Գոյություն ունեն 10 թվանշաններ՝ 0;1;2;3;4;5;6;7;8;9։
Այս թվանշանները մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով այժմ դրանք կոչվում են արաբական։
Մեկ թվանշանով գրի առնվող թվերը անվանում են միանիշ։
Օրինակ՝ 5; 8; 9 թվերը միանիշ թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է առնվում մեկ թվանշանի միջոցով։
Երկու թվանշանով գրի առնվող թվերը անվանում են երկնիշ։
Օրինակ՝ 15; 28; 39 թվերը երկնիշ թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է առնվում երկու թվանշանի միջոցով։
Երեք թվանշանով գրի առնվող թվերը անվանում են եռանիշ։
Օրինակ՝ 315; 428; 369 թվերը եռանիշ թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է առնվում երեք թվանշանի միջոցով։
Այսպիսով՝ բազմանիշ թվի անվանումը կախված նրանից, թե թիվը գրի առնելիս
քանի թվանշան է գործածվել։
Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։
Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը
հաշվելու կամ համարակալելու համար։
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ





