Рубрика: Մայրենի
Պարույր Սևակ «Մոր ձեռքերը»
Ղազարոս Աղայան հիշողություն
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Սաթ է։ Սաթը (Янтарь) կիսաթանկարժեք քարի տեսակ է։

Ես նրան շատ եմ սիրում, նա աշխարհի ամենասիրունն է։ Իմ մայրիկը ունի կարմիր մազեր, կանաչ աչքեր և փոքրիկ քիթ։ Նա աշխարհի ամենաբարի ու քնքուշն է։
Ծիծեռնակ

Ծիծեռնակները համարվում են գարնան ավետաբեր թռչուներ։ Ծիծեռնակները դասվում են ճնճղուկների ընտանիքին։ Մեզ հայտնի է 179 տեսկ, իսկ Հայաստանում կա 5 տեսակ
Читать далее «Ծիծեռնակ»Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից
Վարդը
Երբ տղան պոկեց վարդին վարդը ջղայնացավ տղաի վրա ու ծակեց նրան։ Տղայի մատը ցավաց և նա ասաց վարդին․
—Ինչո՞ւ ինձ ծակեցիր, ա՛յ սիրուն վարդ, ա՛յ քնքուշ վարդ։
— Ես այստեղից չեմ գնալու, այստեղ իմ ընկերներն են, ծնողներն են և իմ բոլոր ծանոթները։ Չի կարելի ինձ նման ծաղիկին պոկել տանել տուն և մոռանալ նրանց պահել, նրանց պետք է խնամել։
Տղան հասկացավ վարդին և ամեն օր ջրում էր ծաղիկներին, խնամում էր պահպանում էր բնությունը։

Ձախորդ Փանոսը
Խոսող ձուկը
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
Читать далее «Խոսող ձուկը»