Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ուղղագրություն և Ուղղախոսություն

Ձ Ց Ծ ուղղագրություն և ուղղախոսություն

Լսվող ց և ծ  հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:   

Օրինակ

ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել
 

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:

Օրինակ

ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլնՍակայն կան արտասանության  և գրության որոշ տարբերություններ:

1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն),  դարձյալ  (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն),  դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ (հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք,  փորձագետ, անփորձ):

2. Ղ-ից հետո լսվող ց  հնչյունը  գրվում է ձ տառով՝ դաղձ,  դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:

3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):

Նախադասություններ:

Իմ բարձը շատ փափուկ է:
Իմ ընկերները փորձարկում են իրենց ստեղծագործությունները

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ուղղագրություն և Ուղղախոսություն

Գ,կ,ք ուղղագրություն և ուղղախոսություն

Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին,  անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:  

Կան  գրության և արտասանության մի քանի  տարբերություններ:

1.Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը  գրվում է գ տառով՝ երգ (երգել, համերգ, մեներգ), թարգման (թարգմանել, թարգմանիչ), կարգ (կարգին, անկարգ), մարգարե (մարգարեանալ, մարգարեություն), մարգարիտ (մարգարտազարդ, մարգարտահուռ), միրգ (մրգաման, մրգահյութ), պարգև (պարգևել, պարգևատրել), Սարգիս (Սարգսյան):

2.Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ  (ավագանի, ավագություն), գոգ (գոգնոց, գոգավոր), զույգ  (զուգել, զուգարան), էգ (իգական), թագավոր(թագավորանիստ, թագավորություն),  ծագ (ծագել, արևածագ),  կարագ (կարագաման), հագնել  (հագուստ), հոգի (հոգևոր, հոգեբան), հոգս (հոգնել, մտահոգ), հոգնակի (անհոգնակի, հոգնակիություն), ձագ (ձագուկ, աներձագ), ձիգ (ձգել, ձգան), ճիգ (ճգնել, ճգնավոր), մարագ,մուգ (մուգ կարմիր, մգանալ), նորոգ (նորոգել, վերանորոգում), շոգ (շոգի, շոգեկաթսա), ոգի (ոգևորել, ոգեշնչել), պատարագ (պատարագել, պատարագիչ), սուգ (սգալ, սգազգեստ), տեգր (տեգրակին), ուրագ, օգնել (օգնական, օգնություն), օգուտ  (օգտակար, հանրօգուտ), Գրիգոր  (Գրիգորյան):

3. Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ անգամ (միանգամից):