Հեշտ Հնչյուներ

Հեշտ Հնչյուներ

1.Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը

Մրոտ-մուր-ու-ը, շնաձուկ-շուն-ու-ը,Հունաստան-հույ-յ-0, ստախոս-սուտ-ու-ը, մրգատու-միրգ-ի-ը, սրբատեղի-սուրբ-ու-ը, լրաբեր-լուր-ու-ը, առվակ-առու-ու-0:

2. Բառերը վանկատեք:

Նա-պաս-տակ, ստեղ-նա-շար, ավ-տո-մեք-ենա, ար-շա-լույս, զան-գակ, դռ-նակ, հաշ-վել, ա-ռա-գաստ, գե-տակ, ամ-աչ-կոտ, հի-շել, բար-ձրա-խոս, հնդ-կա-կան:

3. Բառերին այնպիսի մասինիկ ավելացրեք, որ բնակվելու տեղ ցույց տան և գրեք, թե ինչ հնչյուրափոխությունէ  կատարվում:

Հնդիկ-Հնդկաստան-ի-0, պարսիկ-Պարսկաստան-ի-0, հույն-հունաստան-յ-0, ասորի-ասորիստան-փոփոխություն չկա:

4. Բառերը շեշտադրեք:

Աղավնի՛, մայրի՛կ, երազկո՛տ, հեռու՛, շնագա՛յլ, դասագի՛րք, մացառո՛տ, շողարձա՛կ, մայրամու՛տ, լուսավո՛ր, մենաստա՛ն, լեռնայի՛ն, զինադադա՛ր, ավտոմոբի՛լ:

Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ:
  2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
  3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան-ցրվեցին, կախ տվավ-կախվեց, փախ տվավ-փախավ, քուն դրավ-քնեց, վար եկան-վարվեց, շող կապեց-շողաց:
  4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

Рубрика: Մայրենի

Մայրենի (2)

1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք:

Ա. Կաղի´ն, մանչո´ւկ,լարախաղա՜ց, վարդակակա՜չ:

Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մրգատո՜ւ, լայնէկրա´ն

Գ. Պարտե´զ, ճապոնիա´, գաթա´, երեխա´

Դ. Դասագի՜րք, սուսուփո´ւս, նրբերշի՜կ, դասաժա´մ:

2. Հետևյալ բառերին վերջից ավելացրեք նոր մասնիկներ և գրեք, թե բառն ինչ փոփոխության ենթարկվեց:

Ձու, միս, տեր, մութ, սուտ, միրգ, լիքը:

3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը

Գնավոր-գույն-յ-0, հուսահատ-հույս-յ-0, տնակ-տուն-ու-0, գնացուցակ-գնել-ել-0, սիրահարվել-սիրել-ել-0, ձկնորս-ձուկ-ու-0, շրթներկ-շրթունք-ու ք-0, գնդակ-գունդ-ու-0, գրամեքենա-գրել-ել-0, ընկուզենի-ընկույզ-յ-0, լուսամուտ-լույս-յ-0, այգեպան-այգի-ի-0:

Рубрика: Մայրենի

Կոմիտասի մասին

  1. Տեղեկություններ Կոմիտասի կյանքից.  Ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք  նրա մասին: Կոմիտասը էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, ծնվել է Սեպտեմբերի 26 1869թ: Նա շատ հայտնի գրող էր գրում էր երգեր և բանաստեղծություներ:
  2. Ուսումնասիրություններ՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում: պանթեոն, պողոտա, կոնսերվատորիա
Рубрика: Մայրենի, Իմ գրադարանը

Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
  2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:  Ցը-տե-սու-թը-յուն, գր-պա-նեց,  մը-ղում, ջար-դում,թա-տրո-նի. մար-դում. խոր-քում. շը-փեց, շր-ջա-դար-ձում,սո-ված.վն-գս-տում, գր-պա-ննե-րը,բար-ձրա-ցրեց

Վանկատել

Վանկատել

1. Բառերն վանկատեք՝ ուշադրություն դարձնելով գաղտնավանկի ը-ին:

Մըր-գա-տու, նըր-բեր-շիկ, մըշ-տա-ժը-պիտ, ան-սը-նունդ, փընտ-րել, սըր-տա-տրոփ, մըշ-տա-դա-լար:

2. Գաղտնավանկ ունեցող բառերը դուրս գրեք:

Ակնոց, գնդակ, կախիչ, մատիտ, տղա, անգիր, վագր, հալվա, մտրակ, սուլիչ, անգլուխ, մտածել:

Գնդակ, տղա, վագր, մտրակ, անգլուխ, մտածել

3. Վանկատեք բառերը

Օրինակ` հուսախաբ-հու-սա-խաբ

Հու-սա-խաբ, բու-սա-կեր, սըր-բա-տաշ, մը-սա-կեր, լու-սա-վոր, մը-թըն-շաղ, գըր-չա-ման, մեղ-վա-պահ, շը-նա-ձուկ, ծը-խա-խոտ, լեզ-վա-կը-ռիվ, սը-տա-խոս:

Рубрика: Մայրենի

Վանկ

Վանկը  մեկ շնչով արտասանվող հնչյունն է կամ հնչյունների խումբը: Օրինակ՝

Դուռ, տուն, դաս, տաս, մատ…: Կան բառեր, որոնց արտասանության համար մի քնաի շունչ է հարկավոր, հետևաբար՝  դրանք բազմավանկ բառեր են, օրինակ պա-տու-հան, սե-ղան, հե-ռա-խոս….: Ըստ վանկերի քանակի՝ բառերը լինում են միավանկ և բազմավանկ։

Միավանկ են մեկ վանկից կազմված բառերը՝ քիթ, մեծ, կաթ, թաթ…

Բազմավանկ են մեկից ավելի վանկերից կազմված բառերը՝ թա-կարդ, կար-կա-չուն, հա-րա-զատ…

Հայերենում վանկ կազմելու համար անհրաժեշտ է ձայնավոր հնչյուն, որը կոչվում է վանկարար հնչյուն, օրինակ՝ գիրք բառի մեջ վանկարար հնչյուն է Ի-ն, իսկ պա-տու-հան բառում կան 3 վանկարար հնչյուններ՝ առաջին վանկում Ա-ն, երկրորդ վանկում ոՈւ-ն և երրորդում՝ նորից Ա-ն:

Կան վանկեր, որոնց ձայնավոր հնչյունը Ը-ն է, որը լսվում է, բայց չի գրվում, օրինակ՝ մ(ը)կրատ, զ(ը)վարթ, ն(ը)կար։ Լսվող բայց չգրվող ը ձայնավոր ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ։ Գաղտնավանկի ը-ն գրվում է միայն վանկատման և տողադարձի ժամանակ:

Рубрика: Մայրենի

Մայրենի Առաջադրանքներ

Գործնական աշխատանք

1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ երազ-4տառ-5հնչյուն, որդի-4տառ-5հնչյուն, սղոց-4տառ-5հնչյուն, հոգի-4տառ-4հնչյուն, ովքեր-5տառ-5հնչյուն, ես-2տառ-3հնչյուն, ենք-3տառ-3հնչյուն, մորեղբայր-9տառ-10հնչյուն, Երևան-5տառ-7հնչյուն, բարև-4տառ-7հնչյուն, տերև-4տառ-7հնչյուն, գնդակ-5տառ-6հնչյուն, հիշել-5տառ-5հնչյուն:

2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի-4տառ-5հնչյուն, մորաքույր-8տառ-8հնչյուն, ամենաերկար-10տառ-11հնչյուն, հնդկահավ-8տառ-8հնչյուն, երազանք-7տառ-8հնչյուն, որսորդ-6տառ-7հնչյուն, ամենաորակյալ-12տառ-13հնչյուն, եղևնի-5տառ-7հնչյուն, եվրոպական-9տառ-10-հնչյուն, ամերիկական-10տառ-10հնչյուն:

3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը: Ով-2տառ-3հնչյուն Ելակ-4տառ-5հնչյուն, Ոզնի-4տառ-5հնչյուն, Երազ-4տառ-5հնչյուն, Ոսպ-3տառ-4հնչյուն

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն

Աստրիդ Լինդգրեն

Երկարագուլպա Պիպին

Այս գիրքը Պիպի անունով մի աղջկա մասին է:Պիպին շատ ուժեղ աղջիկ էր: Նա որբ էր, նրա մայրիկը մահացել էր աղջկա ծնվելու ժամանակ, իսկ հայրիկը նավաստի էր: Մի անգամ Պիպիի հետ ճամփորդելուց մի ուժեղ փոթորիկ սկսվեց: Պիպիի հայրիկը նավից ընկավ և խեղդվեց: Բայց Պիպին չէր ուզում մտածեր, որ իր ծնողները մահացած են և վստահ էր, որ իր մայրիկը հրեշտակ է ,իսկ հայրիկն էլ ողջ է և լողալով հասել է մի կղզի, որտեղ միայն սևամորթեր են ապրում և նա դարձել է նրանց թագավորը: Եվ մտածում էր, որ հայրիկը մի օր իրեն կգտնի և նա կդառնա սևամորթների արքայադուստրը:

Պիպիի հայրիկը հատուկ իր համար գնել էր տուն Վիլլա Վիլեկուլայում: Պիպին այդտեղ էլ տեղափոխվեց ապրելու: Նա այնտեղ ընկերացավ Թոմի ու Անիկայի հետ, նրանք քույր ու եղբայր էին: Մի օր նրանք հյուր եկան Պիպիի տուն: Պիպին Թոմի ու Անիկայի հետ թխվածք թխեց: Հետո Պիպին ցույց տվեց նրանց իր հարստությունը՝ վզնոցները, թևնոցները, քարերը և այլն: Մի անգամ Պիպին իր ընեկրների՝ Թոմի ու Անիկայի հետ իջնում է բակ և խաղում բանփնտրիչներ: Մի ծառի փչակից Պիպին գտնում է ադամանդե վզնոց, իսկ Թոմին գտնում է ձեռնոցներ: Իրենց խաղի ընթացքում նրանք տեսնում են, թե ինչպես մի խումբ մեծ տղաներ ընկել էին մի տղայի հետևից:Այս տղաները երբ բռնում են փոքրիկ տղային սկսում են ծեծել: Պիպին վազելով գալիս և խփում է տղաներից ամենա մեծին և ուժեղին: Տղաները որպեսզի դաս տան աղջկան սկսում են նրան կարմիր գլխարկ անվանել, բայց Պիպին դրանից չէր նեղվում, և ծիծաղում էր ,տղաները բարկանում են, որ չեն կարողանում աղջկան նեղացնեն և հեռանում են այդտեղից:

Վ.Սարոյան Ծիրանի Ծառը

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

կարդալ ավելին