Рубрика: Մայրենի

Ածական առաջադրանքներ

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին, աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ  դաշտավայր:
Անսպառ  երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Ատվերախիտ  ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի Վաղեմի  անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Գազազած ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Կապտավուն, պայծառ, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, հիասքանչ, թարմեցնող, խենթացած, կիսաբաց ։

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հին-Հնություն, մեծ-մեծություն, լավ-լավություն, երջանիկ-երջանկություն, հնչյուն-հնչեղություն, ագահ-ագահություն, ստորագիր-ստորություն, հաջող-հաջողություն, լայն-լայնություն, երկար-երկարաություն:

Рубрика: Մայրենի

Քանության Նախապատրաստում

Երկկենցաղ գորտը

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։

Սրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։

Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Որովհետև գորտի շերեփուկներն ապրում են ջրում

  1. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ ես տեսա գորտ։ Ինձ հետաքրքրեց ինչպիսի տեսակի է այս գորտը։ Ես նրան հետևցի և զարմացա, երբ որ իմացա, որ նա երկկենցաղ գորտ է։

  • Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:

 1․ Գորտերը կան ամեն ուր, բայց նրանք չկան Կանադայում և Ավստրալիայում։

2․ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։

3․ Սիրտը կազմված է երեք խորշերից՝ երկու նախասրտերից և մեկ փորոքից։

4․ Կան նաև թափանցիկ գորտերը ահա նրանց նկարը

Рубрика: Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

կարդալ ավելին
Рубрика: Մայրենի

Տերևի ծնունդը

Տերևի ծնունդը առաջադրանքներ

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց, ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևե փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր Անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած ՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքը ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապիկ անմիջապես արձագանքեց մայր  ընկուզենին և ասաց․

Մի հուսահատվիր, որդի՜ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նադասությունը և համառոտագրեք: Փչում էր սառնաշունչ քամի։ Փչում էր քամի
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ:

սրտաձև, Նորածին, ամպամած, սառնաշունչ։ Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները: քամի-փոթորիկ, շող-շողք, ցանկանալ-ուզենալ, դյութիչ-գեղեցիկ

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն

Երեք Հաստլիկները

Ես կարդում եմ Յուրի Օլեշայի <Երեք Հաստլիկները> հեքիաթ-վիպակը։

Հեքիաթը մի դոկտորի մասին է։ Նրա անունը է Գասպար Արների էր։ Նրա նման իմաստուն ու խելացի այս երկրում չկար, նա ուսումնասիրել էր մոտ հարյուր գիտություն։

Կարդալ ավելին

Մայրենի Վիկտորինա

Առաջին փուլ 

Գրել տասական բառ. 

  1. որոնց հնչյունները ու տառերը հավասար են: համակարգիչ,այստեղ, այսօր անճար, անխելք, մարդ, տղա, աղջիկ,  
  2. որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։  երբեք,երբ, ևս, երրորդ, երկրորդ, տասներկու, տասներեք, երեսուն, երեսուներկու

Երկրորդ փուլ 

Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր: 

Գրականություն- նյութ, թույն, կաթ, թան, կարագ, գույն, նա։

Երրորդ փուլ 

  1. Հետևյալ  բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:

Մաշկ, վիճակ, ագռավ, կտավ, մկրատ,  ափսե, պարկ, կավ,  

  1. Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

Հավը ածեց սև ու սպիտակ ձու

  1. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի: Աչք, արև, անտառ, արեգակ։

Չորրորդ փուլ 

  1. Ով է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը: Եղիշե Չարենցը
  2. Ո՞վ է համարվում Մեսրոպ Մաշտոցը: Մեսրոպ Մաշտոցը  հայոց գրերի ստեղծողն է։ Եվ նա Հայերենի առաջին ուսուցիչն էր։

Հինգերորդ փուլ 

3 տողով շարունակեք հատվածը 

Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև… 

Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի․․․
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

Рубрика: Մայրենի

Բառերի Հոլովում

քար, մարդ, աչք, պատուհան, ժամ, կոշիկ, ձեռնոց,

Ուղական—քար, մարդ, աչք, պատուհան, Ժամ, Կոշիկ, ձեռնոց,

Սեռական—քարի, մարդու, աչքի, պատուհանի, Ժամի, Կոշիկի, ձեռնոցի,

Տրկական—քարին, մարդուն, աչքին, պատուհանին, Ժամին, Կոշիկին, ձեռնոցին,

Հայցական—քարը, մարդը, աչքը, պատուհանը, Ժամը, Կոշիկը, ձեռնոցը,

Բացառական—քարից, մարդուց, աչքից, պատուհանից, Ժամից, Կոշիկից, ձեռնոցից,

Գոռծիական —քարով, մարդով, աչքով, պատուհանով, Ժամով, Կոշիկով, ձեռնոցով,

Ներգոյոական—քարում, մարդում, աչքում, պատուհանում, Ժամում, Կոշիկում, ձեռնոցում,

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց

Ինչքան որ հուր կա

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Առաջադրանք

1․Պատմիր ինչ մասին է բանաստեղծությունը։

Այս բանաստեղծությունը սիրո մասին է։ Օրինակ՝ մայրիկները անյնքան են սիրում իրենց երեխաների, որ ուզում են ամենա լավը տան իրենց, իրեենք պաատրաստ են նեղություն կրել մենակ թե իրենց երեխայի համար լավ լինի

Рубрика: Հորինուկ, Մայրենի

<Անխելք մարդը> ըստ իմ հորինած վերջաբանի

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

—Աստված ասաց՝ մի անխելք մարդու ես հանդիպելու, որն այնքան անխելք է, եթե դու իրեն չօգնես գնալու է կործանվի։ Պիտի տանես մի աղջկա մոտ, որը ամուսնանալ է ուզում և նրանց հետ միասին չոր ծառի տակից ոսկի հանեք, համ ծառը կծաղկի, համ էլ կհարստանաք, քո համար գառներ կգնեք մի լավ կուտես կկշտանաս, ու բոլորդ կապրեք ուրախ ու երջանիկ։

-Դե որ այդպես է հետևիցս արի, ա՛յ անխելք, թե չէ կուտեմ քեզ հիմա։

Անխելք մարդը վախեցած գնում է գայլի հետևից։ Գայլը տանում է և աստծու ասածները հերթով անում է։ Եվ ոչ մեկ այլևս դժբախտ չէր։