Рубрика: Հայրենագիտություն
Ճամփորդություն դեպի Արատես
Օր 1-ին
Ամսի 13 ուրբաթ օրը, մենք իրականացրեցինք ճամփորդություն դեպի Արատես:Ճանապարհի ընթացքում մենք կանգառներ ենք ունեցել տվյալ տեղերում ՝ Հայրավանք,Նորատուսի խաչքարեր,Սելիմի քարվանատուն,Եղեգիս գյուղ:Շատ հետաքրքիր կանգառներ էին, մանավանթ «Նորատուսի խաչքարերը»-ը: Ժամը 16:30 մենք հասանք Արատես:Տեղավորվեցինք մեր սենյակներով:17:00-19:00 հանգիստ էր:Հանգիստի ժամանակ մենք խաղացինք տարբեր խաղեր:19:00 սկսեց ընթրիքը:Ընթրիքից հետո մենք փայտ հավաքեցինք վաղվա խարույկի համար: 23:00 մեր մոտ քուն էր:Առաջին գիշերը ես չկարողացա քնել, չգիտեմ ինչու ¯\_(ツ)_/¯:
Oր 2-րդ
Ժամը 8:30 մենք արթնացանք:Նախավարժանք արեցինք և 10:00 գնացինք նախաճաշելու:
11:00 մենք հավաքեցինք մեր սենյակները և դրանից հետո հանգիստ ունեցանք: 14:00 մենք ունեցաք ճաշ որից հետո Արատեսով ման եկանք՝Արատեսի վանք, աղբյուրների քարանձավով:Աղբյուրների մոտ մենք նաև ջուր խմեցինք,շատ համեղ ջուր էր:
16:00-17:30 ունեցել էինք հանգիստ:Հանգիստի ժամանակ խաղացինք տարբեր խաղեր:
18:00 մենք արեցինք սենյակների չափումներ: 19:00 ընթրիք ունեցանք: 20:00 խարույկի մոտ հավաքվեցինք և դրանից հետո գնացինք քնելու:
Օր 3-րդ
Ժամը 8:00 մենք արթնացանք միքիչ խաղացինք և հավաքվեցինք, քանի որ 11:00 մենք մեկնելու էինք: 9:30 մենք նախաճաշեցինք:Նախաճաշելուց հետո մենք ունեցանք 30 րոպե հանգիստ:Հանգիստի ժամանակ մենք հավաքում էինք մեր քնապարկները, քանի որ մինչև այդ չէինք հասցրել:10:00 մենք մաքրեցինք մեր սենյակները:11:00 մենք բերեցինք մեր բոլոր իրերը պանդոկի մոտ:Այդտեղից մեր իրերը տեղավորեցինք տրանսպորտի մեջ:Ճանապարհի ընթացքում մենք նաև բարձրացել ենք Սմբատաբերդ մոտ 3 կմ:Բարձրանալը և իջնելը թեվեց 1 ժամ 20 րոպե:Ճիշտն ասած դժվար էր, բայց հավես էր:Բարձրանալուց մենք տեսանք 17 արտասահմանցի (⚆_⚆):Ճանապարհին ես հաշվում էի, քանի արտասահմանցի կտեսնեմ:Բարձրանալը դժվար էր, բայց իջնելը շատ ավելի հեշտ էր:
Վերջապես 18:00 մենք հասաք Երևան:
Ճիշտն ասած, այս 3 օրյա ճամփորդությունը իմ ամենասիրածն էր:Շատ շնորհակալություն Ընկեր Արմինեյին այս ճամփորդությունը կազմակերպելու համար:
Տնջրի
Տնջրին ԱՊՀ-ում ամենահին (ավելի քան 2028 տարի) և ամենաբարձր (ավելի քան 54 մետր) ծառն է: ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Ավելի քան 100 մարդ կարող է տեղավորել ծառի ներսում, և ունի 44 քմ տարածք: Ավելի քան 27 մետր է ծառի հիմքի տրամագիծը: Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆի, Սայաթ-Նովան և այլոք:

Ջերմաջուր
Ջերմաջուրը հարուստ է բնական և բուժիչ աղբյուրներով: Ջերմաջուրը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2200 մ բարձրության վրա: Աղբյուրի շուրջը կա լողավազան, որտեղ կարելի է լողալ: Խորհուրդ է տրվում այս տեղանքի գեղեցկությունն ու յուրահատկությունը գնահատել անձամբ այնտեղ այցելելով:


Քարի լիճ
Քարի լիճ է, որը գտնվում է Տավուշի մարզի Հովք գյուղի մոտ:Այդ լիճը արհեստական է և այն ստեղծել է, Ժիրայր Մելիքսեթյանը 11 տարվա ընթացքում:Նախկինում այդտեղ եղել է ճահիճ և քիչ-քիչ մաքրելով, ջուր լցնելով վերածել է շատ գեղեցիկ մի լճի: Ինչքան փորձել են փորել, լճին խորություն տալ, գրեթե չի ստացվել,քանի որ լճի չորս կողմը քարեր են եղել:Այստեղից էլ ծագել է «Քարի լիճ» անվանումը : Լճի մեջ երկու առու է մտնում: Ժիրայր Մելիքսեթյանը հատուկ տեսակի ձկներ է լցրել լիճը, որպեսզի նրանք ֆիլտրեն ջուրը:Լճում նաև կան բադեր և սագեր:«Քարի լիճը» տեղակայված է բարձր վայրում, լեռների արանքում:
Պարզ լիճ
Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հյուսիս-արևելք 1350 մ բարձրության վրա։
Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
Լոռի Բերդ
Լոռի Բերդ
Լոռի բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմական ակնարկ
Լոռի բերդ կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք:
Լոռի բերդ
Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին միջնադարյան Հայաստանում եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն: Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին:
Լոռի բերդ
1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—1930 թվականներին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):
Բերդի տեղադիրքը
Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել:
Լոռի բերդ
Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:
Հնագիտական ուսումնասիրություններ
Լոռիում 1966 թվականից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք` մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով:
Լոռի բերդ
Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են:
Լոռի բերդ
Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով: Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV— XV դդ.): Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Գյումրի 2022
Հանդիպում մուշուրբա վարպետի հետ
Ապրիլի 9-ին մենք գնացել ենք մուշուրբայագործի մոտ (Էդիկ Ժամկոչյանը), որը միակ վարպետն է, որը կարողանում է պատրաստել կլկլան բաժակ (Գյումրի երկրորդ խորհրդանիշն է):

Այդ բաժակը տարբերվում է ուրիշ բաժակներից իր յուրահատուկ ձայնով:Երբ, որ դրանով խմում ես, դրանից գալիս է ծիծաղելի կլկլոց:Ես բախտ ունեցա և խմեցի այդ բաժակից, այդ կլկլոցը շատ ծիծաղելի է:Շատ զվարճալի էր:
Ճանփորդություն դեպի Գյումրի
Ապրիլի 8-ին ուրբաթ օրը մենք շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը տևեց մոտավորապես 3 ժամ:Շուտով մենք հասանք հյուրանոց, քանի որ ամբողջ օրը ուժեղ կարկուտ եկավ և մենք մնացինք մեր սենյակներում: Երկրորդ օրը, առավոտյան մենք մարզվեցինք,նախաճաշեցինք և գնացինք Գյումրիով ման գալու:Մենք մտանք Ձիթողցոնցի տուն թանգարան և Սուրբ Յոթ վերք եկեղեցին ենք մտել:Քաղաքով 3-4 ժամ քայլելուց հետո մենք մտանք պոնչիկանոց:Մենք նաև այցելել ենք Մուշուրբայագործին, որը, որ միակն է այս աշխարում,որ կարողանում է կլկլան բաժակ սարքել:Դրանից հետո մենք ետ դարձանք հյուրանոց:Մենք խաղացինք ֆուտբոլ:Հետո մենք գնացինք ընթրելու:Ընթրիքից հետո մենք հավաքվեցինք իմ սենյակում և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ:
Ճիշտն ասած ես երկրորդ օրից շատ գոհ էի:
Երրորդ օրը մենք արթնացանք և գնացինք նախաճաշելու:Մենք պետք է արագ հավաքվեինք, քանի որ մի 30 րոպեից մենք պետք է ետ գնաինք քաղաք:
Մենք արագ հավաքվեցինք և գնացինք քաղաք:Ետ դառնալու ժամանակ մենք այցելել ենք զարդագործի մոտ, որը որ զենքը սարքել է զարդ:Նաև մենք կանգառ ենք ունեցել Հետևալ տեղերում:
Անի Պեմզա, Երերույքի տաճար
Ջրափիի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն:
Այս ճանփորդությունից ես շատ գոհ եմ: Մենք այս 3 օրում այնքան բան հասցրեցինք անել:Իմ կարծիքով այս ճանփորդությունը իմ կյանքի մեջ ամենա լավն է: