Рубрика: Մայրենի

Մայրեննի գիրք տետր

Էջ 34

Այլ բառով կամ բառերով փորձի՛ր բացատրել.

Ցրտերն ընկել-մրսել
Ջարդ ու փշուր անել-Ծեծել
Չափից դուրս-ահավոր ձևի
Սիրտը վախ ընկնել-վախենալ
Ճանապարհ ընկնել-գնալ
Վնաս չունի-անվնաս
Ձայն-ծպտուն չհան-կամաց ձայն

Էջ 35

Պատմությունն ընդարձակիր՝
նախադասություններն ընդարձակելով և նոր
նախադասություններ ավելացնելով:

Մի վախկոտ որսորդ արքա առյուծի հետք էր փնտրում դողալով։ Նա փայտահատին քաջ քաջ հարցրեց, թե
չի՞ տեսել արքա առյուծի հետքը կամ որջը։ Փայտահատը պատասխանեց. Ես քեզ հենց իրեն՝ արքա առյուծին ցույց կտամ։
Վախկոտ Որսորդը վախից գունատվեց և ատամները անյնքան բարձր սկսեց չխկչխկացնելով շշնջաց.
-Չէ, ինձ միայն հետքն է պետք, ոչ թե արքա առյուծը։

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կկվի
մասին հետաքրքիր պատմություն կկարդաս:

  1. Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում:
  2. Կկուն բույն չի հյուսում:
  3. Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:
  4. Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես
    սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:
  5. Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր
    ձագուկին:
  6. Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:
  7. Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:

Կկուն բույն չի հյուսում: Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր
ձագուկին: Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում: Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես
սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը: Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում: Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի: Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:

Էջ 36

Բարձրաձայն կարդա՛ և հարցերին
պատասխանի՛ր.

Փոքրիկ, հաչան շունը կծում է:
Ինչպիսի՞ շունն է կծում: Հաչան :


Փոքրիկ, հաչան շունը կծո՞ւմ է:
Ինչպիսի՞ շունն է կծում: Հաչան :

Մեկ բառով գրիր.

Ոչ այնքան հաստ-հաստավուն
Ոչ այնքան դեղին-դեղնավուն
Ոչ այնքան կարմիր -կարմրավուն
Ոչ այնքան կապույտ- կապտավուն
Ոչ այնքան կանաչ-կանաչավուն
Ոչ այնքան սպիտակ-սպիտակավուն
Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրիր՝ ավուն
Մասնիկը ցույց է տալիս Ոչ այնքան լինելը:

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փշատերև ծառի առաջադրանքները

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը: խորհդավոր-մարդկանց խորուրդ բերող մարդ, բացատում-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ ,բուրմունքով-Բույր, հոտ, զգեստները-հագուստ, սոսափում-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ, պարծենում-Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների ևն գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ, դալար-Կանաչով պատված՝ ծածկված, շքեղ-Հարդարանքի՝ կահավորանքի՝ զարդարանքի պերճությամբ կամ նյութերի՝ իրերի ևն թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ: Շքեղ կահավորություն՝ հագուստ, բվին-բուին:
  2. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով: փշատերև-փշոտ, ընկերություն-ընկեր, տերևակալում-տերև, ծաղկաթերթերով-ծաղիկ, մերկացան-մերկացած, սնկեր-սունկ:
  3. Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:
Рубрика: Մայրենի

Է-Ե ուղղագրություն

  1. Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

2․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:

Օ-Ո ուղագրություն և մայրենի առաջադրանքներ

  1. Ովքեր, ով, որակ, որակյալ, ոտքեր, ոտնամատեր,

Ոհմակ, որ, որդ, ոսկե:

Օրինակ, Օր, օդաչու, օրեցօր, օրացույց, օտար, օնլայն, օրորոց, օթյակ, օրենք:

2. Տնօրեն, անօգուտ, անօրինակ, օրեցօր, անօրենք, ոսկեզօծել:

3. Երազանքներով-13հնչյուն-12 տառ,

երկու-5հնչյուն-4տառ,

երբ-4հնչյուն-3տառ,

ես-3հնչյուն-2տառ,

եմ-2հնչյուն-2տառ,

ետևից-7նչյուն-5տառ:

որոնց-6հնչյուն-5տառ,

որսելու-7հնչյուն-6տառ,

որ-3հնչյուն-2տառ,

ով-2հնչյուն-2տառ,

4. Հեքիաթը պատմել է նրա մասին, որ պետք չէ անխելք լինել և ստե

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Եղնիկը

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
__Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
__Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
__Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
__Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
__Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
___Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
__Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
__Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
__Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը:

Մատա-Չափահասության չհասած, պատանեկան, պատանի: Մատաղ սերունդ:

Խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:

Խորունկ-Խոր

ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր:

Երկայն-Երկար

Հանդ-Դաշտ, արտերի ամբողջությունը:

Մակաղ-Ոչխարների կեսօրվա հավաքատեղը՝ հանգստի և կթելու համար, մակաղելու տեղ:

Ո-Օ ուղղագրություն

1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևույթաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

Մայրամուտ

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
    Սարսուռ- դող, երկնչել-վախենալ
    2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
    3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
    Մարախուղ
    4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
    Նա երկնչում է քարից, Առուն բարի է այնպես, Ժայռից մասուր է կաթում,
    5. Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիրայդ նկարը:
Մայրամուտ

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Բառակազմություն

Բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակի՝ պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր:

Այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից , կոչվում են պարզ, օրինակ սեղան, կատու, մարդ, առավոտ…:

Մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցներից կազմված բառերը կոչվում են ածանցավոր, օրինակ մայրություն, անգլուխ, մսեղեն, չտես…

Երկու և ավելի արմատներից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ՝ մարդակեր, հացթուխ, հորեղբայր, լավատես…

Բարդ բառերի կազմի արմատները հաճախ միանում են ա տառով, որը կոչվում է հոդակապ, օրինակ՝ գր+ա+տախտակ, դաս+ա+գիրք…

Բարդ ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և մեկ կամ մի քանի ածանցներից, օրինակ՝ գրապահարան, անմարդաբնակ, լավատեսություն..

Հայերենում ածանցները դրվում են կամ բառի սկզբում կամ բառի վերջում:

Բառի սկզբում դրվող ածանցները կոչվում են նախածանցներ, օրինակ՝ ան, չ, տ, դժ, վեր, արտ, ներ..: Անհամ, չկամ, դժգոհ, վերելակ, արտահանել, ներկրել…

Բառի վերջում դրվող ածանցները կոչվում են վերջածանցներ, օրինակ, ություն, եղեն, ուհի, ստան, արան, իչ…: Լավություն, գրիչ, հացեղեն, Հայաստան, պահարան…

Բառակազմություն17.11.2020թ

Բառակազմություն 17.11.2020թ

  • Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր: Ժամացույց, Մարդասպան, դասացուցակ, Օրագիր, դասագիրք, գրչատուփ, օդաչու, Կոշկակար,սուտասան, հեծանիվ: Մարդ, մայր, հայր, ժամ, երգ, տուն, վարդ, վանկ, Հայ, Ռուս: Բժշկուհի, Նկարչուհի, երգչուհի,վաճարողուհի, երգիչ, նկարիչ, գրիչ, տատիկ, պապիկ, գլխիկ,
  • Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք

Դասարան, մարդկություն, հողամաս, մսամթերք, գլխավոր, ծաղկաման:

  • Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
    Երգչուհի, նկարչուհի, բժշկուհի: Ընկերություն, մարդասպանություն, բարեգործություն: մսեղեն, ջրեղեն: գրիչ, երգիչ: անկարգ, անհասկացուղ, անուղեղ: Դժբախտ, դժգոհ: Ամառային, գարնանային:  
  • Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:

Քաղաքամայր, կռվադաշտ, հացատուն, ժամացույց, գունավոր: