Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արատես

Օր 1-ին

Ամսի 13 ուրբաթ օրը, մենք իրականացրեցինք ճամփորդություն դեպի Արատես:Ճանապարհի ընթացքում մենք կանգառներ ենք ունեցել տվյալ տեղերում ՝ Հայրավանք,Նորատուսի խաչքարեր,Սելիմի քարվանատուն,Եղեգիս գյուղ:Շատ հետաքրքիր կանգառներ էին, մանավանթ «Նորատուսի խաչքարերը»-ը: Ժամը 16:30 մենք հասանք Արատես:Տեղավորվեցինք մեր սենյակներով:17:00-19:00 հանգիստ էր:Հանգիստի ժամանակ մենք խաղացինք տարբեր խաղեր:19:00 սկսեց ընթրիքը:Ընթրիքից հետո մենք փայտ հավաքեցինք վաղվա խարույկի համար: 23:00 մեր մոտ քուն էր:Առաջին գիշերը ես չկարողացա քնել, չգիտեմ ինչու  ¯\_(ツ)_/¯:

Oր 2-րդ

Ժամը 8:30 մենք արթնացանք:Նախավարժանք արեցինք և 10:00 գնացինք նախաճաշելու:

11:00 մենք հավաքեցինք մեր սենյակները և դրանից հետո հանգիստ ունեցանք: 14:00 մենք ունեցաք ճաշ որից հետո Արատեսով ման եկանք՝Արատեսի վանք, աղբյուրների քարանձավով:Աղբյուրների մոտ մենք նաև ջուր խմեցինք,շատ համեղ ջուր էր:
16:00-17:30 ունեցել էինք հանգիստ:Հանգիստի ժամանակ խաղացինք տարբեր խաղեր:
18:00 մենք արեցինք սենյակների չափումներ: 19:00 ընթրիք ունեցանք: 20:00 խարույկի մոտ հավաքվեցինք և դրանից հետո գնացինք քնելու:

Օր 3-րդ

Ժամը 8:00 մենք արթնացանք միքիչ խաղացինք և հավաքվեցինք, քանի որ 11:00 մենք մեկնելու էինք: 9:30 մենք նախաճաշեցինք:Նախաճաշելուց հետո մենք ունեցանք 30 րոպե հանգիստ:Հանգիստի ժամանակ մենք հավաքում էինք մեր քնապարկները, քանի որ մինչև այդ չէինք հասցրել:10:00 մենք մաքրեցինք մեր սենյակները:11:00 մենք բերեցինք մեր բոլոր իրերը պանդոկի մոտ:Այդտեղից մեր իրերը տեղավորեցինք տրանսպորտի մեջ:Ճանապարհի ընթացքում մենք նաև բարձրացել ենք Սմբատաբերդ մոտ 3 կմ:Բարձրանալը և իջնելը թեվեց 1 ժամ 20 րոպե:Ճիշտն ասած դժվար էր, բայց հավես էր:Բարձրանալուց մենք տեսանք 17 արտասահմանցի (⚆_⚆):Ճանապարհին ես հաշվում էի, քանի արտասահմանցի կտեսնեմ:Բարձրանալը դժվար էր, բայց իջնելը շատ ավելի հեշտ էր:

Վերջապես 18:00 մենք հասաք Երևան:

Ճիշտն ասած, այս 3 օրյա ճամփորդությունը իմ ամենասիրածն էր:Շատ շնորհակալություն Ընկեր Արմինեյին այս ճամփորդությունը կազմակերպելու համար:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Իմ գրադարանը

Հանդիպում մուշուրբա վարպետի հետ

Ապրիլի 9-ին մենք գնացել ենք մուշուրբայագործի մոտ (Էդիկ Ժամկոչյանը), որը միակ վարպետն է, որը կարողանում է պատրաստել կլկլան բաժակ (Գյումրի երկրորդ խորհրդանիշն է):

Այդ բաժակը տարբերվում է ուրիշ բաժակներից իր յուրահատուկ ձայնով:Երբ, որ դրանով խմում ես, դրանից գալիս է ծիծաղելի կլկլոց:Ես բախտ ունեցա և խմեցի այդ բաժակից, այդ կլկլոցը շատ ծիծաղելի է:Շատ զվարճալի էր:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ճամփորդություններ

Ճանբարային օրագիր

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ես շատ եմ սիրում ճանբարները և շատ լավ եմ վերաբերվում ճանբարներին:

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Ճամբարը տարբերվում է դպրոցից նրանով, որ ՝դաս քիչ ենք անում,խաղերը ավելի շատ ենք խաղում, ավելի հավես է և մեր դասարաներով չենք:

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Ճիշտն ասած չգիտեմ ինչ նշեմ:

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ինձ ճամբարում ամենից շատ գրավում են այն, որ խաղեր ենք ավելի շատ խաղում:

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Ես մտածում եմ, որ ջոկատներով ավելի լավ է աշխատել, քանի որ՝նոր ընկերներ կունենանք,Դասերից կհանգտանանք և ավելի շատ ճամպորդություների կգնանք:

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Ես կհանեի մայրենի դասը օրակարգից:

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ես խորհուրդ կտաի, որ ճամբարը ավելի երկար սարքեն:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Ես կառաջարկեի իմ ճամբարական ընկեներին ավելի հանգիստ և նոռմալ պահեն իրանց:

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Չորեքշաբթի՝ հունվարի քսանյոթին, մենք գնացինք ճամփորդության դեպի Սևաբերդ գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքից 14,6 կմ դեպի արևելք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Երբ որ կանգնեցինք ու շարնակեցինք ճանապերը ոտքով։ Մենք բարձրացանք սար բոլորս հոգնել էինք։ Մենք բարձրացանք ու սկսեցինք սահել։ Բոլորս մի լավ սղացինք, բայց բոլորս ոտից գլուխ ջուր էինք։ Մենք իչանք սարից բոլորս այնպես էինք հոգնել։ Մենք փոխվեցինք ու գնացինք տուն։

Рубрика: Ճամփորդություններ

Դեպի Զառ գյուղ

Հունվարի 16-ին մեր դասարանը ուղևորվեց Կոտայքի մարզի Զառ գյուղ։ Մեզ ուղեկցում էին ՝ մեր երկարօրյայի ուսուսչուհին ընկեր Աստղիկը, ընկեր Միքայելը։ Առաջինը այցելեցինք «Ժորա Սարգսյանի » անվան միջնակարգ դպրոց։ Հանդիպեցինք գյուղի 3-րդ դասարանցիներին։ Մի փոքր երգեցինք, դուրս եկանք ձնագնդիկ խաղացինք և շարժվեցինք դեպի Սևաբերդ։

Սևաբերդը շատ ձյունոտ էր ու ցուրտ։ Իսկական դահուկ քշելու վայր էր։ Բարձրացանք սար և սահնակով սկսեցինք սահել։Շատ ուրախ օր ունեցանք չնայած որ ոտքից գլուխ ջուր էինք եղել։

Ճամբորդություն Կոտայքի Մարզ Զառ Գյուղը

Հունվարի 16-ին ճամփորդելու ենք Զառ գյուղ։ Այնտեղի դպրոցում կանգ ենք առնելու, այնտեղի երեխաների հետ երգելու ենք ու պարենք մեր պարերը։

Զառ գյուղ

Դպրոցում գործունեություն անելուց հետո քայլարշավով բարձրանալու ենք Կլիլոպյան ամրոց։ Ամրոցի հետ կծանոթանանք և հարակից տարածքում ձմեռային խաղեր կխաղանք։

Рубрика: Ճամփորդություններ

Իմ ճամփորդությունը Ջրվեժի արգելոց

Մեր ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։ Մենք տեսանք շատ մեծ ու գեղեցիկ լիճ, որտեղ չի կարելի լողալ, քանի որ կառաջանան ինֆեկցիաներ։ Այնտեղ կային շատ շների տեսակներ, մենք նրանց կերակրեցինք։ Նրանք մեզ պաշտպանում էին և ուղեկցում։ Մենք շատ տերևներ էինք հավաքել իրար վրա, դարձրել էնք տերևների կույտ:  Սկսեցինք լողալ այդ տերևների մեջ։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր և գունավոր, իսկական աշուն էր։