Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ(Արարատ) նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Նախագիծ

Հայրենագիտական նախագիծ

Գյոնդ պարը համայնքային պար է, որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին: «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով:  Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի: Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ:

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ: «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը: Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:
Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Նախագիծ

Հայրենագիտական նախագիծ

Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005 թ. տվյալների՝ առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ[4]։ Ծաղկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Հին հայկական Ամանոր

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նախ տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Ինչպես են անցկացնում Ամանորը Շոտլանդիայում

Շոտլանդիայում այս տոնը կոչվում է Հոգմանի։ Սովորության համաձայն՝ հունվարի 1-ի նախօրեին խաղաղ բնակիչները կրակներ են վառում ու դրանցով ճանապարհում հին տարին ու դիմավորում նորը։ Դրան հաջորդում են առատ սեղաններով խնջույքները։ Տոնական ուտեստներից են վարսակի բլիթները, պուդինգն ու հատուկ տեսակի պանիրը՝ կեբբենը, իսկ ընթրիքին՝ սագի միսը, խնձորով կարկանդակը և այլն։

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Ինչպես են նշում Ամանորը Ֆինլանդիայում:

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։
Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»:

Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվտետվություն

Հաշվետվություն Սեպտեմբեր-Նոյեմբեր

Բոլոր նյութեր
Ճամփորդություն դեպի Սևան,Դեբեդ Գետ,Իմ թաղամասը,Սյունիքի մարզ,Մոզորովի քարանձավ,Խոր վիրապ,Էքսկուրսիա «Խոր Վիրապ»:

Նախագծեր
Իմ թաղամասը,Դեբեդ Գետ(այս նախագծում յուրաքանչյուր սովորող պետք է ընտրեր մի գետ և գրել այդ գետի մասին),Հին հայկական Ամանոր,Ինչպես են անցկացնում Ամանորը Շոտլանդիայում,Ինչպես են նշում Ամանորը Ֆինլանդիայում,

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 3-ին ուրբաթ օրը մենք գնացինք Երևանի պատմության թանգարան:Ճանապարհը տևեց 30 րոպե:Մենք իջանք և մտանք թանգարան: Այնտեղ կար շատ հետաքրքիր բաներ օրինակ՝Օբսիդիանից գործիքներ,հնադարյան տներ,թրեր,արձաներ և այլն:Մենք ծանոթացանք մեր նախահայրների կյանքի հետ:

Երբ որ մենք ամբողջ առաջին հարկը անցանք, մենք խաղացինք ուսուցողական խաղ:Մենք բաժանվեցինք թիմերի Էրեբունի ու Երևան, և մեզ սկսեցին հարցեր տալ :

Հաղթող թիմը պետք է ստանար վկայական, բայց, քանի որ խաղի ընթացքում մենք հավաքեցինք հավասար միավորներ մենք բոլորս ստացանք այդ վկակայականը և դպրոցում կախեցինք: Մենք բարձարացանք երկրորդ հարկ և տեսանք հնադարյան տները,հարսիկների հագուստները,տղաների տոնական հագուստները, հին մետաղադրամներ և այլ: Եվ դրանից հետո էքսկուրսիան վերջացավ: Մենք հավաքվեցինք և գնացինք դպրոց:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Էքսկուրսիա «Խոր Վիրապ»

Ուրբաթ օրը, ասմի 22 մենք գնացինք Էքսկուսիա Խոր Վիրապ :

Սկզբից մենք մտանք եկեղեցի,

հետո միքիչ ուտելիք կերանք և մտանք փոսը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրել է 14 տարի: Առաջին փոքր փոսը իջավ դասարանի կեսից շատ, իսկ երկրորդի մեջ, որի մեջ Գրիգոր Լուսավորիչն է եղել:

Այդ փոսը իջավ կեսից քիջը նրանք վախեցել էին, քանի որ փոսը խորն էր:
Հետո մենք բարձրացանք սար:Այնտեղ միքիչել կերանք և մի հինգ րոպե հանգստացանք և իջանք տրանսպորտի մոտ և գնացինք դպրոց:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Խոր վիրապ

Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգնում է մինչև հիմա:

Կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը