Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել: Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը: Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ: Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:
Рубрика: Հայրենագիտություն
Աստվածային ոսկե մուրճը
Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու:Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:
Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:
Գրիգոր Ա Լուսավորիչ
Գրիգոր Ա Լուսավորիչը այն մարդն է, ով բերել է Հայաստան քրիստոնեությունը։ Թե ոնց է Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը բերել Հայաստան կպատմեմ հիմա։ Գրիգոր Լուս ավորիչը սկսել է մարդկանց հավատացնել, որ կա Աստծո որդի, որի անունն է Քրիստոս և բոլորին քրիստոնեություն էր քարոզում ։Այդ ժամանակ Տրդատ Գ Մեծը, որպես պատիժ Գրիգոր Լուսավորիչին գցեց Արտաշատի բանտ, խորը փոսի մեջ։ Եվ նրան ո՛չ հաց էին տալիս, ո՛չ էլ ջուր։ Մի կին կար, որը գաղտնի հաց էր գցում այդ փոսի մեջ, որովհետև երազում տեսել էր, Աստծուն և նա ասել էր, որ պետք է կերակրի Գրիգորին։
Իսկ Տրդատին այդ ժամանակ Աստված պատժում էր։ Նրա դեմքը դարձել էր խոզի մռութ։ Մի օր Գրիգորի քույրը գալիս է Տրդատի մոտ և ասում, որ նրան կբուժի միայն Գրիգորը։ Տրդատն ասում է, որ Գրիգորը վաղուց մահացել է, քանի որ 14 տարի չէր կարող առանց հաց և ջուր ապրել։ Սակայն քույրը հավատացնում է, որ Գրիգորը ողջ է։ Տրդատը մարդկանց ուղարկում է նրա հետևից և պարզվեց, որ ողջ է ։ Գրիգորը բուժեց Տրդատին և Տրդատը հավատաց Աստծու գոյությանը։ Այս դեպքից հետո Տրդատը մկրտվում է և դառնում քրիստոնյա։ 301 թվականին Քրիստոնեությունը հրջակում պետական կրոն։
Տրդատ Գ Մեծ (287-330)

Տրդատ Գ Մեծը Հայոց թագավորն է եղել և թագավորել է 287-330 թթ-ին։
Տրդատ Գ Մեծը Հայաստանից դուրս է մղել պարսիկներին և դարձել թագավոր։ Ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ։ Տրդատ Գ վերականգնել է Հայաստանի <<Արտաշեսակա սահմաները>> որոնք գրավվել էին պարսիկների կողմից։ Սկզբից նա հալածում էր քրիստոնյաներին, հետո հասկացավ, որ քրիստոնեությունն ընդունելով միայն կարող է փրկել հայ ժողովրդին պարսիկների անդադար հալածանքներից։ 301 թ-ին քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն, իսկ Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) նշանակել հայոց եպիսկոպոսապետ ։
Պարսից Շապուհ II արքան,որը հեթանոս էր, հայ հեթանոս նախարարներին այնպես էր արել, որ միացել էին պարսկական ուժերին և Հյուսիսային Կովկասի ցեղերին միացրել էր իրար, որպեսզի պատերազմեին Տրդատ Գ Մեծի հետ։
Տրդատ Գ Մեծը նախ հաշվեհարդար է լինում հայ նախարարների հետ, ապա Հռոմեական կայսրությունից օգնական ուժեր ստանալով հաղթում է պարսիկներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Նրան հաջողվում է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմաները՝ ստեղծելով ուժեղ պետություն։ Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին նշել է որպես Հայոց վերջին հզոր արքա։
Տիգրան Մեծ
Մ.թ.ա. 95-55թթ
Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում են հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։
Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։
Փայտարվեստի Թանգարան
Փետրվարի տասին չորեքշաբթի օրը մենք գնացինք Փայտարվեստի թանգարան։ Մենք երկար ճանապարհ անցանք, բայց ճանապարհ շատ ծիծաղալու ու հետաքրքիր անցավ։ Երբ որ մենք հասանք մեր դուրը շատ եկավ թանգարանը։ Մենք ամենա վերջում մրցույթ արեցինք պետք էր 15 ծառատեսակ ասել։ Հաղթեց իմ ընկեր Լևոնը։ Եվ նա ստացավ պոպոկ թելի վրա։
Վանի թագավորություն
Վանի թագավորությունը (Ուրարտու)
Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:
Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:
Հայրենագիտության Հաշվետվություն
Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան


Դեկտեմբերիմ 11-ին մենք ուղևորվեցինք դեպի Էրեբունի թանգարան: Երբ հասանք թանգարան մենք տեսանք շատ հետաքրքիր նկարներ, կուժեր և Էրեբունի ամրոցի փոքր տեսակը(մակետը), ահա վերևի նկարում երևում է այն: Թանգարանում ես շատ նոր բան իմացա Հայաստանի մասին:Թանգարանում շատ հետաքրքիր էր:

Թանգարանի կողքը կար առանձին տեղ, որտեղ կարելի է պեղումներ կատարել և հին կուժեր, կավից սարքած մարդ և կավի վրա գրված արձանագրություններ գտնել: Մարկը և Անրին գտան մեծ կուժ: Հնարավոր է, որ այդ կուժը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ:

Թանգարանում կային Վահաններ և աղեղներ: Կային շատ ռազմական իրեր:


Մենք բարձրացանք թագավոր Արգիշտի ամրոցը:Մենք բարձրացանք մոտ 220 աստիճան: Բարձրանալուց հետո մենք տասը րոպե ընդմիջում արեցինք: Ընդմիջումից հետո մենք իջանք ամրոցից և ուղևորվեցինք դեպի տուն:
Երևանի ամենահին լիճը՝ Վարդավառի լիճը
Շատերը չգիտեն Երևանում գտնվող հնագույն Վարդավառի լճի մասին: Մինչդեռ լիճը մեր մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից մեկն է, ունի հնագույն պատմություն, որ առնչվում է արքաներին: Վարդավառի լիճը նախկինում ունեցել է Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ անվանումը: Այն արհեստական լճակ է, որ գոյություն ունի Արգիշտի Ա-ի ժամանակներից:
Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։
Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքը, որը անվանափոխվել է Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)։
2011 թ. հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում:
Լճում հողմասահքի սիրահարները զբաղվում են այդ մարզաձևով: