Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Ինչպե՞ս ենք մենք նշում Սուրբ Զատիկը մեր ընտանիքում

Սուրբ Զատիկից առնվազն տաս օր առաջ մենք ցանում ենք ցորեն, որպեսզի խոտ աճի։Շաբաթ օրը մենք ներկում ենք ձվերը տարբեր գույներով, բայց ամենաշատը մենք ներկում ենք կարմիր գույն, քանի որ դա խորհդանշում է Քրիստոսի արյունը,որը նա թափվեց մարդկության մեղքերի համար։Այդ օրը մենք սովորաբար հավաքվում ենք մեր տատիկի տանը։Տատիկը պատրաստում է տարբեր զատկական ուտեստներ, իսկ մայրիկը թխում է զատկական խմորեղեն։Մեծերն անպայման խմում են կարմիր գինի և անպայման ձվակռիվ ենք անում։Իմ կարծիքով Սուրբ Զատիկը ամենակարևոր Քրիստոնեական տոնն է Սուրբ Ծնունդից հետո։

Ղազարոս Աղայան (1840-1911)

Ղազարոս Աղայան  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոսը, ծնվել է ապրիլի 4 (16), 1840թ․։Ծննդավայրը Բոլնիս-Խաչենն էր։(Վրաստանի հանրապետության Քվեմո-Քարթլիի շրջանի Բոլնիսի մունիցիպալիտետի գյուղ՝ 90 տոկոս հայ բնակչությամբ)։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Ղազարոս Աղայանը գրել է մանկավարժական մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 1875-ից մինչև 1916-ը եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։
Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։
Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։
Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Պատմվածք երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցինաշխարհնայս։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 22.03.23

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույս, երթևեկել, ունևոր,
թեթևություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ,եղջյուր,կոտոշ։

Քուն,նինջ,նիրհ։

Մարգարե,նախագուշակ։

Բաղձանք,ցանկություն,իղձ։

Վիհ,կիրջ,կանխասաց։

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․Քամու բերածը, քամին էլ կտանի։

Դ․ Մի անխելք քարը գցեց ծովը, հազար խելացի չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ, այդպես անշարժ կանգնած էին՝ ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները՝ ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՝ թե՛ իշխանի, թե՛ ռամիկի, թե՛ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը՝ մազերը աչքերը։ 

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 21.03.23

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Պայուսակ,մայր,գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Պայուսակի,մոր,գարունի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Պայուսակին,մայրին,գարունին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Պայուսակից,մայրից,գարունից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Պայուսակով,մայրով,գարունով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Պայուսակում, մայրի մեջ, գարնան մեջ։

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ, նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային։Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող։ Ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ Երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է  ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը ։  Հոգնելով տարբեր ուսմունքներից, ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու  և այնտեղ նա հանդիպեց մի ծեր։ Ոչ մի բանով աչքի չընկնող ձկան  նա ասաց ձուկ-պրպտողին հիմարիկ  օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս  չնայած որ չես նկատում դա։ Այն քո մեջ է  քո շուրջ  և դու, նրա սիրելի մասնիկն ես։

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք։

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դարակի վրա մի փոքրիկ հողե սափոր կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ պառկած էր տանջված ծարավից։ «Խմիր, Խմիր…»,- ամեն րոպե հարցնում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղոթքն այնքան ցավալի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Անհավատալի ջանքերով նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը կանգ առնելով նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ընկավ սափորի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով մարդը վերցրեց սափորը և շոգից տաքացած սեղմեց շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։

Հիշեք շնորհակալ լինելու մասին. երբեք մի դարձրեք կավի կտորներ նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերն ապարդյուն են:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 16.03.23

1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Քույր,մարդ,աթոռ։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Աթոռի,քույրի,մարդու

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Աթոռին,քույրին,մարդուն

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Աթոռից,քույրից,մարդուց

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Աթոռով,քույրով,մարդով։

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Աթոռի մեջ,քրոջ մեջ,մարդու մեջ։

2. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ (Իրա.), գնդապետ (անձ.), գնդացիր (անձ.), Եգիպտոս (Իրա.), եգիպտացի (անձ.), եգիպտացորեն (Իրա.), թիզ (իրա.), թզուկ (անձ.), ձիակառք (Իրա.), կառապան (անձ.), վաճառատուն (Իրա.), վաճառական (անձ.), ուղեվարձ (Իրա.), ուղևոր (անձ.), վերելք (Իրա.), վիրաբույժ (անձ.), հնդկացի (անձ.), հնդկացորեն (Իրա.), հայ (անձ.), Հայաստան (Իրա.), դերբայ (Իրա.), դերասան (անձ.), հացաբույս (Իրա.), հացթուխ (անձ.), խոհարար (անձ.), խոհանոց (Իրա.), լրագիր (անձ․), լրտես (անձ.), հետախույզ (անձ.), հետևանք (Իրա.):

3. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ(թանձ․), հույս(վերաց․), կասկած(վերաց․), պատիվ(վերաց․), վերարկու(թանձ․), ճաշակ(վերաց․), ճաշ(թանձ․), կարոտ(վերաց․), ծխախոտ(թանձ․), գութ(վերաց․), նախանձ(վերաց․), երաժիշտ(թանձ․), բնավորություն(վերաց․), քար(թանձ․), արձագանք(վերաց․), ծառ(թանձ․), հուշ(վերաց․), հուշարձան(թանձ․), վախ(վերաց․), նկար(թանձ․), բողոք(վերաց․), դասագիրք(թանձ․):

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 14.03.23

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)

Ամպ,սեղան,գիրք։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)

Սեղանի,գրքի,ամպի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Սեղանին , գրքին, ամպին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գրքից,ամպից,սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Սեղանով,գրքով,ամպով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Սեղանի մեջ,ամպի մեջ,գրքի մեջ

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժեր, տարրեր,ծովեր,կույտեր,բերդեր,շենքեր։

Բոլոր բառերը վերջանում են <<Եր>>-ով։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհներ,գաղտնիքներ,հրաշքներ,մեքենաներ,շրջաններ,շինություններ, նավահանգիստներ,

Բոլոր բառերը վերջանում են <<Ներ>>-ով։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառներ,դռներ,մատեր,մկներ,թոռներ,ձկներ,լեռներ,բեռներ։

Բոլոր բառերը բացի <<մատեր>>-ից վերջանում են <<ներ>>-ով։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր,արկղներ,վագրներ,անգղներ,սանրներ։

Բոլոր բառերը վերջանում են <<Ներ>>-ով։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոցներ,սուզանավներ,դաշտավայրեր,շնագայլեր,հեռագիրներ,լրագնիրներ։

Բոլոռ բառերը բացի <<դաշտավայր>> և <<շնագայլ>> վերջանում են <<ներ>>-ով։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշներ,գրագիրներ,լեռնագործներ,բեռնակիրներ։

Բոլոր բառերը վերջանում են <<Ներ>>-ով։

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավները (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրներում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտները (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից(ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-աչքահաջող:

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 09.03.23

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձր․ կլիմատի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիություն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոնա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

Ես և մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով-տխուր

փայտից պատրաստված-փայտե

մեգով պատված-մեգապատ

միրգ տվող-մրգատու

շահույթ բերող-շահաբեր

շնորհներ ունեցող-շնորհալի

ոսկուց ձուլված-ոսկեձույլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա

Գոհար,Մասիս,Շիրակ,Գոռ,Հասմիկ։

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Եղիշե Չարենց

« Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։