Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Ոսկու կարասը

Առաջադրանքներ

  • Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
    Պարգև- Որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների ևն համար:
    հափշտակես-կորզել, շորթել:
    ռանչպարներին-հողագործ
  • Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
    մարդիկ,թագավորը,դարձյալ,բախտը,արդար
  • Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
    պապերից-գոյական
    աղքատ-ածական
    վուցտախի-ածական
    անգետ-ածական
    թագավորի-գոյական
    վարձը-գոյական
    ոսկի-գոյական
    եզները-գոյական
  • Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
    Թագավոր-ագահ,անարդար:Գյուղացիներ-բարի,արդար,ճշտախոս,աշախտասեր:
  • Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
    Եթե ես լինեի հողագորիծի տեղը կվերցնեի ինձ այդ ոսկու կարասը, քանի որ ինչպես, որ ասում են «Что упало, то пропало»:
  • Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:
    Ես այս հեքիաթից սովորել եմ, որ պետք է արդար լինել:
Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Հ.Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
    Սլսլան-Ծաղիկները բուրմունք սլսլում է ամբողջ դաշտով:Շորորալ-Ես շորորալով գալիս եմ:Կռկռալ-Ագռավները կռկռում են:Կարդալ-Ես գիրք եմ կարդում:Շնկշնկալ-Քամին շնկշնկում է:Զնգզնգալ-Զանգակները զնգում են:Խոխոջել-Ջրվեժը խոխոջում է:
  2. Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։
    Հարսն ու աղջիկը-Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Կռունկ-Կռունկն եկավ երամ կապած
    Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Կաքավ-Կաքավ քարին տաղ է կարդում,
    Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
    Առուն-Հովտում առուն խոխոջում է
    Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Քամին-Քամին բարակ շընկշընկում է
    Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
    Լուսի-Բարի լուսի զանգեր զարկին
    Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ
    Լուսը-Լուսը բացվեց մեր աշխարհքին
    Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
  3. Կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։

    Բանաստեղծությունը կարդալիս ես լսում եմ թռչունների ծլվլոց, առվի խոխոջը,քամու շնկշնկոցը, զանգակների զնգոցն եմ լսում :Ես բանաստեղծության մեջ տեսնում եմ կապույտ,դեղին,կանաչ,սպիտակ,կարմիր :Բանաստեղծությունը կարդալիս բնությունն եմ տեսնում:

Արևմտահայերեն-Արևելահայերեն թարգմանություն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից-Փոքրիկ տղան մը դուրս ելավ դպրոցէն: 

Ես աշխատում եմ գործարանում-Ես կաշխատէմ գործարանի մեջ:

Մի թռչուն թռավ արտից-Թռչյուն մը թռավ արտէն:

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց-Մարդ մը քարէն մեծ գեղեցիկ տուն շինեց:

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից-Մեծ արջ մը կուտէր անտառի հատապտուղներէն:

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը-Հացէն կտոր մը պոկեց եւ տվեց շանը: 

Սովից քունը չէր տանում-Սովէն քունը չէր տանի:

Մի օր երեխաները դպրոց էին գնում-Օր մը երեխաները դպրոց կերթայն:

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար-Երբ տղաքի մայրը խանութի մեջ էր, կտեսնէ անկրկնելի գունագեղ նկար:

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն-Օր մը նկարիչը աքաղաղ կնկարէ, բայց կմորռնա գունավորել զայն:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել-Վարդագույն քաղաքի մեջ ահ ու սարսափ էր տարածվել:

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում-Ժամանակով մարդ մը ու կնիկ մը կլինէն:

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում-Անտառի ծառերէն ոչ մեկը անօր հետ ընկերություն չէր ըներ:

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր-Նա իր ոտքի տակ սեղմել էր դեղնափայլ մետաղ մը ու կկանաչէր:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
    Իմ կարծիքով նաև իր կերած բաներն էլ էին երևում:
  2. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:
    Ոչ, իմ շրջապատում չկա թափանցիկ մարդ:
  3. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:
    Ես կարծում եմ, որ այդպես լավ չէր լինի, քանի որ բոլոր մադրիկ այնպիսի գաղտնիք ունեն, որ չեն ուզում, որ ուրիշները իմանան:
  4. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:
    Ջակոմոն թափանցիկ էր փոխաբար իմաստով, այսինքն նա չէր կարողանում իր մեջ ոչմի բան պահել:
  5. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
    Իմ կարծիքով փատմվածքը լավ բանի մասին է, քանի որ այս պատմվածքը սովորեցնում է, որ ճշմարտությունից ավելի լավ բան այս աշխարհում չկա:
  6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:
    Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ ճշմարտությունից ոչմի ուրիշ ուժեղ և լավ բան չկա:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
    շատ, շուտ,մոտ,չտեսնված,թափանցիկ,դաժան,չար,ճշմարիտ, ուժեղ և պայծառ:
  2. Կանաչով նշված բառերի համար գրես իմաստով հակառակ բառեր:
    թափանցիկ-անթափաց,սխալը-ճիշտ,սուտ-ճիշտ,սև-սպիտակ,տղամարդ-կին,հեշտ-դժվար,բարձրաձայն-ցածրաձայն,հեշտ-դժվար,դաժան-բարի,լուռ-բարձր, ատում-սեր:
  3. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:
    մայրաքաղաքում-մայր քաղաքում,  ամենաշատը-ամենից շատ, ջրավազանում-ջրի ավազան, միանգամից-մեկ անգամից, մահապատժի-մահացու պատիժ, անարդարությունից-առանձ արդադարություն ,միջանցքի-մեջտեղով անցում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Արևմտահայերեն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Իմ մօր ամենսիրելի երկու բաները


Իմ մօր համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքեն , սիրամարգերն են-Իմ մայրիկի համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքից դա սիրամարգերնն են:
Իմ մօր համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքեն, իմ դասերն են:-Իմ մայրիկի համար ամենասիրելի բանը, բացի մեր ընտանիքից դա իմ դասերն են: