Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Երազանքների ճանապարհին

Մարդն ապրում է երազանքներով, որոնք նրան ստիպում են զարգանալ,աճել։
Դարեր շարունակ մարդիկ իրենց սրտերում ունեցել են ինչ որ ցանկություններ,իղձեր, որոնց իրագործելու համար իրենցից պահանջվել են աշխատասիրություն,կամք,ուժ և խելք։Եթե մեր նախնիները չունենային երազանքներ,միգուցե մենք մինչև հիմա ապրեինք քարե դարում։
Հիմա կյանք ավելի արագ է զարգանում, մեր երազանքները շատ ավելի տարբեր են քան օրինակ մեր ծնողներինը , բայց բոլորս մեր նպատակներին հասնելու համար պետք է ինչ որ ճանապարհ հաղթահարենք։Ոմանց մոտ դժվար է լինում,ոմանց մոտ հեշտ,բայց ամեն դեպքում բոլորս ունենք երազանքներ և միշտ պետք է պատրաստ լինենք սովորել նոր բաներ,ձգտել ավելիին,փորցել ինքնակատարելագործվել և դժվարություների դեպքում չհիասթափվել,չվախենալ սխալվելուց,չլսել քեզ խանգարող մարդկանց։
Չէ, որ երազանքներն ավելի քաղցր են, երբ հասնում ես նրանց դժվարությամբ։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրիկս

Մեր մայրիկները ամեն ինչը սիրունացնելու ունակություն ունեն։Երբ մայրիկս տանը չի լինում ամեն ինչ խառնվում է։ Գարնանը տարվա ամենագեղեցիկ եղանակին մեր սիրելի մայրիկների տոնն է, ես շատ կցանկանամ նրան լավ նվեր նվիրել, որ նրան շատ ուրախացնեմ, քանի որ նա միշտ ուրախացնում է մեզ և ես նույնպես ուզում եմ նրան ուրախացնել,ես հասկանում եմ, որ մայրիկ լինելը շատ բարդ է։ Ես իմ մայրիկին նմանեցնում եմ ամենագեղեցիկ ծաղկին, ես շատ եմ սիրում իմ, գիտեմ նաև, որ մայրիկս սիրում է կանաչ գույնը, ինձ համար կանաչը կյանքի գույն է և քանի որ գիտեմ, որ այդ գույնը մայրիկս սիրում է, նրան անպայման այդ գույնի ծաղիկներ եմ նվիրելու:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 27.02.23

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակած ա-պին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հար-աշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

Մկնիկ-մուկ,մայրիկ-մայր,շնիկ-շուն,փիսիկ-փիսո,փոքրիկ-փոքր,սիրունիկ-սիրուն,թիթեռնիկ-թիթեռ,ծիտիկ-ծիտ,քթիկ-քիթ,մատիկ-մատ,գետակ-գետ,առվակ-առու,որդյակ-որդի,բլրակ-բլուր,սոխակ-սոխ,գայլուկ-գայլ,գառնուկ-գառ,ձագուկ-ձագ,ձիուկ-ձի,մարդուկ-մարդ,

Գիրք նվիրելու օրը

Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ[2]։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։

Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերովԱնդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։

Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի լեզվի օրը

Փետրվարի 21 մայրենի լեզվի օրն է։Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։


1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է, զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։

Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Արևմտահայերեն

Անխելք մարդը

Ժամանակին աղքատ մարդ մը կար. որքան կ’աշխատէր, որքան կը չարչարուէր,
նորէն ալ նոյն աղքատը կը մնար: Յուսահատ, օր մը որոշեց երթալ Աստուծոյ մօտ եւ
հասկնալ, թէ ե՞րբ այս աղքատութենէն պիտի ազատէր, եւ ինքն իրեն համար բան մը
խնդրէր: Ճամբան գայլի մը կը հանդիպի.

—Ճամբադ բարի, մարդ-եղբայր, ո՞ւր կ’երթաս,- կը հարցնէ գայլը:

—Աստուծոյ մօտ,- կը պատասխանէ աղքատը,- տարտ ունիմ պատﬔլիք:

—Երբ որ հասնիս Աստուծոյ մօտ,- կը խնդրէ գայլը,- ըսէ որ շատ անօթի գայլ մը կայ,
գիշեր-ցերեկ սար ու ձոր կը պտըտի, ուտելու բան չի գտներ, հարցո՛ւր՝ ﬕնչեւ ե՞րբ
անօթի պիտի մնայ. ըսէ՛ եթէ զինք ստեղծեր ես, ինչո՞ւ ուտելիք չես հասցներ իրեն:

—Լա՛ւ,- կ’ըսէ մարդը եւ կը շարունակէ ճամբան: Շատ կ’երթայ թէ քիչ, կը հանդիպի
սիրուն աղջկայ մը:

—Ո՞ւր կ’երթաս, եղբայր,- կը հարցնէ աղջիկը:

—Աստծոյ մօտ:

—Երբ որ տեսնես Աստծուն,- կ’աղաչէ սիրուն աղջիկը,- ըսէ որ երիտասարդ, առողջ,
հարուստ աղջիկ մը կայ, բայց չի կրնար ուրախ ըլլալ, բախտաւոր զգալ ինքզինք. Ի՞նչ
պիտի ըլլայ անոր վիճակը:

—Կ’ըսեմ,- կը խոստանայ ճամբորդը եւ կ’երթայ ու կը հանդիպի ծառի մը, որ թէեւ
ջրափին կանգնած էր, բայց չոր էր:

—Ո՞ւր կ’երթաս, ով ճամբորդ,- կը հարցնէ չոր ծառը:

—Աստծոյ մօտ կ’երթամ:

—Կեցի՛ր, ես ալ ըսելիք մը ունիմ,- կը խնդրէ չոր ծառը,- Աստծուն կ’ըսես՝ այս ի՞նչ բան է, բուսեր եմ
զուլալ ջուրի ափին, բայց ամառ-ձﬔռ չոր կը մնամ, ե՞րբ պիտի կանաչիմ: Աղքատը այս
խնդրանքն ալ լսեց եւ շարունակեց ճամբան: Այնքան գնաց, ﬕնչեւ գտաւ Աստծուն:
Բարձր ժայռի մը տակ, ժայռին կռթնած, ծեր մարդու կերպարանքով նստած էր
Աստուած:

—Բարի օր,- ըսաւ աղքատը եւ կեցաւ Աստուծոյ առջեւ:

—Բարով եկար- պատասխանեց Աստուած,- ի՞նչ կ’ուզես:

—Այն կ’ուզեմ, որ բոլորին հաւասար նայիս, մէկուն աւար չտաս, մէկուն՝ խաւար, ես
այնքան կը տանջուիմ, այնքան կ’աշխատիմ, նորէն ալ չեմ կրնար կուշտ փորով հաց
գտնել. իսկ շատերը, որ իմ կէսիս չափ ալ չեն աշխատիր, հարուստ ու հանգիստ
կ’ապրին:

—Գնա,- Աստուած ըսաւ,- բախտ տուի քեզի, գնա՛ վայելէ՛…

—Դեռ բան ունիմ ըսելիք, Տէր,- ըսաւ աղքատը եւ պատﬔց անօթի գայլին, սիրուն աղջկան
եւ չոր ծառին խնդրանքները: Աստուած բոլորին ալ պատասխան տուաւ եւ աղքատը,
շնորհակալութիւն յայտնելով, հեռացաւ: Վերադարձին չոր ծառին հանդիպեցաւ:

—Ինծի համար Աստուած ի՞նչ ըսաւ,- հարցուց չոր ծառը:

—Ըսաւ՝ տակդ ոսկի կայ, ﬕնչեւ այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնին, դուն
չես կանաչիր,- պատﬔց մարդը:

—Ալ ո՞ւր կ’երթաս. եկուր ոսկին հանէ, ինծի համար ալ լաւ կ’ըլլայ, քեզի համար ալ. դուն
կը հարստանաս, ես կը կանաչիմ:

—Չէ՜, ես ժամանակ չունիմ, կը շտապեմ,- պատասխանեց աղքա տը,- Աստուած ինծի
բախտ տուաւ, պէտք է երթամ բախտս գտնեմ, վայելեմ,- ըսաւ ու գնաց:
Հասաւ սիրուն աղջկան.

—Ի՞նչ լուր բերիր ինծի համար:

—Աստուած ըսաւ, որ պէտք է կեանքիդ ընկեր մը գտնես, այն ատեն տխուր չես ըլլար,
ուրախ ու երջանիկ կ’ապրիս:

—Եթէ այդպէս է, ուրեմն դո՛ւն եղիր իմ կեանքիս ընկերը:

—Չէ՜, կեանքիդ ընկեր ըլլաու ժամանակ չունիմ, Աստուած ինծի բախտ տուաւ, պէտք է
երթամ բախտս գտնեմ, վայելեմ,- ըսաւ աղքատը եւ հեռացաւ:
Անօթի գայլը ճամբուն վրայ կը սպասէր.

—Հը, Աստուած ի՞նչ ըսաւ:

—Եղբայր, Աստուծոյ քով գացած ատենս, քեզմէ յետոյ սիրուն աղջկայ մը եւ չոր ծառի մը
հանդիպեցայ. աղջիկն ապսպրեց, որ հարցնեմ թէ ինքը ինչո՞ւ չի կրնար ուրախ ապրիլ,
ծառն ալ՝ թէ ինչո՞ւ ինք գարուն ամառ չոր է: Աստծուն պատﬔցի, ըսաւ՝ աղջկան ըսէ
իրեն համար կեանքի ընկեր մը թող գտնէ, կը բախտաւորուի, ծառին ալ ըսէ՝ տակը ոսկի
կայ, պէտք է այդ ոսկիները հանեն, որ արմատները հողին հասնին եւ կանաչի: Եկայ
իրենց պատﬔցի. ծառն ըսաւ՝ դէ եկուր հանէ ոսկին տար, աղջիկն ալ թէ՝ ես քեզ
կ’ընտրեմ որպէս կեանքիս ընկեր: Ըսի՝ չէ՜, չեմ կրնար, Աստուած ինծի բախտ տուաւ,
պէտք է երթամ բախտս գտնեմ, վայելեմ:

—Իսկ ինծի համա՞ր ինչ ըսաւ Աստուած,- հարցուց գայլը:

—Քեզի համար ըսաւ՝ անօթի մնաս, ﬕնչեւ անխելք մարդ մը գտնես, ուտես, կշտանաս:

—Քեզմէ աւելի անխելք մարդ ուրկէ՞ գտնեմ, որ ուտեմ,- ըսաւ գայլը եւ կերաւ անխելք
աղքատին:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Վիշտ- Ծանր կորստի՝ աղետի՝ անհաջողության ևն պատճառով առաջացող հոգեկան տառապանք:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Ուրախ,պարզ,մարդկային։
3. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:
Չկա

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 09.02.23

1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
<<Իմ խաղաղ երեկոն է հիմա>>,<<Կառուսել>>,

2. «ԳԱՐՈՒՆ»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908թ.

  1. Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
    Վառել-այրել,մոխրել։
    Պայծառ-Լուսավոր, լուսափայլ։
    Քնքշորեն-Քնքշաբար,հուշիկ։
    Փայփայել-Գգվել, ողոքել։
    Գգվող-սիրել, կաթոգնել։
    վառված-այրել,մոխրել
    մրրկում-քամի,փոթորիկ
    Հնչում-Արտասանություն, առոգանություն
    Քնքուշ- փափկասուն, դյուրազգաց․

2. Կետերի  փոխարեն գրել համապատասխան  ածանցները:

Անկենդան, անկամ, չխոսկան, տգետ, հայրաբար, կիսատ, փառք, վայրեր-, աղոտ, արևելյան, եռանդուն, ազդել, դողդոջյուն, հնչյուն, համով: