Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա, Նախագիծ

Մաթեմատիկա 19.10.22

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) 9 սմ շառավիղ ունեցող քանի՞ գնդակ կտեղավորվի խորանարդաձև տուփում, որի կողը 108 սմ է:
6

2) Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա) Շրջանի տրամագիծն անցնում է նրա կենտրոնով։

բ) Շրջանի տրամագծի երկարությունը միշտ զույգ թիվ է։

գ) Բաղադրյալ թվերի մեջ չկա ամենամեծը։

դ) Պարզ թվերի մեջ կա ամենամեծը։

ե) Կենտ թվի և զույգ թվի արտադրյալը կենտ թիվ է։

3) Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգ-

վածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և 

որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, 

եթե նրա զանգվածը 3600 գ է։

4) Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կա-

տարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկա-

6) Մաթեմատիկական օլիմպիադայում մասնակիցներին առաջադրվել էր 6 խնդիր։ Յուրաքանչյուր լուծված խնդրի համար մասնա կիցը ստանում էր 7 միավոր, իսկ յուրաքանչյուր չլուծված խնդրի համար նրա վաստակած միավորներից հանվում էր 3 միավոր։ Քանի՞ խնդիր էր լուծել օլիմպիադայի մասնակիցը, որը հավաքել էր 22 միավոր։
4 ճիշտ 2 սխալ

Լրացուցիչ

7) 2400 մ2 մակերեսով դաշտը մի կոմբայնը հնձում է 4 ժամում, իսկ 

մյուսը` 3 ժամում: Որքա՞ն է այն դաշտի մակերեսը, որը այդ երկու 

կոմբայնները, միասին աշխատելով, կհնձեն 8 ժամում:
9600 մ 2

Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա, Նախագիծ

Մաթեմատիկա Նախագիծ 3, Ամբողջ թվեր

1) Տրված են –5, –3, 12, +5, +10, –2, 0, +4, 312թվերը: Նրանցից դո՛ւրս  գրեք ամբողջ թվերը:
–5, –3, 12, +5, +10, –2, 0

2) Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։
+4090

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ 

մետր է։
+4807

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք 

մետր է։
+5033

դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։
-1620

ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։
-5803

զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր 

քսաներկու մետր է։
-7822

է) Ֆիլիպինյան իջվածքի խորությունը տասը հազար չորս 

հարյուր իննսունյոթ մետր է։
-10497

3) Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։
ոչ

4) Գործածելով + և – նշանները` գրե՛ք. 

 ա) 100 տաքություն, գ) 30 ցուրտ= +100 տաքություն -30 ցուրտ

 բ) 0-ից 70 ցածր, դ) 0-ից 80 բարձր:- -70 տաքություն +80 ցուրտ

5) Մրցամարտից երեք օր առաջ բռնցքամարտիկը սկսեց խստորեն հետևել իր քաշին և այդ պատճառով ամեն օր կշռվում էր: Առաջին կշռումը ցույց տվեց, որ նա նիհարել է 400 գ-ով, երկրորդը` որ նրա քաշն ավելացել է 300 գ-ով, իսկ երրորդից պարզվեց, որ նրա քաշն ավելացել է ևս 200 գ-ով: Այդ երեք օրում բռնցքամարտիկն ավելի Anonymous Buffalo

թեթև՞, թե՞ ավելի ծանր դարձավ և որքանո՞վ:
-400 +300 +200=100
Պատ.՝ 100

6) Բազմահարկ շենքի տակ` առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա: Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ:
-2 + 11=9
Պատ.՝9

7) Բերե՛ք բացասական թվերի օգտագործման օրինակներ։
1-2=-1
36-136=-100
1351-65457=-64106

8) Տրված են 15, –6, 58, -534, +10, –1, 0, +100, -717թվերը: Նրանցից դո՛ւրս  գրեք ամբողջ թվերը:
15, -534, +10,–1, 0,+100,-717:

Գյումրի քաղաք տեղեկություն

Ճանապարհ

Ճանապարհով Առանց ճանապարհ Ընդահանուր Ժամանակ
121.60 կիլո մետր 88 կմ 1,1 ժամ
75.39 մղոն 52.8 մղոն 66.0 րոպե

Եղանակը Գյումրիում Ապրիլի 8-10

Ապրիլի 8
Ապրիլի 9
Ապրիլի 10

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍԻՆ

Կարդալ ավելին:)
Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Նախագիծ

Հայրենագիտական նախագիծ

Գյոնդ պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին: «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով:  Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի: Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ:

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ: «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը: Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:
Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Նախագիծ

Հայրենագիտական նախագիծ

Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ. տվյալների՝ առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ[4]։ Ծաղկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.

Рубрика: Մայրենի, Նախագիծ

Երկու սև ամպերներ առաջադրանքներ

1․ Դուրս գրիր 7 գոյական։

գահ, հողմ, ամպ, հոսանք, երկինք, կատաղություն, հանգստություն,

2․ Դուրս գրրի 4 ածանցավոր բառեր։

բարձր, կանաչ, չար, լայն

3․ դուրս գրիր անծանոթ բառերը

Գահ-Թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ:

հողմ-ուժեղ քամի

Рубрика: Նախագիծ

Ինչպես մենք անցկացրեցինք ճամբարի երկրորդ օրը

Մենք այսօր բերել ենք տարբեր խաղեր օրինակ՝ մինի գոլֆ, պոկեռ, բասկետբոլ, լոտո, Զիլ Զառ և ֆուտբոլ: Այսոր մենք անգլերենի տեղը անցել են Ճապոնիաի մասին ուսումնասիրեցինք Ճապոնական ուտելիքներից մեկ նա կոչվում է Մոտի կամ Մոչի: Պատրաստեցինք Հայկական ազգային գաթա:

Рубрика: Մաթեմատիկա, Նախագիծ

Ֆլեշմոբի խնդիրներ

1. Ձմեռ պապը իր բոլոր երեք գրքերը նվիրեց թոռնուհուն: Քանի՞ գիրք եղավ թոռնուհու մոտ, եթե մինչ նվեր ստանալը երկու գիրք ավել ուներ, քան Ձմեռ պապը։ 3+2=5 5+3=8

2. Բլրի գագաթին 25 ճամբարական կար: Նրանք միաժամանակ 3 տեղանոց սահնակներով պետք է սահեին բլրից: Ամենաքիչը քանի՞ սահնակ պետք է լիներ բլրին: 9

3. Արմենը գրպանում միայն 50 և 100 դրամանոց մետաղադրամներ ուներ: Փուչիկ գնելու համար նա պետք է 100 դրամ վճարեր: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է Արմենը գրպանից հաներ մեկ փուչիկ գնելու համար: 2

4. Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը: 10

5. 2020 թ.-ի Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր չորսհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը: 300 Տարի

6. Ձմեռ պապիկը Կարինեին, Գոհարին և Անուշին, ըստ իրենց ցանկության, նվիրեց մեկական խաղալիք՝ արջուկ, փղիկ և նապաստակ: Հայտնի էր, որ Կարինեն նապաստակով չէր խաղում, իսկ Անուշը չէր խաղում ո՛չ նապաստակով, ո՛չ արջուկով: Ի՞նչ խաղալիք ստացավ Գոհարը: նապաստակ

7. Ամանորյա առաջին ներկայացումը թատրոնում դեկտեմբերի 25-ին է, վերջին ներկայացումը` հունվարի 7-ին: Ամեն օր մեկ ներկայացում է լինելու: Քանի՞ ներկայացում է լինելու: 14

8. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ գումար ծախսեց, քան Գագիկը: Որքա՞ն գումար ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը Լևոնից 1500 դրամով քիչ ծախսեց: Լևոն3000դր, Գագիկը1500դր,

9.Տոնածառի լույսերի շղթայի լամպերը գունավորված են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ի՞նչ գույնի է 52-րդ լամպը: Կապույտ

10. Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:

Подпись отсутствует

5