Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մայրենի 25.11.2021

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

            Իշխել-իշխանություն, բժշկել-բժիշկություն, բացել-բացիչ, ուսուցանել-ուսուցիչ, ճեղքել-ճեղք, պահել-պահոց, հյուսել-հյուս, բանել-բանվոր, գրել-գրիչ, գործել-գործ, զգալ-զգացմունք, հարցնել-հարց :   

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

            Քաջ-քաջություն, մեծ-մեծություն, գեղեցիկ-գեղեցկություն, հատուկ-հատկություն, հասարակ-հասարակություն, հարմար-հարմարություն, դեղին-դեղնություն, գունատ-գունատություն, հնչեղ-հնչեղություն,շքեղ-շքեղություն, պերճ-պերճություն, խեղճ-խեղճություն, տկար-տկարություն:

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբում բառերը սովորկան գոյական են, իսկ Բ խմբում հատուկ էին:

Բ խմբում բոլոր բառերը գրվում են մեծատառ, իսկ Ա խմբում գրվում  են փոքրատառ:

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր
Ա խմբի բոլոր բառերը սովորական գոյական են:
Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Իսկ Բ խմբում հատուկ են և գրվում են մեծատառ: Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն Առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Uncategorized

Սասունիցի Դավիթ 9-12

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    Շարական-(կրոնական) Եկեղեցում երգվող հոգևոր երգ:
    մշակ-Հողի աշխատավոր, երկրագործ:
    քուլա-փաթիլ
    ապավեն-հովանավոր
    կապարջ-
    բանեն-ինչ որ մի բանից
    կխտար-եղնիկ
    շեմքում-դռան դիմաց
    այծյամ-Վայրի այծ
    պախրա-եղջերու
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
    Անորդի, որսասար, լուսեղեն,զորմաոր, տիրամոր,չարխափան,մշտական,հերություն:

    Մշտական-մշտ+ական-ածանցավոր,հերություն-հեր+ություն-ածանցավոր,լուսեղեն+լուս+եղեն-ածանցավոր:

    Անորդի-ան+որդի բարդ,որսասար-որս+ա+սար-բարդ,զորմաոր-զոր+մաոր-բարդ,տիրամոր-տիր+ա+մոր,չարխափան+չար-խափան:

  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    Ճարը կըտըրված-Անհույս
    Ձեռից ու ոտից ընկած-Անօգնական,ուժից ընկած:
    Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ-Մեծ ազդեցություն ուներ:
    Գնաց մեր ձեռից-կորցնել
    Քու բանին գընա-գնա քո գործերով:
    Բուրգերը արած գետնին հավասար-ավերած
    Դավիթը մնաց մտքի ծովն ընկած-մտածմունքների մեջ
Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մայրենի 22.11.2021

         Բ. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • զթագաւոր — ըզթագավոր
  • (Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
  • Բառարան
  • Քան զթագաւոր — քան թագավորը

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
    Պետք է գրել բայց (եւ), քանի որ իմ կարծիքով բայց բառը ավելի շատ է համապատասխանում է նախադասությանը
  2. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
    Մանուկ-Ծեր, ախքատ-թագավոր, իմաստուն-անմիտ
  3. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Լավ է մանուկ, ախքատ և իմաստուն,քան թագավոր ծեր և անմիտ:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Հարցազրույցի հարցեր. Ես սեբաստացի եմ:

Հարց 1: Ինչ՞ն է ամենակարևորը մխիթար սեբասացիում:Իսկ ինչու՞:

Հարց 2: Ինչ՞ը կուզենաիր փոխվեր մխիթար սեբաստացիում:Իսկ ինչու՞:

Հարց 3:Կուզնաի՞ր, որ մենք ավելի շատ աշխատեինք տետրերով քան համակարգիչներով:Իսկ ինչու՞:

Հարց 4: Ինչո՞վ է ավելի հարմար աշխատել տետրով թե համակարգիչով:Իսկ ինչու՞:

Հարց 5: Կուզենաի՞ր դպրոցտ փոխել:Իսկ ինչու՞:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մայրենի 19.10.2021

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: դեղինով ընդգծիր գործածված մասնիկները (ածանցները): Գրիր, թե ինչու ես որոշ բառեր մեծատառով գրել։

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ-անոց, ծաղիկ-անոց, մուկ-աստան, հայ-Հայաստան, նիստ-նստարան, այբուբեն-այբբենարան, դաս-արան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուր-անոց, զոր(ք)-անոց, ռուս-Ռուսաստան, գործ-արան, բրուտ-անոց, կույս-անոց, ուզբեկ-Ուզբեկիստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփանոց, ծիրանի-անոց:

Ես մեծատառով եմ գրել դեղինով նշված բառերը, քանի որ դա երկիր է:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստան  մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու տուն մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար տուն կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոց  կհանդիպենք:
Գետի ափին մի տնակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակ փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-ցի, քաղաք-ացի, Վան-եցի, Մուշ-եցի, Աշտարակ-ցի, Արտաշատ-ցի,Դվին-ցի, Կարս-ացի, Գյումրի-ցի, Լոռի-ցի, Ամերիկա-ցի, Նյու-Յորք-ցի, Լոնդոն-ցի, սար-ցի, գյուղ-ացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար,ծովահարս: Բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն,արծաթապատ:
Գ) հողմածին, ջրաղաց- Դ) զորագունդ, երկրամաս-զորամաս,երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր-Զեռ(ք)+ա+գիր, գեղանկար-գեղ(գեղեցիկ)+ա+նկար, շրջազգեստ-շրջ+ա+զգեստ, սիրահոժար-սիր+ա+հոժար, դեղնակտուց-դեղնա+կտուց, հոդակապ-հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չևնթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:

Ա կետում բոլոր բառերը ունեն ա հոդակապ բացի առևտուր բառից:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Բ կետում միայն դասաժամ բառն է, որ ունի ա հոդակապ

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մ. Գալոշյան. Ծիրանի ծառ (հատված)

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
    Սահատիկ-Քարեհատակ
    Գավիթ-Ցանկապատած կամ պարսպապատած տեղ
    Կոպ-Ակնախնձորի շարժական մաշկի ծածկույթ, աչքի մաշկային կափարիչ:
    Կաշկանդվել-ամաչել
    Ամենաձայնեղին-ամենաբարձր ձայն ունեցող
    Մանչի-Մանուկ կամ Երեխա
    Արտակարգ-Բացառիկ
    Մաղապարտ-մեղավոր
  2. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:
    Անլաց տխրություն էր-Տախիծ է:
    Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-Նրա աչքերի մեջ երեվում է հաճելի և տխուր հիշողություներ:
    Այրեցին ականջները-Ականջները ցավացին
    Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-Լսում և վայելում էր զանգակների ձայները
    Տղաների արանքում տխրել էր լռությունը-Անգամ լռությունը տխուր էր, որովհետև բոլորի հոգիները շատ տխուր էին