Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 08.02.23

  1. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը:

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:
Դ

  1. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ, բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:
    Դ
    3.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր: Ն, ու, ր, յ, ե:
    Ր
  2. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով: Ա․ ամեն կամար Բ․ մեկ ներկարար Գ․ ակամա ներկա Դ․ երկար նամակ Ե․ նման երամակ
    Դ
  3. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չի կարող գնալ — իչ -ին հյուր։
    սեր
  4. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը, այնուհետև ծամը։ Ա. նեղսիրտ Բ. մեծամիտ Գ. սիրելի Դ. ազնիվ Ե. չքնաղ
    Դ
  5. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր բառով բառազույգ չկազմվեց։
    Լեզու առած,ամուլ մարգ, Անին լումա ուզեց,
  6. Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են: Փորձիր գտնել զույգերը:
    Անգուճը պեմբակ մտցնել սեր արտահայտել Բիշտի-բիշտի անել հրել Գործը խակ փռնել կոպիտ, խիստ խոսել Աշկավ-օնքավ անել չկանխամտածված գործ ձեռնարկել Աշուղ տառնալ խոսել,դարդերը պատմել, զրուցել Դիք-դիք խոսել սեր արտահայտել:
    Բիշտի-բիշտի անել- հրել,
    Անգուճը պեմբակ մտցնել-
    Գործը խակ փռնել-չկանխամտածված գործ ձեռնարկել,
    Աշկավ-օնքավ անել-սեր արտահայտել,
    Աշուղ տառնալ խոսել-դարդերը պատմել

9.Թումանյանի երկու քառյակները խառնվել են իրար: Փորձիր ճիշտ վերադասավորել քառյակները:

Ա՛նց կացա՜ն… Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն. Ախ ու վախով, դարդերով Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։ Ո՞ւր կորա՜ն… Օրերս թռան, ա՛նց կացա՜ն. Ինչքան լացի, ձեն ածի` Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Անց կացան,
Օրերս թռան,անց կացան։
Ախ ու վախով, դարդերով
Սիրտս կերան,անց կացան

Ուր կորան..
Մոտիկներըս ուր կորան,
Ինչքան լացի, ձեն ածի
Ձեն չի տըվին, լուռ կորան:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 07.02.23

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ-աղտ
Խիղճ-գութ
Ավար-թալան
Թախիծ-մորմոք
Կարծիք-տեսակետ
Հայրենիք-օրրան

Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու-հավկիթ
Նեցուկ-հենարան
Ճաճանչ-ճառագայթ
Թարթիչ-արտևանունք
Աշտանակ-ճրագակալ
Անդունճ-վիհ

Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Երկյուղ-ահ
Գինարբուք-խրախճանք
Գուրգուրանք-գորով
Տաղտուկ-ձանձրություն
Խուճապ-տագնապ
Արգելք-խոչնդոտ


2. Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ընձ                                             նկարել 

Բնանկար,վարկյանաչափ,շիկահեր,ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ։

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ                                          ծաղիկ

Ձնծաղիկ, մկնադեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Վահան Տերյան «ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։
Քնքշաբույր,զվարթ ծիծաղով,մենության բանտից,պայծառ աչքերդ,

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։
Ամեն տեղ նոր կյանք ես վառել։Իմ սրտում էլ ես թևերդ փռել։Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։Դուրս ելա տխուր մենության բանտից։Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն։

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։
Իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան։Ծնվել է հունվարի 28 (փետրվարի 9) 1885։Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների և թե՛ քննադատների շրջանում։1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։1915-1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։1915-1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 01.02.23

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուռթի, մրմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարել, բարձ, պառկել:

2․Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման:

Վրդովված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո հանդգնեց ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել-շրջագայել,պտտել,
կողոպտել-հափշտկել,գռփել,
գողանալ-թալանել,
մտածել-խորհել,խորհրդածել,մտմտալ
խենթանալ-ցնորվել,գժվել,հիմարանալ

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին զարդանկար մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 31.01.23

Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարԹ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արԹնանալ, վաղորդյան, շքերԹ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանԹահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօԹևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ-խմբի բառերը գրվում են ն-ով, քանի որ բոլոր բառերը կազմվում են ժխտական <<Ան>>նախածանցով ։

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում  ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են 

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը գնա:

  1. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
    ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
    Գոտեմարտիկ-ըմբիշ
    Բերկրանք-հրճվանք
    Կողով-զամբյուղ
    Ատելություն-հակակրանք
    Ուժ-զորություն
    երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
Թագավոր-Գահակալ
Անուրջ-երազանք
հարգանք-ակնածանք
երեկո-մթնշաղ
Դրախտ-Եդեմ

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
ապերախտ-երախտամոռ
երկչոտ-անհամարձակ
դյութական-կախարդական
խարտյաշ-ոսկեգույն
արդարացի-շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ, խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
կարեկցանք-խիղճ
դեզ-կույտ
իրիկնամուտ-վերջալույս
պատնեշ-պարիսպ
խանդավառություն-եռանդ
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
Համեստ-խոնարհ
կայուն-ամուր
հիասքանչ-զմայլելի
խոժոռ-մռայլ

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 22.12.22

Լրացնել բաց թողնված տառերը ե կամ է:

Լայնէկրան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, Էջանշան,  որևիցէ,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցէ,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաեներգիա, Էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

Լրացնել բաց թողնված տառերը գ կամ ք:

Զորք, կարաք, կարգադրել, վերք, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերգ, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, կարաք, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուքիաս, գիրք, գորգ, մարքագետին, կառք, բերգ:

Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ :

Ընդհանուր, ընթացք, ժողովուրդ,  որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, , շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել,  արթնանալ, խաղաթուղթ, խենդանալ, ծաղկազարդ, հարդավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)
Երգ, էակ, ամենաէական, բարեկամ, էներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք,վերելք,գետեզր,կիսաեփ,լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բոլոր,որոշակի,ողկույզ,ամենօրյա,երրորդ,ամենօրյա,ողջ,հանրօգուտ,ոսկեզօծ,վեհօրեն.,օրեցօր,մեղմորեն,Օգտակար,օրինակելի,նրբաոճ,բարձրօրակ,մեղմօրոր,անօդ,կեսօր,ոսկեօղ,վատորակ,ոսկի,օդաչու, որակ,արագօրեն, օրացույց, օդապարիկ,անօրեն,ամանոր, որոշում:

Լրացնել բաց թողնված տառերը:( բ կամ փ)

Երբներանգ,դարփնոց,փափկանալ,ամփոփել,սրբիչ,համբերել,դաբնեվարդ,որբանոց,նրբերանգ, հարբած,շաբաթօրյակ,խաբել,համբերել,նրբորեն,արփի,երբեմն,դարփին,Հակոբ,աղբանոց,ճամփորդ:

Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:

Թյուր- Սխալ,ուղիղ
շնորհալի- տաղանդավոր, անշնորք
նուրբ- փափուկ, կոպիտ
անաչառ- անկողմնակալ, աչառու
երախտագետ- երախտապարտ, ապերախտ
անդորր- խաղաղ, աղմուկ
անաղարտ- անպիղծ, կեղտոտ
պարկեշտ- համեստ, լկտի
ահռելի- վիթխարի, մանր
հանդուգն- համարձակ, խոնարհ
փութաջան- ջանասեր, ծույլ
խրթին- բարդ, դյուրին

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 21.12.22

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամ։
շարական- Եկեղեցում երգվող հոգևոր երգ
մահախոսական-Որևէ մեկի մահվան առթիվ գրված հոդված կամ բանավոր ճառ՝ նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկություններով, դամբանական:
Ինքնաբավ-Ինքն իրեն բավականացնող՝ բավաբարող։

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։
Ինքնին արժեք՝ նշանակություն ունեցող, անկախ՝ ինքնուրույն բովանդակություն՝ նշանակություն
ունեցող:

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։
Շարականը հոգևոր եկեղեցում երգվող երգ է։Մարդիկ այդ երգը լսելով լրացնում էին իրենց հոգու դատարկությունը։

4.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզուծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոսը:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուրասուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարկերով, իսկ դու չոր ճղերը ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Պատմություն

Նովրուզ

Մեր հարևան Իրանում այս օրերին նշվում է Նովրուզը, և շատ իրանցիներ հաճախ են այցելում Հայաստան՝ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար: Հետաքրքիր է ծանոթանալ այս տոնի նշանակությանն ու հասկանալ՝ ինչպես են այն նշում: Նովրուզը թարգմանվում է որպես «նոր օր»: Այն զրադաշտական ծագում ունի և ավելի քան 3 հզ․ տարվա պատմություն: Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարին, որը կարող է լինել ցանկացած օր՝ մարտի 19-21-ն ընկած միջակայքում:

Այս տարի 1401 թվականն է, որը նշվեց մարտի 21-ին: 

Սակայն միայն գիշերահավասարին չէ, որ նշվում է տոնը: Տոնակատարությունները սկսվում են գիշերահավասարին նախորդող երեքշաբթի օրը (Չահարշանբե սուրի) և տևում, նոր տարվա օրվանից սկսած, 13 օր (Սիզդահ բեդար): 

Տոնական սեղանը՝ հաֆթ սինը, այս տոնի իսկական զարդն է, որի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները: Ավանդաբար, յուրաքանչյուր հաֆթ սին ունի առնվազն 7 բաղադրիչ, որոնք բոլորն էլ պարսկերենում սկսվում են «ս» տառով: Այդ բաղադրիչներն են՝ խնձորը (սիբ), քացախը (սերկեհ), փշատի չիրը (սենջեդ), սումակը (սումակ), սխտորը (սիր), քաղցր հացահատիկային պուդինգը (սամանու) և ցորենի ծիլերը (սաբզեհ):

Այս ամենը միասին գեղադիտակի նմանվող, էկլեկտիկ զոհասեղանի տպավորություն են ստեղծում, որտեղ յուրաքանչյուր առարկա օժտված է ողջ տարվա համար խորհրդանշական իմաստով՝ սխտորը գալիք տարում քաջառողջության է խորհրդանշում, պտղի չիրը՝ սեր, քացախն էլ՝ համբերություն: Շատերը ավելացնում են նաև այնպիսի մետաղադրամներ՝ հարստությունն իրենց մոտ բերելու համար, ինչպես նաև՝ ձեռքով նկարված ձվեր, բանաստեղծական գրքեր, հայելիներ, մոմեր և «ոսկե ձկնիկ»:

Նովրուզին նախորդող չորեքշաբթի օրը ընտանիքները հավաքվում են միասին՝ կրակի վրայով թռչելու համար: Այստեղ նույնպես արտացոլվում է տոնի խորհրդաբանական իմաստը՝ մարդը թռչում է կրակի վրայով՝ անցնող տարին թողնելով ետևում: 

Թռչելու ժամանակ մարդիկ երբեմն ասում են «սորխի-յե տո ազ ման, զարդի-յե ման ազ տո», ինչը նշանակում է «թող քո կարմրությունը ինձ մնա, իմ գունատությունը՝ քեզ»:  

Նովրուզը նաև բարեկամներին հյուր գնալու ժամանակ է, երբ հարազատները նվերներ են փոխանակում և թեյախմություն կազմակերպում: Իրանցիների համար գարունը նաև մաքրություն անելու ժամանակ է: Նրանք սովորաբար լվանում են իրենց գորգերը և ձմռան փոշուց մաքրում ողջ տունը: 

Եվ վերջում, երբ թվում է, թե Նովրուզի ոգին արդեն անցել է, սկսում է Սիզդահ բեկարը՝ նոր տարուց 13 օր հետո (այս տարի՝ ապրիլի 2-ին): Սա այն ժամանակն է, երբ մարդիկ վերցնում են իրենց աճեցրած սաբզեն՝ իր ջրով, և նետում (ներկայումս դրանք հիմնականում այգիներն են նետում): 

Սա նաև պիկնիկների և բնության հետ շփվելու լավագույն ժամանակ է:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Հանս Քրիստիան Անդերսեն: Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամենօր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն-ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն-ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրերին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության, կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս:
Որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծնդդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամ։

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։

4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։Կարող ես տեսանյութ պատրաստել։

5.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վեր…ն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձր․․․ներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ող… այգին լցվել էր ոսկեզ…ծ տերևներով: Վար․․․ի թու…ն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբա… կոկո…:

Վարդենին կո…քի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտ…անի իր մի քանի դեղնա… տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն ան…ամ ուրախացնում եմ մարկանց իմ տեսքով ու վար…երով, իսկ դու չոր ճղեր… ես ար…են թափահարում քամուց,- ասաց վար…ենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դար․․․ար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ: