Մարյենի Թեսթ 6

Թեսթ 6
Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչել են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախեցել եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Հեքիաթ, պատմվածք, հարյուր, եղբայր

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ               սիրուն

       բ/ շատ                      բազմաթիվ
       գ/կախարդական   դյութական

       դ/ մեծ                     հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

      գ/ գեղեցկությունպարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուրգոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

       Հասկանում ենք, Ճանաչել են, հիշում եմ, վախեցել եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   Իշխանիկը

      ստորոգյալ  ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Քանի՞ եղբայր ունի:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
ՄԵծահասակներ թվեր են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Մեծահասակները հարցնում էին թե:

Քանի տրեկան է: Քաին եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:
Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Մաթեմատիկայի թեսթ 15

1.      Վեց  հազար հինգ  հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

1)     միավորների        2) տասնավորների✅               3)հարյուրավորների                    4) հազարավորների                   5) ոչ մի կարգում:

2.      Նշիր ամենափոքր  եռանիշ  թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

1)     100             2) 101        3) 123               4) 102     ✅       5) 110

3.      Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը

1)     կմեծանա 10-ով   ✅      2) կփոքրանա 10-ով        3) կմեծանա 10-ով                         4) կփոքրանա 10-ով                      5) կմնա նույնը:

4.       Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:

1) 4                   2) 6                    3) 8✅              4) 10                4) 12:

5.      Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով

1)     8356, 20001, 8999, 5790          

2)     4567, 4570, 5678, 999

3)     4378, 4387, 4389, 4379            

4)     9830, 9849, 9856, 9870      

5)     10008, 6789, 1106, 587:✅

6.       75-թվի մասը կլինի

1)     51                         2) 125     3) 13                  4) 45✅                5) 35:

7.      ժամը րոպեներով արտահայտած կլինի

1)     35               2) 45           3) 72         4) 65       5) 50:✅

8.      8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

1)     8460✅                2) 84    3) 8406             4) 8046    

9.      Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

1)40 սմ      2) 280 սմ                3) 34 սմ                         4) 68 սմ✅                     

10.   Գծագրում ներկված չէ պատկերի

1)          մասը✅  2) մասը                   

3) մասը              4) մասը            5) մասը:

11.   Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը: 1:40

12.   Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը: 1,6,16,36

13.   420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը:15×8=120 420+120=540

14.   Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:8000:400= 20

15.   Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:78, 87, 96, 69, 4հատ

16.   Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին: 16×2=32 14×2=28 32+28=60 60:4=15

17.   Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար: 6 րոպե

Рубрика: 2020-2021 ուստարի, Մաթեմատիկա

Կեղծ և իրական մետաղադամների վերաբերյալ խնդիրները

  • 4  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
    4:2=2 2:2=1
  • 8  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։8:2=4 4:2=2 2:2=1
  • 5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։5-1= 4 4:2=2 2:2=1
  • 10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։10:2=5 5-1=4 4:2=2 2:2=1
  • 6  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ 6:2=3 3-1=2 2:2=1
  • 7  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի ամենաշատը 2 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։7-1=6 6:2=3 3-1=2 2:2=1
  • 9  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ 9-1=8 8:2=4 4:2=2 2:2=1
  • 12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր  կշեռքի 3 կշռումով  գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։12:2=6 6:2=3 3-1=2 2:2=1
  • 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս   կարելի է   լծակավոր   կշեռքի  3 կշռումով    գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ 27:3=9 9:3=3 3:3=1
  • 81  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է  լծակավոր   կշեռքի  4 կշռումներից   հետո    գտնել  կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ 81:9=9 9:3=3 3-1=2 2:2=1

Рубрика: 2020-2021 ուստարի, Մայրենի

Ուրիշի ուղղակի խոսքի կետադրություն

1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:

-Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշատանքս և կգամ ձեզ հետ:

— Դուք ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթնե՛ր:

— Միայնակ զբոսնում ես, փոքրի՛կ, միթե չես վախենում ավազակներից:

-Սրիկանե՝ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտեր հպարտ հայտատարեցին.

_Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց.

_Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին.

_Եթե դուք շարունակեն ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց.

 _Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:

3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

 Նապաստակները սարսափած ասացին.

_Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

_Մոտերքում գայլ է հայտնվել,- նապաստակները սարսափած ասացին,-շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

_Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում,-նապաստակները սարսափած ասացին

Թռչունները երգում էին.

-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

-Շուտով գալու է գարունը,-թռչունները երգում էին,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու,-թռչունները երգում էին:

Քույրը եղբորն ասաց.

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,-Քույրը եղբորն ասաց,- դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,-Քույրը եղբորն ասաց,-:

Առակներ

Ղազարոս Աղայան

Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: — Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ: — Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի: — Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ: — Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ: — Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ — «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է: — Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ, թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Ես մտածում եմ, որ այս պատմությունը սովորացնում է, որ պետք չէ ծույլ լինել:

Խելոք գլուխը

Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ: Գլուխը ասաց. – Հը՜մ… Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ: Գլուխը ասաց. – Հը՜մ… 8 Ձեռները ասացին. -Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք: Գլուխը ասաց. – Հը՜մ… Ոտները ասացին. -Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք: Գլուխը ասաց. – Հը՜մ… Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին: -Ինչո՜ւ ես հըմ անում: Գլուխը պատասխանեց. -Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք: Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց. -Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

Ես մտածում եմ, որ պատմությունը նրա մասին է, որ պետք չե ինքնա գլուխ բաներ անել առանց հարցնելու:


Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ. — Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս: — Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն: — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է: — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում: — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու: — Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ: — Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում: — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Ես մտածում եմ, որ պատմությունը նրա մասին է, որ պետք չէ  մյուսին :

Եզոպոս

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Ես կարծում եմ,որ այս պատմությունը ուզում է ասել, որ պետք չէ անծանոթներին հավատալ:

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Ես կարծում եմ,որ այս պատմությունը ուզում է ասել, երբ որ մեկը քո համար լավ բան է անում պետք է նրան շնորհակալություն հայտնես:




ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
— Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:

Առակս ցուցանե. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:

Ես կարծում եմ որ այս պատմությունը նրա մասին է,որ մեկ գլուխ լավ է, իսկ երկու գլուխը ավելի լավ է:

ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Ես կարծում եմ որ այս պատմությունը նրա մասին է,որ այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Այս առակը ուզում է ասել, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Ես մտածում եմ, որ այս առակը ուզում է ասել, եթե մի բանը չես կարողանում ուրիշի վրա մի գցի:

Վարդան Այգեկացի

ՄՈՒԿՆ ԵՎ ՈՒՂՏ
Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. «Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ»: Եվ ուղտն ասաց. «Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես»: Մուկն ասաց. «Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի»: Ուղտն ասաց. «Քո արյունը քո գլուխը»: Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր: Այդ տեսնելով ուղտն ասաց. «Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից»:

Ես մատածում եմ որ այս առակը ուզում է ասել, որ պետք չէ քեզնով այդքան հպարտ լինել:

Рубрика: 2020-2021 ուստարի, Անգլերեն

Translate sentences, learn prepositions


on (place) There is a book on the table. — Սեղանի վրա գիրք կա
on (time) We shall meet on Monday.-Մենք կհանդիպենք երկուշաբթի
in (place) The pen is in my bag.-Գրիչը իմ պայուսակում է:
in (time) . He was born in 1981. His birthday is in May.Նա ծնվել է 1981 թվականին ։ Նրա ծննդյան օրը մայիսի.
at (place) I met him at the station.-Ես հանդիպեցի նրան կայարնում
at (time). I get up at 8 o’clock. Ես արթնանում եմ ժամը ութին
down. He ran down the street. Նա վազեց ճանապարհով
up. The cat climbed up the tree.-Կատուն բարձրացավ ծառի վրա:
out of. They went out of the room.-Նրանք լքել էին սենյակը
into.He went into the house.Նա մտել էր տուն;
above. There is a bookshelf above my table. Իմ սեղանի վերևում գրապահարան
under. The cat is under the table. —Կատուն սեղանի տակ է;
with. I shall go there with my friend.-Ինձ պետք է գնալ այնտեղ ընկերներիս հետ
without. We can’t eat soup without spoons.Մենք չենք կարող ուտել ճաշը առանց գդալ
for. This book is for my brother.- Այս գիրգը իմ եղբայրի համար է:
of. The name of the dog is Jack.-Շան անունը Ջեք է:
before. I shall do my homework before supper.-Ես պետք է անեմ իմ տնայները մինչև ընթրիքը
after. They will play football after school.- Նրանք կխաղան ֆուտբոլ դպրոցից հետո
in front of. There is a small garden in front of my house.-Իմ տան դիմաց կա մի փոքր այգի
behind. The blackboard is behind the teacher’s table.-Գրատախտակը դասատույի աթոռի հետևում է:
beside.He came into the room and sat beside Mary.-Նա մտավ սենյակ և նստեց Մարիամի կողքին:
between. There is a picture between the windows. Պատուհաների մեջտեղում կա նկար
about. I shall tell you about my best friend. Ես պետք է պատմեմ ձեզ իմ լավագույն ընկերոջ մասին
around. They gathered around the table.Նրանք հավաքվել էին սեղանի շուրջ։
by. He sat by the fire.- Նա նստեց կրակի կողքը
through .He went through the field.- Նա գնացել է շատի միջով

near.There is a shop near the house.-Իմ տան մոտ կա խանութ:
far from . Jack lives far from our house.-Ջեքը ապրում է հեռու մեր տանից
to . He goes to school every day.- Նա գնում է դպրոց ամեն օր:
from. He has dinner when he comes home from school.- Նա ընթրում է, երբ վերադառնում է դպրոցից