Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն, Ամփոփում

Պատմության տարվա ամփոփում

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստանը և Բաբելոնը

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Բեհիսրուն ժայռի վրա փորագրված եռալեզու տեքստ է գրված շիգեմենյան արքա Դարեհ Ա-ի հրամանով։Արձանագրության բովանդակակության մեջ խոսվում է Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների, այդ երկրների թվում նաև կար Հայաստանը։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև։ Գավգամելյան ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելա վայրում և այդ պատճառով դրա անունը դրել են Գավգամելյան ճակատանարտ։Ճակատամարտը վերջացել է Դարեհ III զորքի ջախջախությամբ։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Ծովում կռվում էին Հույները և Պարսիկները։ Պարսից թագավորը համոզված էր, որ նրանք հաղթանակ կկրեն, բայց վերջում Հույները հաղթեցին նրանց։Ծովամարտը տեղի է ունեցել Ք․ա. 480թ․։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Մարաստանից,Վրաստանից,Պոնտոսից և Սելևկյան պետությունից։

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: 

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Տիգրան երկրորդը և Միհրդատ պոնտացին Ք․ա․ 94 թ․ դաշինք են կնքում։ Այն ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Այդ դաշինքի համաձայն Ք․ա 93թ․ հայ-պոնտական զորքերը գնացին Կապադովկիայա, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքն ու գերիները անցան Հայոց թագավորությանը։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Պատրիկները-Հռոմի քաղաքացիներն էին և նրանք ունեին բոլոր իրավունքները։

Պլեբեյները-Օտարերկրացի մարդիկ էին, որոնք ապրում էին Հռոմում և իտարբերություն պատրիկենրին չունեին շատ իրավունքները։

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Այն կազմած է մոտ 6 հազար հատուկ պատրաստված զինվորներից։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Հայերը զբաղվում էին անասնապահությունով,զինագործությունով,դարբնությունով և ոսկերչությունով

Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն 05.04.23

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
    Արտավազդը ասաց Կրասոսին, որ նա գնա Հայաստանի հողերով, բայց Կրասոսը չլսեց և չգնաց և Պարթևստանը ջախջախեց Կրասոսի զորքերը և սպանեց Կրասոսին
  2. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։
    Անտոնիոսը այս անգամ լսեց Արտավազդին,և գնաց Հայաստանի հյուսիսով, բայց կռվի ժամանակ Անտոնիոսը պարտություն կրեց և Անտոնիոսի զորքերից զոհվեցին 40 հազար։
  3. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։
    Արտաշես 2-ը Ք․ա․ 30թ իր զորքով վերադառնալով Պարթևստանից Արտաշեսը 2-ն ազատագրեց Հայաստանը։Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպանակի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը
  4. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։
Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն 22.02.23

  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
    Ամրապնդեց արքայական իշխանությունը,զարգացրեց տնտեսությունը։
    Վարում էր նպատակասլաց արտաքին քաղաքականություն։
    Գործելով մերթ դիվանագիտությամբ, մերթ ռազմական միջոցներով Փիլիպոս II ի վերջո գրավեց Հունաստանը
  2. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
    Ալեքսանդրը գահ բարձրացավ Ք․ա 336 թվականին։Իշխում էր Ք․ա 336-323 թթ։Նրա ուսուցիչն էր Արիստոտելը։
  3. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
    Ք. ա. 334 թ․ Մեկեդոնացին սկսեց արշավանքը դեպի արևելք:Ճակատոմարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելա կոչվող քաղաքում որտեղ, պարսկական զորքը ջախջախվեց:
  4. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
    Մարդկանց հույն սարքել ։
  5. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
    4
  6. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
    Մագնեսիայի ճակատամարտը վերջ դրեց Սելևկյան պետությունը ։։
  7. Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։
    Սելևկյանը մագնեսիայի ճակատամարտից հետո մի մասը միացավ Մեծ Հայքին։
  8. Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։

    Ալեքսանդր Մակեդոնացի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ Հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում
Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն 15.02.23

  1. Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
    Տիգրան Մեծի տերությունները հասնում էին Եգիպտոսից ուՄիջերկրական ծովից մինչև Հնդկաստան,Կովկասյան լեռներից և Կասպից ծով, մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։Տիգրան Մեծի բանակը հասնում էր մինչև 300 հազարի։
  2. Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
    Մայրաքաղաքը հիմնվեց մի վայրում, որը և հայոց հողում էր,և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։Տիգրանակերտը պատված էր 50 կայուն, այսինքն՝ 25 մետր բարձրությամբ պարիսպով։Ուներ անառիկ,միջնաբերդ,պալատ,թատրոն,պարտեզներ,այգիներ և որսատեղիներ։Այն ժամանակների ամենամեծ
  3. Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

    Հռոմեցիները Տիգրան Մեծից պահանջեցին Միհրդատին, բայց Տիգրան Մեծը մերժեց նրանց և ասաց <<Ես՝ Հայքի արքա Տիգրանս,Միհրդատին չեմ հանձնի,իսկ եթե Հռոմեցիները պատերազմ սկսեն,ապա հայոց երկրի քաջ ռազմիկներով հակհարված կտամ նրանց>>։
  4. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
    Ք․ա Արտաշատում Տիգրան Մեծը ու Պոմպոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը։
Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն 08.02.23

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։
Որովհետև Պոնտոսի կազմում էր։

2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։

94թ Ք․ա
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։
93թ Ք․ա․ Հայ-պոնտական զորքերը գնացին Կապադովկիա։Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցան Հայաստանին։
4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։
Ըստ հայ-պարթևական պայմանագրի՝Պարթևները պետքա բաց թողեին Տիգրանին և տիգրանը նրանց կտար մոտ 700 գյուղ։

5․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։
Պարթևական տարածքները

Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:

2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:

3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։

4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
 Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։

5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։

6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Պատմություն

Նովրուզ

Մեր հարևան Իրանում այս օրերին նշվում է Նովրուզը, և շատ իրանցիներ հաճախ են այցելում Հայաստան՝ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար: Հետաքրքիր է ծանոթանալ այս տոնի նշանակությանն ու հասկանալ՝ ինչպես են այն նշում: Նովրուզը թարգմանվում է որպես «նոր օր»: Այն զրադաշտական ծագում ունի և ավելի քան 3 հզ․ տարվա պատմություն: Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարին, որը կարող է լինել ցանկացած օր՝ մարտի 19-21-ն ընկած միջակայքում:

Այս տարի 1401 թվականն է, որը նշվեց մարտի 21-ին: 

Սակայն միայն գիշերահավասարին չէ, որ նշվում է տոնը: Տոնակատարությունները սկսվում են գիշերահավասարին նախորդող երեքշաբթի օրը (Չահարշանբե սուրի) և տևում, նոր տարվա օրվանից սկսած, 13 օր (Սիզդահ բեդար): 

Տոնական սեղանը՝ հաֆթ սինը, այս տոնի իսկական զարդն է, որի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները: Ավանդաբար, յուրաքանչյուր հաֆթ սին ունի առնվազն 7 բաղադրիչ, որոնք բոլորն էլ պարսկերենում սկսվում են «ս» տառով: Այդ բաղադրիչներն են՝ խնձորը (սիբ), քացախը (սերկեհ), փշատի չիրը (սենջեդ), սումակը (սումակ), սխտորը (սիր), քաղցր հացահատիկային պուդինգը (սամանու) և ցորենի ծիլերը (սաբզեհ):

Այս ամենը միասին գեղադիտակի նմանվող, էկլեկտիկ զոհասեղանի տպավորություն են ստեղծում, որտեղ յուրաքանչյուր առարկա օժտված է ողջ տարվա համար խորհրդանշական իմաստով՝ սխտորը գալիք տարում քաջառողջության է խորհրդանշում, պտղի չիրը՝ սեր, քացախն էլ՝ համբերություն: Շատերը ավելացնում են նաև այնպիսի մետաղադրամներ՝ հարստությունն իրենց մոտ բերելու համար, ինչպես նաև՝ ձեռքով նկարված ձվեր, բանաստեղծական գրքեր, հայելիներ, մոմեր և «ոսկե ձկնիկ»:

Նովրուզին նախորդող չորեքշաբթի օրը ընտանիքները հավաքվում են միասին՝ կրակի վրայով թռչելու համար: Այստեղ նույնպես արտացոլվում է տոնի խորհրդաբանական իմաստը՝ մարդը թռչում է կրակի վրայով՝ անցնող տարին թողնելով ետևում: 

Թռչելու ժամանակ մարդիկ երբեմն ասում են «սորխի-յե տո ազ ման, զարդի-յե ման ազ տո», ինչը նշանակում է «թող քո կարմրությունը ինձ մնա, իմ գունատությունը՝ քեզ»:  

Նովրուզը նաև բարեկամներին հյուր գնալու ժամանակ է, երբ հարազատները նվերներ են փոխանակում և թեյախմություն կազմակերպում: Իրանցիների համար գարունը նաև մաքրություն անելու ժամանակ է: Նրանք սովորաբար լվանում են իրենց գորգերը և ձմռան փոշուց մաքրում ողջ տունը: 

Եվ վերջում, երբ թվում է, թե Նովրուզի ոգին արդեն անցել է, սկսում է Սիզդահ բեկարը՝ նոր տարուց 13 օր հետո (այս տարի՝ ապրիլի 2-ին): Սա այն ժամանակն է, երբ մարդիկ վերցնում են իրենց աճեցրած սաբզեն՝ իր ջրով, և նետում (ներկայումս դրանք հիմնականում այգիներն են նետում): 

Սա նաև պիկնիկների և բնության հետ շփվելու լավագույն ժամանակ է:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Պատմություն

Հին Հայաստանի ամանոր

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նախ տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ:

Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳԱՆՈՒՄԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։
Ք․ա․ 331 թթ․ Ալեքսանդր Մակեդոնացին պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ Գավգամելայի մոտ։Դարեհ III պարտվեց և դիմեց փախուստի, հետո նա սպանվեց և Աքեմենյան տերությունը կործանվեց։
2. Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։
Մենոն զորավարի արշավը դեպի Հայաստան անցավ շատ վատ իրանց համար, քանի որ հայերը ոչնչացնում էին նրանց։

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։
Դրա պատճառն այն է, որ հին Արևելքի ընկալումները մեր երկիրն էր համարում Եդեմ-դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը


Рубрика: 2022-2023 ուստարի, Պատմություն

Պատմություն 14.11.22

1/ Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։
Ասորեստանը

2/ Ովքե՞ր էին կիմերները։ Ռուսա 2-րդը ինչպե՞ս վարվեց կիմերների հետ։
Կիմերները միջին Ասիայում ստեղծեցին պետություն։

3/ Ինչո՞ւ թուլացավ Վանի թագավորությունը։ 
Արգիշտի I մահից հետո Վանի թագավորությունը սկսեց թույլանալ