Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ
Եթե հանկարծ դու չուզես:
Рубрика: Մայրենի
Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների ամփոփում
Մայրենի
Մհեր Բարսեղյան «Աշուն»
Մայրենի 20.10.22
Իմ թերի կողմերը ըստ ինձ
Ձ Ց Ծ ուղղագրություն և ուղղախոսություն
Մայրենի լեզվի կարևորությունը
Գ,կ,ք ուղղագրություն և ուղղախոսություն
Մայրենի 03․10․22
Ստեղծագործական ուրբաթ
Ստեղծագործական ուրբաթ
Սողոմոն Գևորգի Սողոմոնյան (Կոմիտաս)
Մայրենի
Հայերենի խոսքի մասեր
Առակներ
Մայրենի 19.09.22
Հոմանիշ, հականիշ,համանուն, հարանուն
Իմ հայրենիք
Լեոնարդո Դա Վինչի
ԻՄ ԱՌՕՐՅԱՆ
Մայրենի 02.11.22
- Ո՞ր բառի բացատրությունն է սխալ նշված։ Գտի՛ր բառը և բառարանից օգտվելով նշի՛ր այդ բառի բացատրությունը։
Հովար-գլխարկի առաջամասը
Մղոն-ճանապարհի երկարության չափման միավոր
Երդիկ-տանիքի կենտրոնում բացված անցք
Գգվել-սիրով և քնքշությամբ գրկել
Կարկամել-շատախոսել (ՍԽԱԼ)
Կարկամել-լեզուն կապ ընկնել
2. Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, փորձի՛ր առանձնացնել և գրել հեղինակի անունը։
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
1.
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է ու դեղին ծուխ:
Հ․Սահյան
2.
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու;
Հ․Սահյան
Մհեր Բարսեղյան «Աշուն»
Աշունը տարվա այն եղանակն է, երբ ամեն ինչ համեղ է և գեղեցիկ։Տարվա ամենագունեղ եղանակն է:Աշնանը շուրջ բոլորը հեքիաթի է նման: Ծառերի տերևները դեղնում են, կարմրում և սկսվում է տերևաթափը։ Աշնանը հասնում են ամենահամեղ և առողջարար մրգերն ու բանջարեղենները։ Թռչունները թռչում են հարավ:Իսկ Ես աշունը նաև սիրում եմ նրա համար, որ ես ծնվել եմ հենց այս եղանակին: Հայաստանում աշունը հատկապես գեղեցիկ է։
Մայրենի 20.10.22
Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.
Ծույլի հանգստյան օրը
Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաԽտին պաՌկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արԹնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.
-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:
Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:
Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոԳին ու ասաց.
-ՏեղիցԴ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:
-Ի՜նչ ես ասում, ես այսՕր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողՋ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:
2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հորդահոս-ինքնահոս, սառնորակ-բարձրորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-ինքնագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-համազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաձայն, դեղնակտուց-դեղնավուն, ջրաղաց-ջրհոս, աշխարհամարտ-աշխարհազոր, ծովածոց-ծովագնաց, լեռնագնաց-լեռնազբոս, սրբավայր-Սրփապատկեր:
Իմ թերի կողմերը ըստ ինձ
Իմ կարծիքով իմ թերությունը, իմ ծույլությունն է:)
Ձ Ց Ծ ուղղագրություն և ուղղախոսություն
Լսվող ց և ծ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ
ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել
Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ
ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլնՍակայն կան արտասանության և գրության որոշ տարբերություններ:
1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն), դարձյալ (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն), դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ (հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք, փորձագետ, անփորձ):
2. Ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ դաղձ, դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:
3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):
Նախադասություններ:
Իմ բարձը շատ փափուկ է:
Իմ ընկերները փորձարկում են իրենց ստեղծագործությունները
Մայրենի լեզվի կարևորությունը
Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է մայրենի լեզուն մեր համար։ Հազարավոր տարիների ընթացքում մեր լեզուն և մեր կրոնն է մեզ պահել թշնամիներից։
Հայոց լեզվի պես հին լեզունները գրեթե վերացել են, բայց Հայոց լեզուն շարունակումն է իր գոյությունը։ Կան բազմաթիվ զարգացած երկրներ, որոնք սեփական լեզու կամ գիր չունեն։Իսկ մենք դարեր շարունակ պահպանում ենք մեր լեզուն։
Հայերենը անցել է զարգացման երկու փուլ՝ նախագրային և գրային։
Նախագրային ժամանակաշրջանը ընդգրկում է մ․թ․ա lll հազարամյակից մինչև մ․թ 4-րդ դարը, իսկ գրային ժամանակաշրջանը 4-րդ դարից երբ ստեղծվեց տառերը։
Գ,կ,ք ուղղագրություն և ուղղախոսություն
Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին, անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:
Կան գրության և արտասանության մի քանի տարբերություններ:
1.Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ երգ (երգել, համերգ, մեներգ), թարգման (թարգմանել, թարգմանիչ), կարգ (կարգին, անկարգ), մարգարե (մարգարեանալ, մարգարեություն), մարգարիտ (մարգարտազարդ, մարգարտահուռ), միրգ (մրգաման, մրգահյութ), պարգև (պարգևել, պարգևատրել), Սարգիս (Սարգսյան):
2.Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ (ավագանի, ավագություն), գոգ (գոգնոց, գոգավոր), զույգ (զուգել, զուգարան), էգ (իգական), թագավոր(թագավորանիստ, թագավորություն), ծագ (ծագել, արևածագ), կարագ (կարագաման), հագնել (հագուստ), հոգի (հոգևոր, հոգեբան), հոգս (հոգնել, մտահոգ), հոգնակի (անհոգնակի, հոգնակիություն), ձագ (ձագուկ, աներձագ), ձիգ (ձգել, ձգան), ճիգ (ճգնել, ճգնավոր), մարագ,մուգ (մուգ կարմիր, մգանալ), նորոգ (նորոգել, վերանորոգում), շոգ (շոգի, շոգեկաթսա), ոգի (ոգևորել, ոգեշնչել), պատարագ (պատարագել, պատարագիչ), սուգ (սգալ, սգազգեստ), տեգր (տեգրակին), ուրագ, օգնել (օգնական, օգնություն), օգուտ (օգտակար, հանրօգուտ), Գրիգոր (Գրիգորյան):
3. Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ անգամ (միանգամից):
Մայրենի 03․10․22
Հայերենում բ, պ, փ բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ՝ ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:
Բացառություններ՝
- Ր-ից հետո
Փ լսվում է, բ գրվում հետևյալ բառերում՝
Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ
- Մ-ից հետո
Փ լսվում է, բ գրվում հետևյալ բառերում՝
համբերել, համբույր
- Ձայնավորից հետո
Փ լսվում է, բ գրվում հետևյալ բառերում՝
իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ
- Ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:
Կատարիր առաջադրանքները՝
1․Կազմիր նոր բառեր երբ, նուրբ, աղբ, շաբաթ, խաբել, եղբայր բառերով։
Երբ-երբներանգ։
Նուրբ-նրբիկ։
Աղբ-աղբաման։
Շաբաթ-Շաբաթօրյակ։
Խաբել-խաբուցիկ։
2․ Արմատները միացնելով՝ կազմիր նոր բառեր՝
Թմբուկ+թաղանթ-թնբաղանթ, դափնի+պսակ՝-դապսակ, աղբ+արկղ-աղբարկղ, սուրբ+վայր-սրբավայր, ողբ+ձայն-ողբաձայն, նուրբ+իրան-նուրբիրան, դափնի+վարդ, սուրբ+պատկեր-սրբապատկեր, քար+կոփ-քրակոփ, ալի+ծուփ, հույս+խաբ, շեփոր+հար-շեփահար։
3․ Գրիր 5 ազգանուն, որոնք վերաբերում են բ-պ-փ-ի ուղղագրությանը։
Բաբայան,Պողոսյան,Փափազյան,Իսահակյան։
4․Բաց թողած տեղերում լրացրու բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, դարպաս, դարփին, շամպուր, իբրև, խափել, Հակոփ, համբերել, , համփույր, փրպուր, հաբճեպ, հապշտակել, հարփել, նուրբ, շաբաթ, որփ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, ուրփաթ, Քերոպ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողպ։