Рубрика: Տիեզերք

Տիեզերք

Ըստ Մեծ պայթունի տեսության` տիեզերքն առաջացել է 13,798 միլիարդ տարի առաջ:

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին ,թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Բայց հիմա մենք գիտենք, որ չնայած Երկիրը մեզ համար շատ կարևոր է ,բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը ` ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:

Աստղերն ինքնալուսարձակվող , ջրածնի ու հելիումի գազային հսկա գնդեր են,որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին հազարավոր աստիճանների: Բացի Երկրից ,Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ Մերկուրի , Վեներա, Մարս, Յուպիտեր , Սատուրն , Ուրան, Նեպտուն: Իսկ Պլուտոնը գաճաճ մոլորոակների դասին է պատկանում:

Որպեսզի Արեգակի լույսը հասնի Երկրին , հարկավոր է 8 րոպեից ավել ժամանակ: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր,հազարավոր, նույնիսկ միլիոնավոր տարիների ընթացքում : Այսինքն նայելով երկնքին մենք տեսնում ենք թե դրանք ինչպիսին են եղել շատ ու շատ տարիներ առաջ:

Տիեզերքն այնքան խորն է ու անծայրածիր, որ այն ուսումնասիրելու համար մի ամբողջ կյանքը բավական չէ: