=8200 գ
  • 5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով․ 5×60+25=325 ր
  • 8 կմ 6 մ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։8×1000+6×100+5×10=865 դ

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

  • 10 ց 740 կգ < 10ց 940կգ։
  • 6 տ 20 ց < 6 տ 500 կգ
  • 8 տ 850 կգ > 8 տ 7 ց
  • 20 դմ 320 սմ > 20 դմ 250 սմ։
  •  8 կմ 30 դմ > 8 կմ 2մ
  • 8 տ 640 կգ > 8 տ  450 կգ։
  • 8 ց 840 կգ < 8 ց 940 կգ։
  • 10 կմ 220 մ > 10 կմ  150 մ։

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Դեկտեմբերիմ 11-ին մենք ուղևորվեցինք դեպի Էրեբունի թանգարան: Երբ հասանք թանգարան մենք տեսանք շատ հետաքրքիր նկարներ, կուժեր և Էրեբունի ամրոցի փոքր տեսակը(մակետը), ահա վերևի նկարում երևում է այն: Թանգարանում ես շատ նոր բան իմացա Հայաստանի մասին:Թանգարանում շատ հետաքրքիր էր:

Ես պեղումներ եմ անում

Թանգարանի կողքը կար առանձին տեղ, որտեղ կարելի է պեղումներ կատարել և հին կուժեր, կավից սարքած մարդ և կավի վրա գրված արձանագրություններ գտնել: Մարկը և Անրին գտան մեծ կուժ: Հնարավոր է, որ այդ կուժը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ:

Մարկի և Անրիի գտած կուժը

Թանգարանում կային Վահաններ և աղեղներ: Կային շատ ռազմական իրեր:

Արքա Արգիշտի ամրոցը

Մենք բարձրացանք թագավոր Արգիշտի ամրոցը:Մենք բարձրացանք մոտ 220 աստիճան: Բարձրանալուց հետո մենք տասը րոպե ընդմիջում արեցինք: Ընդմիջումից հետո մենք իջանք ամրոցից և ուղևորվեցինք դեպի տուն:

Արաբական թվեր

ինչպես նաև՝ հինդու-արաբական թվեր[1][2] կամ հնդարաբական թվեր,[3], տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա[4] և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները[4]: Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։ Արաբական թվերին նախորդած հռոմեական թվերում զրո նիշը գոյություն չուներ, որի պատճառով մեծ թվեր գրելիս առաջանում էին դժվարություններ, և դա բարդացնում էր հաշվողական համակարգը։

Թվային համակարգն ընդունվել է պարսիկ և արաբ մաթեմատիկոսների կողմից՝ Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում, ապա արաբների միջոցով տարածվել Միջերկրական ծովի ավազանում։ Կա վարկած, որի համաձայն արաբական թվերը աբջադիայի թվերի (արաբերենի այբուբեն) առավել կատարելագործված տեսակն են, որոնք մշակվել էին դեռևս Մաղրեբում (Մարոկկո և Ալժիր)[5]: Թվերի ժամանակակից տեսքը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայում՝ որպես նախահիմք ունենալով հնդկական և արաբական թվերը։ Դա տեղի է ունեցել Բեջայա քաղաքի հայտնի իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի կողմից, ով ստեղծել է սեփական թվերը: Որոշ ժամանակ անց թվային համակարգն ընդունվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ավելի ուշ՝ եվրոպացի գաղութարարաների կողմից ստանում է համաշխարհային տարածում։

Արաբական թվային համակարգն ընդունվում է նաև արաբական երրներից արևելք գտնվող իսլամադավան մի քանի երկրներում (ԻրանԱֆղանստանՊակիստան), որտեղ կիրառվում է որոշ փոփոխություններով։ Տարբերելու համար, դրանց անվանում են «արևելյան արաբական թվեր», իսկ բուն արաբական թվերը երբեմն ընդունված է անվանել նաև «արևմտյան» արաբական թվեր

Օգտվել եմ վիկիպեդիաից

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն Հայրանուն- Մհեր Բարսեղյան Գարիկի

Դասարան- 4.1
Ընտրությամբ գործունեության խումբ-
Ֆուտբոլ

Հեծանիվ վարել  կարղանում եմ

Լողալ-   կարողանում եմ

Երկարօրյա ծառայությունից չեմ օգտվում

Երթուղային ծառայությունից օգտվում եմ

Ընտրում եմ ուսուցման-  առկա եղանակը