Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Կաղանդ պապը

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ
Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված
քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու
սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու
արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ,
Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ
թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն,
ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում
փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են
մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց
հետո վերադարձրել տուն:

Հայկական ամանորի մասին

Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական
ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնումմեր
սեղաններին:
Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն
տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր
ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը
դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր
(ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’
հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 07.12.22

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր,գիրք

մեծամիտ-մեծ,միտք

հանրային-հանրություն,ային

համակարգիչ-համակարգ,իչ

գնդասեղ-գունդ,ասեղ

անդադար-առանց դադար

հնարամիտ-հնար,միտք

հանրահայտ-հանրություն,հայտնի

դեղձենի-դեղձ, ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդիակ, Յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ)

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն : (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիայի շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը, կամաց-կամաց ամպեց և՝ սկսեց անձրևել:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Հայրը խոժոռվեց ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Իսկական կրակ է երեխան չէ՞:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դո-ղերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրէ, հնէաբան, նախօրէ, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 01.12.22

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույա, հրաժեշտ, երբևէ, ընկույթ,, հույթ, երթևեկել, ունևոր, թեթվություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանգեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ-կոնծի գլուխ, կոնծի, գլուխ կոնծի, առ-հասարակ առ,հասարակ,առհասարակ, ան-թիվ,ան,թիվ,անթիվ, կարծես-թե կարծես,թե, կարծեսթե, ութ հարյուր-ութ, հարյուր,ութհարյուր, առ- և-տուր,առ,և,տուր,առևտուր, ծափ-ծիծաղ,ծափ, ծիծաղ, ծափ ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակկ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

քուն,նիհր,
իզձ,ցանկություն,բաղձանք
պոզ, կոտոշ,
կանխասաց, նախագուշակ,մարգարե
խորխորատ,վիհ,եղջույր

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը կարճ, ջուրը երկար

Գ․ Քամու բերածն քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելացի չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ, այդպես անշարժ կանգնած էին՝ ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար, թե՝ իշխանի, թե ռամիկի, թե ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 28.11.22

Ավետիք Իսահակյան, « Ուշինարա» ( հնդկական զրույց)-քննարկել

Հարցեր և առաջադրանքներ։

1.Բնութագրի՛ ր Ուշինարային՝

  • մանրամասնորեն։
    Արդար մարդ, թեկուզ իր կյանքի գնով, բայց իրենից օգնություն խնդրածին փորձանքի մեջ չթողեց։
  • մեկ բառով։
    Բարի

2.Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

3.Այլ կերպ վերնագրի՛ր զրույցը։
Բարի մարդ

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Ավետիք Իսահակյան Ուշինարա

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

***

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստեց դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

***

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

***

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

***

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 25.11.22

Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից․ «Դու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ»: Բայց ոչխարը պատասխանեց.«Եթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ»:

  1. Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանի՛ր:
  • Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
  • Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
  • Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
  • Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
  • Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

Առյուծն ու աղվես

կարդալ ավելին
Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 24.11.22

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Քանի որ գլխից բարձր չես ցատկի։

Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք ցույց չեն տալիս իրականում այն ինչ կան։Իրականում, եթե դու որևէ բան չես կարողանում անել պետք չէ բոլորին և ինքդ քեզ խաբել։
  • Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
    <<Կեղծի Որսորդը>>։Այսպիսի վերնագիր եմ ընտրել, քանի որ իսկական որսորդը կգնար առյուծի հետևից, իսկ նա վախից քիչ էր մնում լեզուն կույլ տար։

 Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ամեն մի անհաջող փորձից հետո մեղադրում են ամենինչին բացի իրանցիծ։

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց   պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ոչինչ չեն անում, ապրում են ուրիշների հաշվին և քնադատում նրանց արած գործը։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 23.11.22

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծո կամոք է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՝ք։
Ըստ գորտի օձերը նույնպես իրենց համար են ստեղծված, որպեսզի հավասկշռություն պահեն իրենց լճակում։Օձերն ուտում են գորտերին, որ չափից շատ չբազմանան և բոլորի համար ապրելու տեղ լինի։