Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:
Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:Քարանձավի խորությունը ավել է քան 300մ:Մեծ սենյակներում ամեն տեղ վերևից և ներքևից կախված են մեծ կամ փոքր շթաքարեր:

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:
Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:Քարանձավի խորությունը ավել է քան 300մ:Մեծ սենյակներում ամեն տեղ վերևից և ներքևից կախված են մեծ կամ փոքր շթաքարեր:

Սյունքի մարզկենտրոնը Կապարն է:Սյունիքը ամենաշատ քաղաք ունեցող մարզն է: Յոթ քաղաք ունի՝Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ:Սյունիքը Հայաստանի ամենա լեռնոտ մարզն է:Սյունիքը հմնադրվել է 1995 թվականին ապրիլի 12-ին: Սյունիքի մարզը սահմանակից է Իրանի հետ:Սյունիքի ընդանուր տարածքը 4.500 Կմ է:
Տաթևի Ճոպանողի
Սյունիքում Տաթև գյուղից արևելք կա այսպիսի մի կամուրջ «Սատանաի կամուրջ»:
ՏաԹևեր Ճոպանուղի
«ՏաԹևեր»-ը Հալիձորն ու Տաթևի վանքն իրար կապող անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի է: Այն կառուցվել է ավստրո-շվեյցարական կազմակերպության կողմից «Տաթևի վերածնունդ» ծրագրի ընթացքում: Այսօր ճոպանուղին ամենահայտնի և սիրված տուրիստական վայրերից մեկն է: Թռիչքը տևում է մոտ 15 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ: Ուղևորների աչքի առաջ բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան, հին քարանձավային բնակավայրեր, ջինջ աղբյուրներ և հայտնի «Սատանայի կամուրջը»: Ոչ շատ երկար, բայց հագեցած և տպավորիչ ուղևորությունը եզրափակվում է ոչ պակաս հրաշագեղ Տաթևի վանքով։



ՍԱՏԱՆԱԻ ԿԱՄՈՒՐՋ
Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:
Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:
Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:
Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:
Ես ապրում եմ Նիկողայոս Ադոնցի փողոցում, որը գտնվում է Արաբկիրում, իսկ ավելի հստակ Կոմիտասի պողոտայի մոտ: Երևանցիների մոտ մեր թաղամսը հայտնի է որպես Ռայկոմ: Արաբկր հիմնադրվել է 1925 թվականին նոյեմբերի 29-ին, ու սկիզբ է դրել Երևանի մոտակայքում նոր ավանների կառուցմանը:Մեր տան մոտ էր գտնվում Հայաստանի միակ ավտոմոբիլային գործարանը (Ереванский автомобильный завод), այն բացվել էր 1964 թվականին: Այժմ այն քանդված է, քանի որ վաղուց չէր գործում:

Մեզ մոտ է նաև գտնվում Լամբադա կամուրջը, Ազատության պողոտան, մի փոքր ներքև նաև Հաղթանակի զբոսայգին:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի վտակը հերթական հորդառատ անձրևից հետո կրկին դեղնադարչնագույն երանգ է ստացել: Օգոստոսի 2-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, բարձրաձայնելով խնդրի մասին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեբեդ գետը շարունակաբար աղտոտովում է. Արամյանցի դղյակին կից թափոնակույտից, Նահատակի պոչամբարից: Մի աղտոտիչն էլ հանդիսանում է Մադանից իջնող Դեբեդի վտակը, որտեղ կան հին հանքախորշեր և դրենաժային գործընթաց է տեղի ունենում: Յուրաքանչյուր անձրևից հետո այստեղ այսպես ակտիվանում է և դեղին ջրերը խառնվում են Դեբեդին, հագեցնում այն ծանր մետաղներով, ուղղում դեպի ոռոգման համակարգ, դեպի գյուղատնտեսական հողեր»,- իր կողմից հրապարակված տեսանյութում նշել է Օլեգ Դուլգարյանը:
Վերջինս նաև կոչ է արել բոլոր պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս խնդրի վրա. «Անհրաժեշտ է՝ բոլոր լքված պոչամբարների, հանքավայրերի համար համայնքները, Կառավարությունը կազմեն հստակ ծրագրեր, մշակեն ռազմավարություններ, փնտրեն միջոցներ:
Օգոստոսի 13-ին երեքշաբթի օրը մենք գնացինք երեք օրով Սևան: Մեր ճանապարհ տևեց ժամ ու կես ժամ: Երբ որ մենք հասանք սկզբից դասավորեցինք մեր իրերը և ընտրեցինք, որ վրանում ենք քնելու: Իրերը դասավորելուց հետո մենք գնացինք Սևանա լճի մոտ: այնտեղ մենք միքիչ խաղացինք և աղբը հավաքեցինք : Աղբ հավաքելուց հետո մենք լողացանք: Ջուրը սառներ: Հետո գիշեր եկավ, մենք խարույկ վառեցինք: Մյուս օրը մենք արթնացանք և խաղացինք ֆուտբոլ և վալեյբոլ:Հետո մենք նախավարժանք արեցինք և նախաճաշեցինք: հետո գնացինք եկեղեցի քայլելով 10 կիլոմետր, հինգ կիլոմետր գնալու և հինգ կիլոմետր հետդառնալու: Երբ մենք ետ դարձանք մենք գնացինք ափ, աղբ հավաքեցինք և լողացանք: Հետո մթնեց ես գնացի քնելու: Երրորդ վերջին օրը մենք հավաքվեցինք, հեվեքեցինք ափը, լողացանք և գնացինք տուն : Այդ երեք օրը շատ զվարճալի անցան, իմ դուրը շատ եկավ:
Հինգշաբթի օրը ժամը 11:00 մենք մեկնեցինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Երբ որ մենք մտանք Մատենադարն, առաջինը տեսանք տարբեր հին գրեր՝ Հայաստանի ամենամեծ գիրքը՝ 29.5 կիլոգրամ և Հայաստանի ամենափոքր գիրքը՝ 19 գրամ:
Բացի գրքերից այնտեղ կային տարբեր գույների ներկեր: Այդ ներկերը պատրաստված էին տարբեր գույնի ծաղիկներից: Այնտեղ նաև կային տարբեր հին նկարներ, բույսեր, որոնք բուժում էին մարդկանց, տարբեր մայրցամաքների քարտեզներ:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23.000 ձեռագիր: Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։
Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:Վան

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։ Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։
Կարդալ Ավելին-Read MoreՀրազդան գետի երկարությունը 141 կմ է: Արաքս գետի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդանուր ուղղությամբ, անցնում Գեղարքուքնիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով,Արարատի մարզով ու թափվում Արաքս:
Գետի ընդանուր անկումը կազմում է 1100: Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5% — ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային , վարարումներ ամռանն ու աշնանը
Ձուկոտրոցի
Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իցկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.
Ձուպտտոցի
Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով: