Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ստեղծագործական ուրբաթ

Ստեղծագործական ուրբաթ

1/Գլուխկոտրուկներ

1.Այն ի՞նչն է, որ կարող ես տեսնել փակ աչքերով:
Պատ.՝Երազը

2.Ո՞վ Է:Իմ հայրիկի որդին է, բայց եղբայրս չէ, ո՞վ է:
Պատ.՝Ես

2/Շուտասելուկներ

1.Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:

2.Արտին մոտիկ՝ մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ստեղծագործական ուրբաթ

Ստեղծագործական ուրբաթ

1.Հայտնի է, որ ինը մետաղադրամների մեջ կա մեկ կեղծը, որն ավելի քիչ քաշ ունի, քան մնացածը։ Եթե հաշվի առնենք, որ մենք ունենք միայն նժարային կշեռք, ո՞րն է այն գտնելու համար պահանջվող կշռման նվազագույն քանակը:
Պատ.՝2

2.Շունը կապված է եղել տասը մետրանոց պարանով, սակայն կարողացել է 300 մետր անցնել։ Դա հնարավո՞ր է․
Պատ.՝Այո:Ոչ ոք չէր ասել, որ պարանը ինչ որ մի տեղից կապած էր:)

3.Եթե ​​գիշերը ժամը 12-ին անձրև է գալիս, կարելի՞ է սպասել, որ 72 ժամից արևային եղանակ կլինի։
Պատ.՝Ոչ:Քանի որ 72 ժամից գիշեր կլինի:)

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Պատմություն

Սողոմոն Գևորգի Սողոմոնյան (Կոմիտաս)

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:

Սողոմոն Սողոմնյան (Կոմիտաս)

Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Կարդալ ավելին
Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի

Լեզվի ամենա փոքր միավորն է հնչյունը:Հնչյունից հետո տառն է, տառերի խմբից կազմվում  է բառ, բառերից՝ բառակապակցություն,հետո նախադասություն,իսկ նախադասություններից տեքստ:Բառերը ըստ տեսակի լինում են՝ պարզ,բարդ,ածանցավոր:
Ածանցները լինում են, նախածանցներ և վերջածանցներ:
Պարզ բառեր՝ժամ,տուն,մարդ նախածանցավոր՝ անխելք,անտուն,դժգոհ վերջածանցավոր՝վերջավորություն,հնգական,բանվոր բարդ բառ՝ ժամացույց, անռանձնահատուկ,հեռուստացույց:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Հայերենի խոսքի մասեր

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական անուն:
Գոյականները լինում են անձնական և իրանիշ:

Անձնանիշ— Մարդ, տղա,կին,աղջիկ, Աշոտիկ, օդաչու:
Անձնանիշերը պատասխանում են /Ո՞վ, Ովքե՞ր հարցերին:

Իրանիշ- քաղաք, տուն,թոքեր, շուն,սեղան:
Իրանիշը պատասխանում է /Ի՞նչ, Ինչե՞ր հարցերին

Լինում են եզակի

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա
շուն, մեքենա, մարդ:
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի առարկաներ
շներ, մեքենաներ, մարդիկ:
Հոգնակի թիվը կազմվում է եզակի-ից եր կամ ներ

2.
 Այն երկվանկ բառերը որոնց երկրորդ վանկը կազմվում է գաղտնավանկ ը- ով:
Այդ բառերի հոգնակին կազմվում է եր վերջավորությամբ:
Օրինակ ՝կայսր- կայսրեր, դուստր- դուստրեր
Բացառություն են կազմում
Արկղ, անգղ, գամփռ, որոնց հոգնակին կազմում է երկու ձևերով՝

Արկղ- արկղներ, արկղեր
Անգղ- անգղներ
Գամփռ- գամփռներ

3. Այն բարդ բառերը, որոնց երկրորդ արմատը մեկ վանկանի գոյական է, հոգնակին կազմվում է եր-ով:

Ծաղկեփունջ- ծաղկեփնջեր
դասագիրք- դասագրքեր
ոտնաձայն-ոտնաձայներ
թաղամաս- թաղամասեր
հեռագրասյուն- հեռագրասյուներ
խաչքար- խաչքարեր

4.Այն բարդ բառերը, որոնց երկրորդ միավանկ բաղադրիչը բայ է, գործողություն է ցույց տալիս՝ հոգնակին կազմվում է ներ- ով

Ժամացույց- ժամացույցներ
խաչակիր- խաչակիրներ
մանկավարժ- մանկավարժներ

5.Միավանկ բառերի հոգնակին կազմվում է եր-ով

Քար- քարեր
փունջ- փնջեր

Եթե բազմավանկ բառը վերջանում է ն տառով

սեղան- սեղաններ
աշակերտ- աշակերտներ
նստարան- նստարաններ
աշակերտ- աշակերտներ

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Առակներ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 19.09.22

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

Չէր սիրում երբ իրան խանգարում էին,հոգետար է:

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 
Որովհետև նա անհանգստացած էր աշխարհի համար:

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքն այն է, որ, եթե ուզում ես աշխարհը նորոգել սկզբում պետք է մարդկանց նորոգել:

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Իմ կարծիքով սկզբում պետք է նորոգել մարդուն:
Եթե մարդը նորոգվի ապա ամբողջ աշխարհի
խնդիրները կվերանան:
Պետք է դառնանք ավելի բարի,հանդուրժող և
հասկացող:
Այս աշխարհի ամենամեծ
խնդիրրն մարդն է:
Դրա համար սկզբում պետք է մարդուն նորոգել:


Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Հոմանիշ, հականիշ,համանուն, հարանուն

Հոմանիշներ

Շատ-բազմաթիվ
Խելացի-իմաստուն

Ես ունեմ բազմաթիվ իմաստուն ընկերներ

Հականիշներ

Քիչ-շատ
Անխելք է-խելացի է:

Նա շատ խելացի է:

Համանուն

Մարտ-Մարտ

Մարտին-Մարտին

Մարտ-մարտ

Անունս Մարտին, ծնվել եմ Մարտին, մասնակցել եմ Մարտին:

Հարանուններ
Ջուր-տուր
Սուր-լուր

Քո համար ունեմ սուր լուր, բայց մինչև այդ,խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տուր:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Լեոնարդո Դա Վինչի

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ,- չէր դա-դարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա,- մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի:

-Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փո-խանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրո-րակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հա-սունացող պտուղներով:Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին,և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից,բունը ճրթո-ցով կոտրվեց,իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա,որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքն այն է, որ պետք չէ նախանձել ու ուրիշի ունեցածին աչք դնել:

2.      Ներկայացրո՛ւ առակին բնորոշ առանձնահատկությունները:
Նախանձություն

3.      Ընդգծված բառերը բացատրի՛ր:
 շռայլորեն-առանց ափսոսալու, անխոհեմ-անմտածված, ամուր-պինդ, կենարար -Կյանք տվող, անվրդով — հանդարտ:

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Աչք մի տնկի ուրիշինի վրա: